Սպորտի նախարար նշանակված Գ. Ղազարյանը համեստ ունեցվածքի տե՞ր է
«Ժողովուրդ» թերթը գրում «Երեկ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար է նշանակվել Գաբրիել Ղազարյանը: Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը դեռևս 2014 թվականին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար և աշխատել է մինչև 2016 թվականը: Ապա 2016 թվականին նշանակվել է նախարարի տեղակալ:
Եթե Գաբրիել Ղազարյանն այս տեմպերով շարունակի, ապա վերանշանակումների մասով կմոտենա նախկին նախարար Լևոն Մկրտչյանի սահմանած ռեկորդին:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Ղազարյանի հայտարարագիրը:
Նախարարի ունեցվածքը համեստ է. ունի ավելի քան 25 մլն դրամի չափով փոխառություն: Իսկ դրամական միջոցները կազմում են 8.1 մլն դրամ և 23 հազար 900 դոլար: Որպես եկամուտ հայտարարագրած սեփական աշխատավարձը ամսական կազմել է մոտ 470 հազար դրամ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: