ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը Փետրվարի 18-ի ամենաուշագրավ լուրերը.Տեսանյութ Տարածաշրջանի հարկային բեռը Ի՞նչ ունեցվածք ունի Ռաֆիկ Մաշադյանը «Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»․ Սեդրակ Քոչարյան Հեղափոխություն իրականացնելու թեմայով ԱՄՆ Կոնգրեսի փողերով Երևանում անցկացված դասընթացներին է անդրադարձել նաև Դմիտրի Կիսելյովը. տեսանյութ Քրգործը 76 հատորից է բաղկացած. Քոչարյանի փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել Գագիկ Հարությունը Տեր-Պետրոսյանից օգնությո՞ւն է խնդրում Փաշինյանից պաշտպանվելու համար Որ համայնքում ով է ընտրվել Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը առաջարկում Փաշինյանին փոխել երկրի կառավարման համակարգը
ԼՐԱՀՈՍ
Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները. նախագահ Արմեն Սարգսյան Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը Փետրվարի 18-ի ամենաուշագրավ լուրերը.Տեսանյութ Սիփան Փաշինյանը՝ «Սիփան Փաշինյանի մեծ բիզնեսը» հոդվածի մասին Արթուր Ղազինյանը կուսակցություն է ստեղծում ՀՀ պատվո պահակախմբի գեղեցիկ ելույթը Աբու Դաբիում. Տեսանյութ Պուտինը վստահում է Էրդողանին.Պեսկով Կապանում 80-ամյա կինն ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող Պոռնկությամբ զբաղվում են նաև անչափահասները.Տեսանյութ Արամ Ա կաթողիկոսը «Ասպետի կարգ» շքանշանով է պարգևատրել Տիգրան Մանսուրյանին Ուժեղ քամի է սպասվում Տարածաշրջանի հարկային բեռը Ի՞նչ ունեցվածք ունի Ռաֆիկ Մաշադյանը Դատախազությունը հրապարակեց Հարություն Մաշադյանի զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարները Քիմ Քարդաշյանի չափազանց համարձակ տեսքը` Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը (լուսանկարներ) Գազի սպառման ծավալների որոշակի ավելացումը հիմնականում պայմանավորված է օդի ջերմաստիճանով. «Գազպրոմ Արմենիա» Լիդիան Արմենիան զգուշացնում է ՀԷՑ-ը բաժանորդներին հորդորում է էլեկտրաէներգիայի ծախսերի և վճարումների հետ կապված հարցերով դիմել իրենց «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի «Պարո՛ն քաղաքապետ, ժողովրդավարություն բառը միայն ասելու համար չէ». Թեհմինա Վարդանյան Դու հասար դրան, հիմա ուշադիր լսիր...Էդմոն Մարուքյանը բարկացավ.Տեսանյութ 80-ամյա կնոջը կախված են գտել. կողքը երկտող է եղել Էրդողանի ուշագրավ հարցը Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է» (տեսանյութ) Ի՞նչ նպատակով է Հայաստանը 100 մլն դոլարի վարկ վերցնելու Ռուսաստանից Կանանց ֆուտբոլի 3×3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում «Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»․ Սեդրակ Քոչարյան Հեղափոխություն իրականացնելու թեմայով ԱՄՆ Կոնգրեսի փողերով Երևանում անցկացված դասընթացներին է անդրադարձել նաև Դմիտրի Կիսելյովը. տեսանյութ Մհեր Եղիազարյանի մահվան օրը հիմնարկում չի եղել ոչ բժիշկ, ոչ բուժակ Լրագրողն իր հարցով «նեղը գցեց» Լենա Նազարյանին. տեսանյութ Հունվար ամսվա գազի, լույսի վարձավճարներն աննախադեպ բարձր են. ահազանգ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ջրադուլ և հացադուլ են հայտարարել Բնակարանում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դի Օհանյանի փաստաբանը պահանջում է բացատրել մեղադրանքի էությունը Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա. Տիգրան Աբրահամյան Քրգործը 76 հատորից է բաղկացած. Քոչարյանի փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայի քաղաքացու Դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում, կդառնաք թուրքերի ստրուկը» «Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին պետք է լինի Նիկոլ Փաշինյանը». Լենա Նազարյան Փաշինյանը փոխել է կարծիքը, թող ասի՝ ինչու է փոխել. Էդմոն Մարուքյան Գագիկ Հարությունը Տեր-Պետրոսյանից օգնությո՞ւն է խնդրում Փաշինյանից պաշտպանվելու համար Որ համայնքում ով է ընտրվել Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը առաջարկում Փաշինյանին փոխել երկրի կառավարման համակարգը Ավետիք Էլոյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական «Ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել ձեռ առնելու, մուննաթի, որոշ դեպքերում՝ սպառնալիքի». Էդմոն Մարուքյան Քոբերտ Քոչարյանի կալանավորումը վենդետա է. Գուրգեն Եղիազարյան Մոսկվայում փոթորիկ է Սաքունցը «խաղաղության քարոզի» համար հունվարի 7-ին 130.000 դոլար է ստացել (լուսանկար) Քաղսիում հաղթել է Սասուն Միքայելյանի ընկերոջ 27-ամյա որդին «Ամենամեծ արժեքը «թավշյա հեղափոխությունն է»». Հասարակության բթացմանը նվիրած սեմինարներ են կազմակերպվում (Տեսանյութ) Լենա Նազարյանը՝ ՀԱԿ-ի առաջարկի մասին. տեսանյութ Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 հատ Սու-30ՍՄ կործանիչ գնել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Բրիտանական ոչ պաշտոնական ակումբի անդա՞մ է Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 Այս մարդը կոտրեց «ողջ ժողովուրդը պահանջում է», «սա ժողովրդի պահանջն է» արտահայտությունների միֆերը Արման Մարգարյանն արձագանքում է թմրանյութերի սկանդալին Ռիհաննան ներքնազգեստի հավաքածու է ստեղծել սիրո տոնի կապակցությամբ (լուսանկար) Իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավելի է արձանագրվել. «Իմ քայլի» պատգամավոր Նոր օրենքի վնասները. Կոնյակագործները առաջարկ են ներկայացնում վարչապետին (Ֆոտոշարք) Ուրցաձորը դեղին քարտ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ.Շարմազանով Սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ճեպազրույցը՝ ուղիղ «Ամերիկան առաջատարը չէ, նա զիջում է դիրքերը». Der Spiegel Դավիթ Տոնոյանը ԱՄԷ պաշտոնյաներին ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության մեկնարկը «Ուրցաձորի ընտրողներն առաջնորդվեցին «շատ մի սիրիր ատել կա, շատ մի ատիր սիրել կա» կարգախոսով. շխանությունները մտածելու շատ բան ունեն…» ՊԵԿ նախագահի տեղակալի որդու վերաբերյալ դատախազությունը պարզաբանում է տարածել Վարդենիսում քաղաքապետ է ընտրվել Արամ Մելքոնյանը. ՔՊ-ական թեկնածուն պարտվել է Հաղորդավար Արման Մարգարյանը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Կառավարության անդամներն ու «Իմ քայլի» պատգամավորները ֆուտբոլ են խաղում (ֆոտո) Արայիկ Հարությունյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին Սաակաշվիլին թեստ է անցել. նա հայ չէ (լուսանկար) ՔՊ եւ ԲՀԿ թեկնածուները պարտվել են Երևանում և 5 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Տեսնես հիմա՞ ում է մուծվում Սամվել Ալեքսանյանը, այն էլ՝ 25 տոկոսով ավելի Իշխանության պահանջով հրաժարական տված համայնքապետը հաղթել է «Արեգս առաջին անգամ հյուր էր գնացել»․ Քրիստինե Պեպելյանի որդու նոր լուսանկարը Վաճառողն անձամբ է պարանը փաթաթել պարանոցին և հանցագործություն բեմականացրել․ ոստիկանություն ՏԻՄ ընտրություններին, ժամը 11-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 9,85 տոկոսը
Հարցում

«Թումո»-ն Հայաստանից արտահանվելու է Ֆրանսիա, Ղազախստան, Մոսկվա, Դոհա. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը: Ֆորումն անցկացվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո:

Հանդես գալով բացման խոսքով՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դեմք և նոր ապագա ունեցող նոր Հայաստանում։

Իսկապես, այս իրադարձությունը հսկայական նշանակություն ունի:

Նախ և առաջ, կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանին և նրա գրասենյակին, ամբողջ կազմակերպությանը, ոչ միայն այս գաղափարն ու տեսլականն ունենալու և այն մեզ հետ կիսելու, Ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորումն այստեղ՝ Հայաստանում անցկացնելու, այլև այս միջոցառումն իրականություն դարձնելու նրանց տքնաջան աշխատանքի համար:

Ինչո՞ւ է Ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորումը կարևոր։ Նախ և առաջ Ֆրանկոֆոն երկրների ղեկավարներին ու առաջնորդներին ֆրանկոֆոնիայի մաս կազմող Հայաստանում ընդունելը մեզ համար պատմական իրադարձություն է։ Երկրորդը՝ հուսով եմ, որ ես բացում եմ ֆրանկոֆոնիայի առաջին, բայց ոչ վերջին տնտեսական ֆորումը Հայաստանում։ Հուսով եմ, որ այստեղ՝ Երևանում, ապագայում ևս կկազմակերպվեն ֆրանկոֆոնիայի ավելի ու ավելի մեծ տնտեսական և այլ համաժողովներ:

Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի անցկացումը կարևոր է նաև այն առումով, որ ֆրանկոֆոն երկրների էությունը միայն լեզուն և մշակույթը չեն: Ֆրանկոֆոնիան հսկայական՝ հարյուր միլիարդավոր եվրոներ արժեցող տնտեսությունների շուկա է, որը կապում է Եվրոպան Աֆրիկայի հետ։ Կարծում եմ՝ այն հյուսիսը հարավին կապող միակ և ամենակարևոր ուղին է՝ օգնելով հարավին ավելի մեծ շուկա մտնել, օգնելով հյուսիսին բացահայտել նոր տարածքներ, նոր գաղափարներ։

Մյուս կողմից, Հայաստանը յուրահատուկ վայր է։ Մենք, որպես պետություն, թե՛ արևելքի, թե՛ արևմուտքի մաս ենք եղել, մշտապես եղել ենք արևելք-արևմուտք խաչմերուկում։ Մեր երկիրը հազարավոր տարիների պատմություն ունի: Այն քաղաքը, որտեղ դուք այսօր գտնվում եք, 2800 տարեկան է։ Այստեղ քաղաքակրթությունն արդեն 2800 տարվա պատմություն ունի։ Սակայն խոսքը միայն պատմության մասին չէ։ Երեկ ես խոսում էի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում վերջերս բացված հրաշալի ցուցադրության մասին, որը կոչվում է «Հայաստան»։ Ցուցադրությունը մեր պատմությունը ներկայացնում է ոչ թե հայերի, այլ ամերիկացիների կողմից, այն պատմում է Մետաքսի ճանապարհի մասին։ Եթե ձեզնից որևէ մեկն առաջիկա ամիսներին կլինի Նյու Յորքում, առաջարկում եմ այցելել։ Այդ պատմությունը միջնադարի Հայաստանի ու հայերի մասին է։ Հայ առևտրականներն այդ ժամանակ եղել են Մետաքսի ճանապարհի կարևոր և ինչ-որ առումով նաև՝ այն վերահսկող մասը. Մանիլայից մինչև Կալկաթա, Սամարղանդից և Բուխարայից մինչև Թուլուզ և Մանչեսթըր։

Մենք ոչ միայն պատմություն, մշակույթ ունեցող, այլև առևտրով զբաղվող ժողովուրդ ենք՝ դարեր շարունակ լինելով Մետաքսի ճանապարհի վրա։ Եվ իմ երազանքն է, որ Հայաստանը ոչ միայն լինի ֆրանկոֆոն հիանալի հասարակության և ընտանիքի մասը, այլև՝ այն երկիրը, որը կօգնի Եվրոպայի և Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրներին, Կանադային առևտրով ու գործարարությամբ զբաղվել եվրասիական հսկայական տարածքում։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ԵԱՏՄ ընտանիքի անդամ է, օգտվում է որոշակի հարկային ու մաքսային արտոնություններից, մյուս կողմից՝ Հայաստանը կարևոր համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։ Հայաստանն իսկապես արևելքի ու արևմուտքի երկիր է։ Մենք իսկապես ցանկանում ենք կրկնել այն հաջողությունը, որն ունեցել ենք միջին դարերում։

Իհարկե, խոսելով բիզնեսների մասին, հիշում ենք խոշոր ընկերություններին, ինչպիսիք են Dassault-ը, Thales-ը, Crédit Suisse-ը, Nestlé-ն, Bombardier-ն, որոնք բոլորը ֆանտաստիկ ընկերություններ են և իրենց գործունեությունը ծավալում են ողջ աշխարհով։ Մյուս կողմից, այն հսկայական ինդուստրիալ հիմքը, որն ունեն Ֆրանսիան ու ֆրանկոֆոնիան, կարող է համապատասխանել երիտասարդ Հայաստանին։

Հայաստանն ունի արդյունաբերության առաջատար ուղղություններ, որոնցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է: Հայաստանում տասնյակ ստարտափներ կան, որոնք մեծ ներուժ ունեն: Դրանք արդեն աշխատում են մեծ միջազգային ընկերությունների հետ, շատերն այսօր աշխատում են Սիլիկոնային հովտում: Ես կցանկանայի տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների ոլորտների ֆրանկոֆոն ընկերություններին տեսնել այստեղ:

Մյուսը բանկային ոլորտն է: Հայաստանն այն երկիրն է, որն ունի տարածաշրջանում ամենաառաջավոր բանկային սեկտորը: Այստեղ գործում են միջազգային բանկեր, դրանք աշխատել և աշխատում են այստեղ առաջին իսկ օրվանից՝ HSBC, Credit Agricole, ռուսաստանյան, հունական, լիբանանյան, իրանական բանկեր: Այսինքն, այստեղ գործում է կայուն ֆինանսական, բանկային սեկտոր: Այս երկիրը կարող է ձեզ համար որպես դարպաս ծառայել:

Դուք կարող եք գալ և գրանցել ձեր ընկերությունն այստեղ՝ մի երկրում, որը դառնում է ավելի ու ավելի բաց, կանխատեսելի ու կայուն, բաց՝ նաև իրավական տեսանկյունից: Մի երկիր, որտեղ օրենքն ավելի ու ավելի գործող է դառնում: Դուք կարող եք ձեր ընկերությունը գրանցել այստեղ և բիզնես իրականացնել Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում և տարածաշրջանում: Մեր երկիրը կարող է ծառայել որպես հանգույց:

Ես եկել եմ այստեղ ողջունելու ձեզ որպես նոր երկրի նոր նախագահ, մի երկիր, որն ունի երկտասարդ վարչապետ և կառավարություն։ Այստեղ ամեն ինչ երիտասարդ է, ամեն ինչ կենտրոնացած է 21-րդ դարի վրա։ Ինչպես գիտեք՝ Հայաստանում ապրիլին հեղափոխություն տեղի ունեցավ։ Ոմանք այն կոչում են «թավշյա հեղափոխություն», ոմանք՝ «Նոր Հայաստան», ես այն կանվանեմ «Երիտասարդ Հայաստան»։ Դա մեծ նվաճում էր մեր երկրի ու ժողովրդի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հայերի, այլև արտասահմանում բնակվող հայերի կողմից։

Փոփոխությունը շարունակվում է, դա արագավազք չէ, 100 մետրանոց վազք չէ, մարաթոն է՝ մենք պետք է ուրվագծենք մեր ապագան առաջիկա տարիների համար, բայց պետք է սկսենք վազել մարաթոնյան վազքի արագությամբ՝ մեկնարկին ունենալով մեծ արագություն, բայց գիտակցելով, որ մարաթոնյան վազք է լինելու:

Սակայն, Հայաստանում եղել է և կա մեկ այլ հեղափոխություն, որը ցավոք համաշխարհային հասարակության կողմից աննկատ է մնացել: Դա տեխնոլոգիական հեղափոխությունն է, որը տեղի է ունեցել մեր երկրում և շարունակվում է այսօր, որի կարևորությունն ամբողջովին գիտակցված չէ: Եվ դուք այսօր այդ հեղափոխության կենտրոնում եք, այդ հեղափոխությունը կոչվում է ԹՈՒՄՈ:

Ես ունեմ Հայաստանում 21-րդ դարի ապագա ինդուստրիան կառուցելու տեսլականը: Դրանք են բարձր տեխնոլոգիաները, նոր վիրտուալ աշխարհը և ԹՈՒՄՈ-ն՝ այն յուրահատուկ կազմակերպությունը, որը երեխաներին, երիտասարդ սերնդին կրթելու նոր տարբերակ է: Այն ոչ միայն գիտական հանրության, այլև բիզնես հանրության մաս է, և ԹՈՒՄՈ-ն այս ամենն անում է հեղափոխական ձևով: Այն Հայաստանից արտահանվելու է Ֆրանսիա, Ղազախստան, Մոսկվա, Դոհա: Դա մեր ուղերձն է աշխարհին՝ ասելու, որ մենք ոչ միայն երիտասարդ ենք, ոչ միայն ցանկանում ենք լինել, այլև արդեն 21-րդ դարում ենք: Իմ երազանքն է, որ Հայաստանի հեղափոխությունը համապատասխանի ֆրանկոֆոն ինդուստրիայի մեծ ներուժին, ներդաշնակություն ստեղծի հյուսիս-հարավի և արևելք-արևմուտքի միջև: Ես հուսով եմ, որ հայերը կրկին ու կրկին ցույց կտան աշխարհին, որ մենք ոչ միայն միջին դարերում էինք վերահսկում Մետաքսի ճանապարհը, այլև կարո՛ղ ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը»:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan