Կառավարությունը ՀՀ ԸՕ նախագիծն ուղարկել է Վենետիկի հանձնաժողովին և խնդրել է` որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիք
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը նախագծերն ուղարկելիս նաեւ խնդրել է` որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիքը փաստաթուղթն ամբողջացնելու եւ ԸՕ-ն արագ ԱԺ քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար: Մասնավորապես նախատեսվում է ԸՕ նախագիծը ներառել հոկտեմբերի 23-ից մեկնարկող հերթական նիստերի օրակարգում, որպեսզի դեկտեմբերին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն նոր օրենսգրքով, հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով: Իսկ եթե այնուամենայնիվ ինչ-ինչ պատճառներով ԸՕ-ն չհաջողվի ընդունել մինչեւ դեկտեմբեր, ապա իշխանությունները պատրաստ են նաեւ այդ տարբերակին: Ամեն դեպքում, փորձը ցույց է տվել, որ կարեւոր է ոչ այնքան օրենսդրության որակը, որքան քաղաքական կամքը: Եւ եթե իշխանություններն ունեն լավ ընտրություններ անցկացնելու համար բավարար կամք, ապա այդպես կլինի, ինչպես եղավ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: