Այն, որ Հարություն Ղարագյոզյանը պարտք է եղել Կարո Կարապետյանին, իրականությանը չի համապատասխանում. Փաստինֆո
2018թ. հոկտեմբերի 6-ին «Այգի» հացատանը՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության և նույն խմբակցության նախկին ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) ինքնասպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի հետ, ով ներկայացնում է Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը:
Այս գործերի հետ կապված կարող եմ միայն ասել, որ իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագիր եմ կնքել Հարություն Ղարագյոզյանի հարազատների հետ և երկու գործերով էլ ներկայացնելու եմ Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը,- ասաց Ռաֆայել Ամիրխանյանը:
Իսկ թե, որն է եղել Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի վիճաբանության բուն պատճառը՝ այս պահին Ռաֆայել Ամիրխանյանը դժվարացավ որևէ տեղեկություն տրամադրել՝ «այդ մասին կխոսենք հետագայում, սակայն լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իբր Հարություն
Ղարագյոզյանը 4.000.000 ԱՄՆ դոլար գումար է պարտք եղել Կարո Կարապետյանին, որի պատճառով էլ վիճաբանություն է տեղի ունեցել, ըստ Հարություն Ղարագյոզյանը հարազատների՝ չի համապատասխանում իրականությանը, Հարություն Ղարագյոզյանը ոչ մեկի, մասնավորապես՝ Կարո Կարապետյանին, որևէ գումար պարտք չի եղել և վստահորդներս պատրաստվում են առաջիկայում հայցապահանջով դիմել դատարան՝ այս առումով Հարություն Ղարագյոզյանի բարի համբավն ու անունը վերականգնելու համար»-նշեց պարոն Ամիրխանյանը:
Աղբյուր` Փաստինֆո