Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
24
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Էդուարդ Շարմազանով. Մեջքից հարվածն ավելի շուտ էր եղել, ես արդեն չեմ հասկանում՝ ով է ՀՀԿ-ական, ով ոչ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, նախօրեին ՀՀԿ խմբակցությունից Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ միշտ կկանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին և կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, նմանատիպ հայտարարություններ տարածեցին Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, իսկ Ալիկ Սարգսյանն էլ հայտարարել է, որ լքում է ՀՀԿ-ն։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀԿ խմբակցությունը փլուզվում է։

Գևորգ Կոստանյանը խմբակցության անդամ է, բայց կուսակցության անդամ չէ։ Ցանկացած պատգամավոր իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, և ես նրանց տեսակետները մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Ես իմ կարծիքն ունեմ և կարծում եմ, որ երբ մարդիկ խոսում են ազնվությունից և օժանդակությունից, ավելի ազնիվ կլինի ասել, որ քաղաքականության մեջ ընդդիմադիր կարգավիճակը միգուցե իրենց սրտով չի, կամ քաղաքականությունն իրենց սիրելի մասնագիտությունը չի, կամ ունեն այլ պլաններ։ Ինչ մնում է աջակցությանը, ես հիմա հարց եմ տալիս՝ էդ իրե՞նք են ավելի շատ աջակցում պետությանը, որ Փաշինյանի բոլոր նախաձեռնություններին՝ ճիշտ թե սխալ, ասում են, որ ինքն ուժեղ ու ճիշտ է, թե այն ընդդիմադիր պատգամավորը, ով սրտացավորեն, առանց նենգության քննադատում է կառավարությանը՝ ուղղելու նպատակով, ոչ թե գոտկատեղից ներքև հարվածելով։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ բոլորս պետք է աջակցենք վարչապետին։ Ամբողջ աշխարհում ընդդիմություն պետք չի՞։ Էդ դեռ հարց է՝ ընդդիմությունն է շատ աջակցում, թե գովացողները։ Շատ դեպքերում ՀՀԿ-ի խնդիրներն առաջացան այն պատճառով, որ գովացողները շատ էին, իսկ քննադատող չկար։

Չեմ ուզում գնահատական տալ, իրենց գործն է, իրենք են այդպես որոշել, պարզապես ինձ համար անհասկանալի է, երբ պատգամավորները ազնվորեն չեն կանգնում ու չեն ասում, որ այո, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ ճնշում է գործադրում պատգամավորների վրա, միջամտում է ԱԺ աշխատանքներին, որի վառ վկայությունը իր կողմնակիցներով Ազգային ժողովի պաշարումն է։ Այն էլ իրավաբան պատգամավորները, որոնք օրենքն ինձնից 20 անգամ լավ գիտեն։ Ինչո՞ւ են այդ մասին լռում։ Այդ ո՞ր օրենքով էր ասֆալտին փռելն օրինական, ԱԱԾ-ով վախեցնելն օրինական։ Հասկացանք՝ լեգիտիմություն ունի։ Նիկոլ Փաշինյանից այնքան ուժեղ տղերք են լեգիտիմություն ունեցել։ Հիմա հայտարարում են, որ պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Էդ ի՞նչ, ձեր կարծիքն առաջնայի՞ն է։ Ձեր ասելո՞վ է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու, թե՞ իմ։ Ոչ իմ ասելով է հրաժարական տալու, ոչ էլ որևէ պատգմավորի։ Կա Սահմանադրություն, և ամեն բան պետք է Սահմանադրությամբ լինի։ Ու թող տպավորություն չլինի, որ ես և իմ գործընկերները, որոնք պաշտպանում են դեկտեմբերին ընտրություններ չանցկացնելու մոտեցումը, մանդատներից կամ աթոռներից ենք կառչել։ Հաստատ ոչ մանդատը կամ աթոռը ինձ բացի պատասխանատվությունից այլ բան չի տվել։ Քաղաքական պայքար է, կլինե՞ն ընտրությունները դեկտեմբերին, կգնանք դեկտեմբերին, մեռնեմ օրենքին։

Ես կարծում եմ, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները։ Յուրաքանչյուրն իրավունք ունի բազմակարծության։ Ինձ զարմացնում է, որ այսպես մեծ աժիոտաժ է բարձրացել։ Ուզում եք դեկտեմբերին լինի ընտրություն, դեկտեմբերին կլինի, ի՞նչ է եղել։ Գիշերը Փաշինյանն եկել մեզ հետ բանակցել է, որևէ պատգամավոր չի եղել, որ կանգնի ասի՝ այո, պետք է դեկտեմբերին գնանք ընտրությունների։ Նշվել է, որ պետք է Ընտրական օրենսգիրը փոփոխենք, Կուսակցությունների մասին օրենքն ընդունենք, դեռ ՀՅԴ-ն էլ խոսում էր սուպերվարչապետական համակարգի մասին։ Ու հիմա դուրս եկավ, որ ես, Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Վահրամ Բաղդասարյանը մանդատի կռիվ ենք տանում, մենք դարձանք ժողովրդի թշնամի, ժողովրդի դեմ ենք, մնացածներն էլ ժողովրդի պաշտպա՞նն են։ Ես միայն ասել եմ, որ ամեն ինչ պետք է լինի Սահմանադրության շրջանակներում, չի կարելի բռնաբարել Սահմանադրությունը, չի կարելի հեղինակազրկել Ազգային ժողովը որպես ինստիտուտ, չի կարելի միջամտել ԱԺ աշխատանքներին, ինչն արվել է։ Ու այդ պատգամավորները, որ խորհրդարանում աշխատում են, ավելի լավ է լռեն, քան կանգնեն այդպիսի բաներ խոսեն, դիֆերամբներ ձոնեն Փաշինյանին։ Իմ գործընկերներն են, և ես հարգանքով եմ մոտենում նրանց որոշմանը։

Կարծում եք՝ սա մեջքից հարվա՞ծ էր Հանրապետականին։

Մեջքից հարվածներն ավելի շուտ են եղել, պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի։ Ուրեմն այսպես էր պետք, ես արդեն չեմ հասկանում՝ ով է հանրապետական, ով ոչ։ Ես հիմա խոսում եմ որպես անհատ պատգամավոր, որպես քաղաքական գործիչ, ինձ համար նպատակ է եղել պետության շահերի գերակայությունը։ Երբ հիմա բոլորը խոսում էին կուսակցական շահերը պետական շահից վեր դասելուց, էդ ե՞ս եմ կուսակցական շահը վեր դասել պետական շահից։ Հենց պետական շահից ելնելով եմ հայտարարել, որ չի կարելի բռնաբարել Սահմանադրությունը, չի կարելի ասֆալտին պառկեցնել։ Հասկացանք, որ Փաշինյանն ունի բարձր լեգիտիմություն, բայց աչք փակելով նրա սխալների վրա՝ ոչ նրան եք լավություն անում, ոչ էլ պետությանն եք օգնում։ Պետությանն ընդդիմադիր խոսք է պետք, ու եթե թեկուզ մեկ հոգի մնա, որ իմ ասածը լսի, ես իմ կարծիքն ասելու եմ։ Իսկ մյուսները, որ հիմա գովում են Փաշինյանին, թող ջան ասեն, ջան լսեն, ի՞նչ է եղել։ Փաշինյանի հետ հանդիպմանը ոչ Գևորգ Կոստանյանն է եղել, ոչ Ալիկ Սարգսյանը, ոչ էլ Արման Սահակյանը, մենք ենք եղել։ Մենք խոսել ենք պետական շահի գերակայության մասին։ Ասել ենք՝ եղբայր, դու ասել ես ընտրությունները պետք է լինեն մեկ տարվա մեջ, ասել ես՝ մայիսին, հիմա ինչո՞ւ ես պրոցեսներն արագացնում։ Ասել է՝ խորհրդարանում մեծամասնություն չունեմ, մենք էլ ասել ենք՝ մայիսի 8-ին մեծամասնություն ունեի՞ր, որ համաձայնեցիր դառնալ վարչապետ։ Բա ինչո՞ւ էն ժամանակ ասացիր՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ որևէ մեկը չի լինի։ Ու եթե այս ամենից հետո մարդիկ կանգնում նման բաներ են ասում, իրենց խնդիրն է։

Ես ոչ մի բանից չեմ զարմանում, որակում չեմ ուզում տալ, գործընկերային էթիկետը թույլ չի տա, որ որևէ մեկի մասի ասածին ու արածին գնահատական տամ, Աստված բոլորիս հետ։ Ես պատմաբան եմ, շատ բաներ տեսել եմ, նույն Ժոզեֆ Ֆուշեն ինչպես է եղել Յակոբինյանների կողմը, հետո մի գիշերում թռել ռոյալիստների կողմը, հետո էլ թռել Բուրբոնների կողմը։ Աշխարհն այդպիսին է։ Քենեդին ասում է՝ հաղթանակն ունի բազում ծնողներ, պարտությունը որբ է։ Հանրապետականի իշխանության ժամանակ մեզ ձոն ասելու հերթ չէր հասնում, հիմա ՀՀԿ-ի բոլոր սխալները մնացին 2-3 հոգու վզին, որոնք այդ իշխանության ոչ բարիքներից են օգտվել, ու դա շատ լավ է, ոչ կոռուպցիայի մեջ են եղել, ոչ թալանի մեջ են եղել, ոչ ձեռքներս է արյունոտ, ոչ էլ տենդերների ու կոռուպցիոն սխեմաների մեջ ենք եղել։

Հիմա ՀՅԴ-ի հռետորաբանության մեջ էլ է մեղմացում նկատվում, ԲՀԿ-ն էլ արդեն հուշագիր է ստորագրել Փաշինյանի հետ։

Տեսեք, եթե խոսքը գնում է արտահերթ ընտրությունների մասին, պարզ չէ՞, որ եթե Փաշինյանը հրաժարական է տալիս, չեն առաջադրում թեկնածու, լինում են արտահերթ ընտրություններ։

Այսինքն՝ գնո՞ւմ ենք արտահերթ ընտրությունների դեկտեմբերին։

Դեկտեմբերին կուզեք, դեկտեմբերին կլինի։ Հիմա որ ասում են՝ պետք է բոլորս աջակցենք, հարց եմ տալիս՝ ընդդիմությունը որ քննադատում է, երկրին աջակցո՞ւմ է, թե ոչ։

Մանրամասները՝ Lragir.am-ում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan