Երևանում հարյուրավոր քաղաքացիներ մասնակցեցին մոմերով երթի՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի
Երեկ ուշ երեկոյան Երևանում հարյուրավոր քաղաքացիներ մասնակցեցին մոմերով երթի՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի:
Երթը մեկնարկել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակից և շարունակվել դեպի Շառլ Ազնավուրի կեցավայր-թանգարան։ Երթին միացել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: