Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Ռուսաստանցի փորձագետ. Ղարաբաղյան հարցում երևանի սխալը կարող է քարտեզի երեսից ջնջել ողջ Հայաստանը

«Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության ամբոխի ուսերին բազմած՝ ստիպելով պառլամենտին, որտեղ իր ուժը փոքրամասնություն էր, քվեարկել իր օգտին։ Այդպես ձեւավորվեց երկիշխանություն՝ փողոցի իշխանության ոչ պաշտոնական կենտրոնը եւ պառլամենտը, որտեղ մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին։

Հենց դրանով էլ նախանշվում է քաղաքական ճգնաժամի հաջորդ փուլը, եթե որպես առաջին փուլ ընդունենք ապրիլքսաներեքյան ցույցերը, որոնք բերեցին Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Ակնհայտ է, որ իշխանության նոր մոդելն ունենալու է ժամանակավոր բնույթ, սակայն բոլոր քաղաքական գործընթացները շարունակում են ընթանալ ՀՀ գործող Սահմանադրության շրջանակներում։ Հետագա անելիքների ալգորիթմը ենթադրում է պառլամենտական արտահերթ ընտրություններ, ինչի մասին հայտարարել է Փաշինյանը, թեեւ սկզբում դրանց ժամկետը սահմանելով հաջորդ տարվա մայիսը։

Սակայն, երբ նախընտրական «Իմ քայլը» դաշինքը 81,06 տոկոս ձայն հավաքեց Երեւանի ավագանու ընտրություններում, պարզ էր, որ նվաճված մայրաքաղաքից հետո գնալու են ավելի հեռուն։ Այսինքն՝ ավելի մոտ ժամկետ են սահմանելու ընտրությունների համար։ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբերին։ Հենց այս իրավիճակում էլ Հայաստանի պառլամենտը երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որն «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ սահմանեց, ինչը ենթադրում է, որ պառլամենտը կշարունակի գործել նույնիսկ վարչապետի հրաժարականից հետո։

Կառավարության ղեկավարը դա որակեց «հակահեղափոխության մեկնարկ», ինչը ժանրի օրենքներով հենց այդպես էլ է, պահանջելով լուծարել երկրի քաղաքական դաշտից հանրապետականներին եւ կոչ անելով իր կողմնակիցներին դուրս գալ փողոց ու շրջափակել Ազգային ժողովը։ Թե ինչ եղավ, արդեն հայտնի է, սակայն հայտնի չէ, թե ինչ կլինի հետո։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կհաղթի դեկտեմբերին, ինչը վարչապետի իշխանությունը կլեգիտիմացնի Սահմանադրության տեսանկյունից, եւ ի հայտ կգա նաեւ նոր ԱԺ մեծամասնություն։ Սակայն այդ պահից Փաշինյանի վրա են դրվում Հայաստանի հետագա ճակատագրի ողջ պատասխանատվությունը, պետականության պահպանումը, ինչի համար նա պետք է անցում կատարի բողոքող ցուցարարից կառավարչի եւ պետական գործչի։

Սակայն ամբոխի կարողությունն էլ հենց նրանում է, որ այն ի զորու է սկզբունքորեն դյուրությամբ կոտրելու պետությունը։ Սակայն պետություն ղեկավարել ամբոխը չի կարող։ Պրակտիկան, ներառյալ նաեւ հեղափոխական պրակտիկան, ցույց է տալիս, որ հեղափոխական ալիքի վրա, երբ կան հսկայական սպասումներ, հնարավոր է պաշտոնյաներին հանել իրենց աշխատասենյակներից։ Սակայն բավականին բարդ է այդ տարերքն ուղղել ստեղծագործական կառուցողական հուն։ Փողոցային հեղափոխականները սովորաբար չեն ունենում բավարար կառավարչական հմտություններ եւ չեն տիրապետում այն ռեսուրսներին, որոնցով հնարավոր կլինի իրականացնել խոստումները։

Այս ճանապարհին վարչապետը ստիպված կլինի առերեսվել լրջագույն խնդիրների հետ, որով ստիպված կլինի գնալ փոխզիջումների եւ բալանսի պահպանման՝ կառուցելու օրենսդիր եւ գործադիր հորիզոնականն ու ուղղահայացը։ Կամ էլ կշարունակի «հեղափոխական կանոններով» մաքրել երկրի քաղաքական դաշտը, պահել հասարակության մեջ առճակատման բարձր մակարդակը, հրահրել պայքարի հուրը եւ իր կողմնակիցներին պահել մշտական մոբիլիզացիայի մեջ՝ քաղաքական հակառակորդներին ճնշելու համար։

Սակայն դեռ կան տնտեսությունը, մարդկանց ամենօրյա կենսապահովումը, եւ, վերջապես, ի՞նչ է անելու Փաշինյանը փորձառու քաղաքական վետերանների հետ, որոնք այսօր տանուլ են տալիս, սակայն վաղը նրա ամեն մի սխալն իր դեմ են օգտագործելու եւ խաղալու են իրադրության անկայունության վրա, երբ իշխանական կաբինետներում հայտնվել են մարդիկ, որոնք դեռեւս պետք է նոր-նոր իրենց մասնագիտական որակները ցուցադրեն անցումային փուլում»,- հայաստանյան ներկա վիճակը եւ հետագա ընթացքն է փորձել ներկայացնել ռուս հեղինակավոր վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

Աղբյուր՝ Հրապարակ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan