Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը, հնարավոր սահմանադրական փոփոխություններին, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր:
Տիկին Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է մեր երկրում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին և Նոր Հայաստանի ինստիտուտների ուժեղացմանը և ընդգծել, որ բոլոր գործընթացները կիրականացվեն օրենքի գերակայության հիման վրա: Զրուցակիցները կարևորել են նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին: