Մոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման դրական միտումները. Զախարովա (տեսանյութ)
Ռուսաստանը ողջունում Է դրական միտումները, որոնք նկատվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ողջունում ենք բոլոր այն դրական միտումները, որոնք նշմարվում են ԼՂ հակամարտության կարգավորման գործում», - ասել Է դիվանագետը:-«Այժմ կարեւոր Է դրանք զարգացնել եւ չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես տեղ Է գտել վերջին ժամանակներս»:
«Մեր կողմից անհրաժեշտ ողջ աջակցությունն ենք ցուցաբերելու այդ դրական միտումներին», - ընդգծել Է Զախարովան:
Zham.am