Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նիկոլ Փաշինյան. Կարող է որ մեր ուժերը այլևս չբավարարեն, որպեսզի ոմանց՝ Երևանում հանգիստ քայլելու իրավունքը կազմակերպենք (Տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հարցը վերաբերում էր երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպին, երբ Դեմիրճյան փողոցում ՀՀԿ խմբակցության պատգամաոր Միհրան Պողոսյանը և իր հետ գտնվող մարդիկ հայհոյանքներ են հնչեցրել քաղաքացիների հարցերին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իր հնչեցրած հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պետք է «պառկեցնել ասֆալտին»:

«Եթե պատշաճ կերպով կատարած լինեին՝ երեկվա միջադեպը, կարծում եմ, չէր լինի. ես համոզված եմ, որ իրավապահները բաց թողածն անպայման կլրացնեն»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ երեկ, երբ շփվում էին ՀՀԿ ներկայացուցիչների հետ, և երբ մտավ «ՀՀԿ» խմբակցության ղեկավարի աշխատասենյակ, ՀՀԿ-ականները հուզված էին, և ինքն ամեն ինչ արեց, որ լարվածությունը նվազի, նույնիսկ կատակներ արեց:

«Բազմիցս ասել եմ, որ մեր ժպիտները և քաղաքավարությունը որևէ մեկը հանկարծ չփորձի մեկնաբանել որպես թուլություն, և երեկ, երբ խոսք էր գնում այն մասին, թե մասնավորապես ինչ եմ ես ակնկալում «ՀՀԿ» խմբակցության պատգամավորներից, ես պարզ արձանագրեցի հետևյալը, որ դուք բողոքում եք, որ սոցցանցերում, հրապարակային և այլ տեղերում մարդիկ հայհոյում են ձեզ, վիրավորական բառապաշար են օգտագործում և այլն, և դուք ասում եք, որ սա ատելության քարոզչություն է, և ես էլ ասացի, որ ակնկալում ենք, որ դուք մեզ աջակցեք, որ այդ երևույթը կարողանանք հաղթահարել»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, թե քննությունը կպարզի՝ Միհրան Պողոսյանի թիկնապահներն են եղել, թե ոչ: «Բայց Միհրան Պողոսյանը երեկ նույնպես այնտեղ ներկա է եղել, և ըստ ամենայնի, եթե այդպիսի պահվածք է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա, այնուամենայնիվ, լավ չի հասկացել՝ ինչ կատարվել է այդ սենյակում և ինչ կատարվում է ՀՀ-ում: Երեկ զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձանից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ խնդրանքները և հորդորները, որ ԱԺ պատգամավորների ու հատկապես ՀՀԿ-ի նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք, և այս առումով, ես կարծում եմ, որ իսկապես մենք ունենք պրոբլեմ, և եթե պարզվի, որ որևէ ՀՀԿ –ական, ոչ ՀՀԿ-ական, թեկուզ մեր կուսակցությունից, կապ չունի, որևէ պատգամավոր և նրան ուղեկցող անձ նման պահվածք են ցուցաբերում, կստանան խիստ հակահարված օրենքի կողմից»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիները բավարարված կզգան դրանից:

«Եվ չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան: Ես ուզում եմ զգուշացնել, որ բոլոր նրանց, ովքեր նման արարքների հեղինակներ են, և նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ, ասում եմ, կարող է որ մեր ուժերը այլևս չբավարարեն, որպեսզի ոմանց՝ Երևանում հանգիստ քայլելու իրավունքը կարողանանք պատշաճ ձևով կազմակերպել, այնպես որ ես կարող եմ ասել, որ իրավապահները պետք է կտրուկ գործեն, և իմ տեղեկությունով՝ արդեն իսկ կան բերման ենթարկվածներ»,- եզրափակեց նա:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan