ԲՀԿ-ն պատրաստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ․ Վահե Էնֆիաջյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անհիմն է համարում մեղադրանքները, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ փորձում է տապալել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։
Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ իրենց կուսակցության անդամը՝ Գևորգ Պետրոսյանը, ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն է առաջարկել՝ զուտ իրավական կարգավորումներից ելնելով։ Նա հայտարարեց՝ ԲՀԿ-ն պատրաստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Հաղորդում է Tert.am-ը:
«Գործընթացը խոչընդոտելու որևէ միտում ԲՀԿ-ն չունի»,- շեշտեց նա։
Հարցին, որ մտահոգություններ կա՞ն, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական, ապա մյուս քաղաքական ուժերի կողմից կարող է վարչապետի այլ թեկնածու առաջադրվել, ԱԺ նիստերն այնքան հետաձգել, որ ընտրվի իրենց հարմար թեկնածուն, Էնֆիաջյանը պատասխանեց.
«Վաղը մենք քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք, բայց վստահեցնում եմ ձեզ՝ խոչընդոտելու միտում մենք չենք ունեցել, և չի էլ կարող լինել:
Մեր միտումը հետևյալն է՝ ունենալ քննարկումներ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար»:
Մանրամասները՝ Tert.am-ում