Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը հանդիպելու խորհրդարանական ուժերի հետ. մեկնաբանում է նրա խոսնակը
Խորհրդարանական ուժերի հանդիպումները պետք է հարմարեցվեն վարչապետի աշխատանքային օրակարգին, բայց քաղաքական խնդիրը դրված է արդեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
«Դա այն հարցն է, որը հստակ ժամանակացույցով չի կարգավորվում, քաղաքական կոնսուլտացիաներ են, որոնք պետք է հարմարեցվեն վարչապետի աշխատանքային օրակարգին, բայց քաղաքական խնդիրը դրված է արդեն»,–հայտնեց նա։
Վարչապետի մամուլի քարտուղարը նաեւ վերահաստատեց՝ հանդիպումներն անցկացվելու են հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս շուտ, բայց ոչ շտապ։