Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Ադրբեջանում տեղի ունեցած զորավարժություններից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանում օրեր առաջ տեղի ունեցած լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները թեեւ ավարտվել են, սակայն դրանից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից: Փոխարենը Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Արցախում ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքների հետ կապված:

Զորավարժությունների ընթացքում Ադրբեջանը լարված էր պահում արցախա-ադրջեբանական սահմանը. ավարտի օրը՝ սեպտեմբերի 22-ին, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

Սահմանային իրավիճակի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

- Պարոն Աբրահամյան, անցած շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին լարվածություն էր նկատվում: Սա ինչո՞վ է պայմանավորված եւ այժմ իրավիճակը սահմանին ինչպե՞ս է գնահատվում:

- Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, իրավիճակը շարունակում է մնալ նույնը: Պետք է արձանագրել, որ սեպտեմբերի 18-ից 22-ը Ադրբեջանում տեղի ունեցած զորավարժություններից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից: Այսինքն՝ սահմանին մի քանի ուղղություններով որոշակի տեղաշարժեր, այնուամենայնիվ, կան: Ադրբեջանը անընդհատ փորձելու է սահմանային տարբեր ուղղություններով սադրանքի դիմել: Դա կարտահայտվի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցմամբ, դիպուկահարների ակտիվացմամբ, թե՝ մեկ այլ ձեւով փաստ է, որ դրանք անընդհատ տարբեր ժամանակահատվածներում տարբեր ուժգնությամբ դրսեւորվելու են:

- Այդ զորավարժություններին մասնակցել են մոտ 20 000 զինծառայող, 200 միավոր տանկ եւ այլ տեսակի զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի 120 հրթիռա-հրետանային համակարգեր: Այսինքն՝ այդ տեխնիկայի մի մասը հետ չի՞ քաշվել սահմանից:

- Այո, զորավարժությունների օրերին առաջնագծից որոշակի հեռավորության վրա գտնվող տեխնիկայի մի մասը դեռեւս դուրս չի բերվել առաջնագծից:

- Երեկվանից Արցախում մեկնարկել են ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքները, այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհություն է արտահայտել՝ նշելով, թե Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը դիմում է հերթական սադրիչ գործողություններին, որոնք միտված են շփման գծում իրավիճակի սրմանը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Արցախի պաշտպանության բանակը իրականացրել եւ իրականացնելու է այնպիսի գործողություններ, որոնք բարձրացնում են մեր զորքերի ընդհանուր մարտունակությունը: Թե Ադրբեջանը դրան ինչպես է նայում, ինչպես է մեկնաբանում, դա մեզ այդքան էլ հետաքրքիր չէ: Կարեւորը՝ մեր զորքերի մարտական պատրաստվածության մշտական բարձրացումն է, ու մենք այդ ուղղությամբ մեր բոլոր միջոցառումները իրականացնելու ենք:

- Պարոն Աբրահամյան, ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքներից մանրամասներ կարո՞ղ եք ներկայացնել, ի՞նչ ուսումնական թռիչքներ են:

- Թույլ տվեք չմանրամասնել:

- Ադրբեջանի ՊՆ-ն զգուշացրել է, որ հակառակորդի ցանկացած օդային օբյեկտ, որը փորձ կանի մոտենալ ադրբեջանական բանակի առաջնագծի դիրքերին, անմիջապես կոչնչացվի եւ զգուշացնում է, որ հնարավոր կորուստների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմա-քաղաքական իշխանության վրա: Այս մասով մտավախություն արցախյան կողմը չունի՞:

- Հասկանալի է, որ Ադրբեջանի համար ցանկացած զարգացում դա սադրանքի գնալու առիթ է եւ մշտապես առիթներ է փնտրում՝ առաջնագծում սադրանքներ հրահրելու համար: Այս պարագայում Ադրբեջանը չպետք է փորձի վախեցնել կամ սպառնալից տոնով խոսել մեզ հետ, մենք մեր պլանավորած միջոցառումները իրականացնելու ենք ու ցանկացած դեպքում անհամաչափ հարված ենք հասցնելու ադրբեջանական ցանկացած սադրանքին: Ադրբեջանը անհարկի հայտարարություններ անելուց առաջ ավելի լավ կլինի զերծ մնա առաջնագծի տարբեր ուղղություններով սադրանքների գնալուց: Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձելու է անընդհատ իր սադրանքները թաքցնել եւ դրա ճանապարհին փորձելու է բոլոր խնդիրները բարդել հայկական կողմի վրա:

Մանրամասները՝ Armtimes.com-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan