Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ (Տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը պետք է լինի բովանդակային, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորությանը.
«Այդ հանդիպումը չպետք է լինին ինքնանպատակ, զուտ հանդիպելու, լուսանկարվելու առիթ, հադիպումը պետք է լինի բովանդակային», - ասաց Տիգրան Բալայանը:
Նա հիշեցրեց, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Zham.am