Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ

Կարինե Աճեմյան. «Ոչ մի դեպքում չենք համաձայնի գնալ հակասահմանադրական ճանապարհով»

«Հայոց աշխարհի» հարցերին պատասխանում է ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ

-«Թավշյա հեղաշրջումից» հետո Փաշինյանն ասում էր, որ պետք է ժամանակ տալ քաղաքական ուժերին՝ պատրաստվելու եւ կազմ ու պատրաստ ներկայանալու արտահերթ ընտրություններին։ Այսօր, երբ իշխող կուսակցությունը 81-82 տոկոսանոց արդյունք է արձանագրել, եւ քաղաքական դաշտը, կարելի է ասել, ոչնչացված է, հայտարարում է, որ ստացել է ժողովրդի մանդատը՝ օր առաջ լուծարելու գործող խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակելու։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս շտապողականության պատճառը։

-Ես դեռ մայիս ամսին եմ ասել, որ որեւէ քաղաքական ուժ երբեք իրավունք չունի ամբողջ ժողովրդի անունից խոսելու։ Հարյուր հազարավոր մարդիկ չեն մասնակցել այս ընտրություններին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը իրականացվող քաղաքականությանը։ Մեր բազմաթիվ համախոհներ, որեւէ այլընտրանք չտեսնելով, ուղղակի չեն գնացել ընտրատեղամասեր եւ չեն քվեարկել որեւէ ուժի օգտին։ Այդ մարդիկ ժողովուրդ չե՞ն։ Արհամարհել նրանց կարծիքը կամ իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին վերագրել բոլորին, հայտարարել, որ ամբողջ ժողովուրդը իրենց հետ է, մեղմ ասած, անընդունելի է։

Ինչո՞ւ է շտապում. եթե վախենալու ոչինչ չունի՝ հանգիստ իր գործը պիտի անի։ Բայց վախենալու շատ բան կա. գնաճը սարսափելի տեմպերով աճում է, ներդրողներն իրենց պաշտպանված չեն զգում՝ ոչ միայն չեն ուզում նոր ներդրումներ անել, այլեւ հեռանում են երկրից, խնդիրները, մտահոգություններն օր օրի կուտակվում եւ խորանում են։ Մասնավորապես, կենսաթոշակային հիմնադրամների գումարները՝ կուտակային վճարները, արդեն երրորդ ամիսն է՝ չեն փոխանցվում։ Բազմաթիվ այսպիսի հարցեր կան, որոնց վարչապետը չի անդրադառնում, որովհետեւ ո՛չ տնտեսություն գիտի, ո՛չ ունի գործից հասկացող օգնականներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել այդ հարցերով։

Այս պարագայում, կարծում եմ, ինքը անհանգստանալու շատ բան ունի. եթե չունենար, չէր փորձի արհեստականորեն արագացնել իրադարձությունների ընթացքը։ Այսօր Ազգային ժողովը բնականոն աշխատում է, որեւէ կերպ չի խոչընդոտում կառավարության գործունեությանը, ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում իր բոլոր գործառույթները լիարժեք իրականացնում է։ Այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Միաժամանակ, ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ մի դեպքում չենք համաձայնի գնալ հակասահմանադրական ճանապարհով, օրենքներ խախտել՝ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում, ունի ցանկություններ, եւ այդ ցանկությունները կապված են իր միապետական նկրտումների հետ։

-Մտահոգություններից մեկն էլ այն է, որ ԱԺ ղեկավար պաշտոնները դեռեւս ձեր ձեռքում են եւ հնարավորություն են ընձեռում ձեզ եվրոպական ատյաններում խոսելու Հայաստանում ստեղծված իրավական նիհիլիզմի, օրենքների եւ սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին։

-Ուզում եմ հիշեցնել, որ մենք խորհրդարանական երկիր ենք, եւ սա 2017թ. լեգիտիմ ընտրությունների միջոցով ընտրված խորհրդարան է։ Եթե Փաշինյանը համարում է, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, ես էլ կարող եմ համարել, որ ինքն էլ է ոչ լեգիտիմ, որովհետեւ հենց այս խորհրդարանի քվեով է դարձել վարչապետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan