Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով

Անահիտ Բախշյանը պատասխան է պահանջում

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի ահազանգը.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Հայրապետյանից մի նամակ եմ ստացել, որտեղ դպրոցականը բարձրաձայնում է առարկայական օլիմպիադաներում տեղ գտած կեղծիքների ու ամենաթողության մասին: Ցավն այն է, որ այս բողոքը միայն իրենը չէ, նման բողոքներ շատ եմ լսում, որովհետև տարածքային օլիմպիադաների ընթացքը պատշաճ կերպով չի վերահսկվում ԿԳՆ-ի կողմից, ստուգող հանձնաժողովների անդամների անկանխակալ լինելը չի ապահովվում, որովհետև դրանք տեղական կադրերով են միայն համալրված և, ինչպես գրել է Սերգեյը, հաճախ մասնակիցներին տրվող միավորները ոչ թե աշխատանքի բովանդակությանն են տրվում, այլ՝ թե ով է, ում զավակն է:

Այսօր նամակով դիմել եմ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ խնդրելով ստուգել Սերգեյ Հայրապետյանի նամակում նկարագրված փաստերն ու վերականգնել տղայի աշխատանքի արդար գնահատականը:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Սերգեյի նամակը՝ ուղղված ԿԳ նախարարին.

«Բաց նամակ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանին
Հարգելի պարոն նախարար, այս նամակով Ձեզ և հանրությանը ուզում եմ տեղեկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի ք. Մարտունու «Հայոց լեզու» առարկայի տարածաշրջանային օլիմպիադայի ստուգման և ամփոփման ժամանակ տեղի ունեցած խարդախությունների մասին: Ուզում եմ տեղեկացնել, որ ստուգման ժամանակ գործել է ոչ թե հավասարության սկզբունքը, այլ վառը արտահայտվել է կողմնապահությունը:

Մի շարք աշակերտների գրավորներ նույնիսկ չեն ստուգվել, մի մասին թերի է ստուգվել՝ պակաս են եղել միավորները, իսկ ում համար ասված է եղել, նշանակվել է շատ ավելի բարձր, քան իրականում եղել է:

Ներկայացնեմ իմ սեփական օրինակը: Նախ օլիմպիադայյի արդյունքները մյուս դեպքերում դպրոց է ուղարկվում 1-2 օր հետո, իսկ այս դեպքում արդյունքները դպրոց հասան 5 օր հետո: Իմացա, որ վաստակել եմ ընդամենը 4.5 միավոր, որը շատ ավելի քիչ էր, քան իմ պատկերացումները: Համոզված լինելով սեփական ուժերի վրա՝ որոշեցի գնալ և պահանջել իմ առաջադրանքների թերթիկը: Նայելով իմ առաջադրանքների թերթիկին՝ կարելի էր հասկանալ, որ ստուգողը եղել է կողմնապահ կամ անարժան հայոց լեզվի ուսուցիչ կոչմանը: Թերթիկի վրա գրված էր 6.25 միավոր, այն էլ այն դեպքում, երբ ստուգված չէին առաջադրանքների մի մասը, որոշներից զուտ միավորներ էին պակասեցված, իսկ այն բառերը, որոնք ուսուցչի մտահորիզոնից դուրս են եղել, համարվել են սխալ: Պահանջեցի կրկին ստուգել առաջադրանքները, իրավիճակը հիմնովին փոխվեց՝ միավորներս դարձան 8.25: Իրավիճակի բացատրությունը պահանջելով տարածաշրջանային դպրոցների ղեկավարից՝ ստացա այսպիսի պատասխան, որ այս ամենը թյուրիմացության արդյունք է, որ ստուգող ուսուցիչը եղել է անուշադիր: Չհամաձայնելով թյուրիմացության հետ՝ պնդեցի, որ ստուգեն բարձր միավորներ վաստակած աշակերտների գրավորները, որոնց մի մասը պաշտոնյաների երեխաներ են: Ստուգելուց հետո պարզվեց, որ դրված միավորները չեն համապատասխանում իրականությանը: Ներկա գտնվողները սկսեցին կրկին առռաջ քաշել թյուրիմացության վարկածը, սակայն իրենք էլ չէին հավատում իրենց խոսքերին: Ինձ ասացին, որ ես անցնում եմ մարզային փուլ, սակայն իմ պահանջը հաջորդ փուլ անցնելը չէր, այլ արդարության ու հավասարության վերականգնումը: Ես նրանց խնդրեցի, որ ստուգեն բոլորի գրավորները, նրանք պատճառաբանեցին, որ ժամանակ չունեն: Այդպիսով՝ բոլոր գրավորները, բացառությամբ իմ գրավորի, մնացին անարդարության ու խարդախության կնիքով:

Այսօր դպրոցում տեղեկացա, որ իմ հեռանալուց հետո կրկին իջեցվել է իմ գնահատականը, որպեսզի մարզային փուլ անցնեն իրենց նախընտրած աշակերտները: Կրկին ու կրկին առերեսվելով անարդարության հետ՝ որոշեցի այս անգամ դիմել Ձեզ:

Այժմ գիտեք մի շատ կարևոր խնդրի մասին, որը կոտրում է աշակերտի թևերը և ավելի ու ավելի ամրացնում անարդարության հիմքերը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս խնդրին, հարկ եղած դեպքում կարող եմ Ձեզ ներկայացնել իմ առաջադրանքների թերթիկի նկարները, որտեղ ամեն ինչ ակնհայտ է դառնում, և ուզում եմ վստահեցնել, որ այս հանգամանքը չի վերաբերում միայն մեկ տարիքային խմբի, այլ՝ բոլոր խմբերին:

Այս ամենից հասկանալի է դառնում, որ դպրոցում աշխատում են և օլիմպիական հանձնաժողովի անդամ են դառնում հայոց լեզվի այնպիսի մասնագետներ, որոնք չգիտեն նույնիսկ «մեղանչել» բառի նշանակությունը կամ զուտ շահի, ինքնագնահատականի բարձրացման համար դիմում են խարդախության:

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր արձագանքին»:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan