Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Կենսունակ ծրագիր մարզերում (ֆոտոշարք)

Սոցիալական ուղղվածության ցանկացած ծրագիր, որն իրականացվում է մարզերում, առանձնահատուկ արժեք ու կշիռ ունի: Բավական կենսունակ մի ծրագիր էլ սահմանամերձ երեք գյուղերում նախաձեռնել է «Զինվորի մայր» ՀԿ – ն՝ երկու այլ կազմակերպությունների հետ: Ծրագիրը կոչվում է «Ապիլայֆ» և նպատակ ունի այդ երեք գյուղերում զարգացնել մեղվաբուծությունը:

Ծրագրի մեկնարկը

«Երբ այս ծրագիրը սկսում էինք, չէինք էլ պատկերացնում, որ այն այդքան կսիրվի թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների՝ հենց մեր կողմից: Այն իր հետ բերեց բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ ու նոր գիտելիքներ, որոնք նոր ու բարեկեցիկ կյանքի, հերթական նոր ծրագրերի ու մտահղացումների հիմք կարող են դառնալ», - պատմում է «Զինվորի մայր» հկ տնօրեն Անահիտ Հովնանյանը: «Ապիլայֆ» ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Լոռու մարզի Լոռի բերդ, Տավուշի մարզի Այգեհովիտ և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքների սոցիալ-տնտեսական միջավայրը՝ այդ համայնքներում մեղվաբուծական տնտեսություններ հիմնելով: Ծրագիրը իրականացվում է Հայաստանի «Զինվորի մայր» հկ, «Աջակցություն կանանց և երեխաներին» հկ և «Արեգունի» սոցիալական զարգացման հկ կոնսորցիումի կողմից: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Անցյալ տարվա նոյեմբերին յուրաքանչյուր գյուղում բացվեց մեկ ուսումնամեթոդական մեղվաբուծական կենտրոն: Գյուղերում վարձակալվել են տարածքներ, որոնք վերանորոգվել են, կահավորվել, ձեռք են բերել անհրաժեշտ տեխնիկա, գրականություն: Յուրաքանչյուր գյուղում ծրագրում ներգրավված երեսուն մասնակիցների հետ աշխատում է մեկ փորձառու մեղվաբույծ, ով մեղվապահության մասին նոր գիտելիքներ ու հմտություններ է տալիս մասնակիցներին: Այդ երեք գյուղերն էլ ունեն հնուց եկած մեղվաբուծական ավանդույթներ: «Բայց մինչև ծրագիրը հունի մեջ դրեցինք մի տարի տևեց,-հիշում է Ա. Հովնանյանը:- Երբ խոսում էինք գյուղացիների հետ, նրանք անմիջապես փեթակն էին պահանջում: Դժվար էր համոզել նրանց, որ դեռ պետք է ուսուցման պրոցես անցնել: Նրանք արագ արդյունք էին ուզում, բայց մեզ պետք էր կայուն արդյունք, որն առանց ուսուցման, առանց մեղվաբուծական անհրաժեշտ գիտելիքների ամրապնդման անհնար էր»: Ուսումնական կենտրոններում ամեն ամիս անց են կացվում մեղվաբուծության վերաբերյալ երկօրյա դասընթացներ, խորհրդատվություններ, լինում են նաև դասաժամեր շուկայագիտության մասին: «Ծրագրի հիմքն ու հաջողության գրավականը հենց ուսուցումն է: Ի դեպ մենք նամակ ենք ստացել մեր ունկնդիրներից, որտեղ խնդրում են ավելացնել ժամերը: Դա նշանակում է, որ նրանք ընդունել են այդ դասընթացների կարևորությունը: Զգացել են , թե ինչ նոր գիտելիքներով հարուստ աշխարհ են մտնում: Եթե սկզբում կարծում էին, թե ամեն ինչ գիտեն, հիմա արդեն գիտեն, թե ինչ չգիտեն»:

Ծրագրի ընթացքը

Տեսական գիտելիքներին զուգահեռ ապագա մեղվաբույծները սովորում են շրջանակներ պատրաստել, պատվաստել մեղուներին, պատրաստ լինել օտար պարսերի հարձակմանը, որոնք շատացել են կամ կորցրել իրենց փեթակները: «Մենք առայժմ փեթակները մասնակիցներին չենք հանձնել, իրենք էլ են զգում, որ դեռ պատրաստ չեն դրան: Այդ երեք համայնքներում էլ ընտրել ենք խորհուրդներ, որոնց միջոցով կկազմակերպենք մեղվաբուծական տնտեսություններ, և փեթակները կգտնվեն ոչ թե մենատնտեսների, այլ այդ խորհուրդների իրավասության տակ, մինչև ուսումնական գործընթացի ավարտը, երբ մեր նորաթուխ մեղվաբույծները լիարժեք կտիրապետեն ոչ միայն մեղրի արտադրության, այլև ուրիշ մեղրամթերքների մշակման գործին: Մեկ հոգու համար դա դժվար է, եթե խորհրդով աշխատեն, ավելի հեշտ կկազմակերպեն թե՛ մշակման, թե՛ իրացման աշխատանքները»,- ծրագրի ընթացքն է ներկայացնում Ա. Հովնանմյանը: Ընդհանրապես հայկական մեղվաբուծությունում «Ապիլայֆ» ծրագրի բերած նորույթը հենց տարբեր մեղրապրանքների մշակման գործը ընդլայնելն և նոր հունի մեջ դնելն է: Չնայած, որ Հայաստանում մեղվաբուծությունը զարգացել է անհիշելի ժամանակներից (դեռ Քսենոփոնը (Ք.ա. 431-354 թթ) իր «Անաբասիսում» հույների նահանջը հայկական լեռներով նկարագրելիս պատմում է, թե ինչպես են նրանք այստեղ առաջին անգամ մեղր ճաշակել): Տարբեր մեղրապրանքների մշակման գործում մեր երկիրը շատ է զիջում մյուսներին: «Այնինչ մենք կարող ենք ստանալ բարձրակարգ մեղրամոմ, ակնամոմ, մեղվի թույն, սատկած մեղուներից՝ դեղանյութ, որը կարող է օգտագործվել կոսմետոլոգիայում և դեղագործությունում, իսկ միայն մեղրամոմը գործածվում է արտադրության քառասուն ոլորտներում: Հենց սա է մեր ծրագրի նորարարական հիմքը՝ սովորեցնել մեր մեղվաբույծներին նոր մեղրամթերքների մշակման ու սպառման մեթոդոլոգիա»: Որպես հավելյալ տեղեկատվություն ունկնդիրների համար գործում է նաև «Ապիլայֆ» ծրագրի ֆեյսբուքյան էջը: Այնտեղ տեղադրվում են ոչ միայն ծրագրի ընթացքի մասին նյութեր, այլև մեղվի, մեղրապարանքների և մեղվաբուծության մասին բազմաթիվ նյութեր, հոլովակներ, նկարներ, խորհուրդներ, բաղադրատոմսեր:

Հայաստանը մեղվաբուծության զարգացման մեծ պոտենցիալ ունի

Թե ինչու հենց մեղվաբուծությունը ընտրվեց որպես ծրագրի հիմք հարցին պատասխանելիս Անահիտ Հովնանմյանը դառը կատակում է. «Մեղուն փոքր է, թշնամին նրան չի կարող կրակել: Բոլորս էլ գիտենք մեր սահմանամերձ գյուղերում ինչ վիճակ է, գյուղացին չի կարողանում վարելահող մշակել կամ անասուն պահել, որովհետև թշնամին պարբերաբար կրակում է»: Բացի այդ մեղվաբուծական հաջող ծրագրի նախադեպ արդեն հկ-ն ունեցել էր: Անահիտ Հովնանյանը հիշում է, որ Ճամբարակի տարածաշրջանում՝ Դպրաբանկ և Շորժա գյուղերում ժամանակին մի մեղվաբուծական փոքր ծրագիր իրականացրին Ամերիկայի հայկական ասոցիացիայի օգնությամբ: Այն երկու փեթակները, որոնք հատկացրել էին, հիմա արդեն մեղվաբուծական լուրջ տնտեսություններ են դարձել: Ընդհանրապես վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունը այս ոլորտի հանդեպ: Եվ դա պատահական չէ: Հայաստանում մեղվաբուծության զարգացման համար կան բավական նպաստավոր բնակլիմայական պայմաններ: Արևային օրերի քանակը, չորային կլիման և ծաղկատեսակների բազմազանությունը հնարավորություն են տալիս մեր երկրում ստանալ բարձրորակ պոլիֆլորային մեղր: Մնում է արդյունավետ օգտագործել բնության տված հնարավորությունը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan