«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից». ԱԺ փոխնախագահը Մինսկում

Այս թեմայով
- ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում
- «ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից սովորելու շատ բան ունեն». Վալովայա
- Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական թանկացումներ. 2019թ. թանկացումների առնվազն 3 ալիք է սպասվում
- ԵԱՏՄ տարածքում ուժի մեջ են մտել ԳՄՕ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ:
Կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման եւ ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանը, կարեւորվել միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւաչափում իրականացվող աշխատանքը:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում անդամ երկրների փոխգործակցությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԵԱՏՄ-ն գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ու տարբեր ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ է ստեղծել:
«ԵԱՏՄ-ին անդամակցելը բխում է մեր պետությունների շահերից: Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջտարածաշրջանային համագործակցությանը, կարեւորել սոցիալ-տնտեսական զարգացման համատեղ ծրագրերի իրականացումը:
Հետևե՛ք մեզ Telegram-ում