ԱԺ փոխնախագահների ունեցվածքը. Տեսանյութեր Ինչո՞ւ են անընդհատ գժտվում «կլասիկ լուսավորներն» ու «բարգավաճները» Մոսկվայում զայրացա՞ծ են Փաշինյանի վրա ԱԺ-ի ղեկավար մարմինների ձևավորման պատճառով Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը Կառավարության նիստ (LIVE) ԱԺ-ն քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը՝ ուղիղ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ. առաջիկա ամիսներին նպատակաուղղված շփումները կշարունակվեն (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Բաքվի հայտարարություններն արժանի են աջակության. Սերգեյ Լավրով
ԼՐԱՀՈՍ
«Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ». Արմեն Գևորգյան (տեսանյութ) ԱԺ փոխնախագահների ունեցվածքը. Տեսանյութեր Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Նիկոլ Փաշինյան Սասունը՝ ԵԿՄ նախագահ, Ծառուկյանի Էդոն «գրավել» է Մանվելի սենյակը, անպաշտոն Գևորգ Կոստանյանը. մամուլն այսօր (Տեսանյութ) Արտագաղթի կանխման` «Lydian Armenia»- բանաձևը Գոնե Աղաջանովներին տեղեկացրեք վարչապետի որոշման մասին. Ռուբեն Մելիքյան Հունվարի 1-ից նպաստները կբարձրանան. ընտանիքները չեն զրկվի 18 հազար դրամ սոցիալական նպաստից (տեսանյութ) Վանեցյանը՝ ԱԱԾ-ի՝ Կառավարությանը կամ ԱԺ-ին ենթարկվելու մասին (Տեսանյութ) Պատգամավորի հայտարարությունն իրականում վրիպակ չէր. Արթուր Ղազինյան Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Հեղափոխությունը կանգ չի առնի․ հեղափոխությունը խժռում է իր զավակներին (Լուսանկարներ) Քրեական հեղինակություն «Տույը» 10 հազար դոլար է տվել Փաշինյանի խորհրդականին Կիմ Չեն Ունն իր պատվիրակի միջոցով նամակ է փոխանցել Թրամփին. Yonhap Ուսուցիչներին «դաստիարակելու» հրապարակային այս գործընթացը հանրակրթությունը բարելավվելու՞ համար է Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով 1itpPDRTZu8 Ինչո՞ւ են անընդհատ գժտվում «կլասիկ լուսավորներն» ու «բարգավաճները» Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց` ուղիղ Բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն. ներգրավված է եղել նաև ոստիկան. ԱԱԾ Իրանն ավտորիտար համարող Հայկ Կոնջորյանի ունեցվածքը Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան Մոսկվայում զայրացա՞ծ են Փաշինյանի վրա ԱԺ-ի ղեկավար մարմինների ձևավորման պատճառով Անվտանգության հատուկ համակարգերով կահավորված զինամթերքի նոր պահեստներ են կառուցվել սահմանամերձ գոտիներում (տեսանյութ) Տեղավորվել եմ քաղաքի կենտրոնում գտնվող շքեղ բնակարանում Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը «Թողենք աշխատեն» լոզունգը ամենուրեք կրկնողները սովորական հիմարներ են կամ էլ իշխանություններին ծառայող խաբեբաներ Նաիրա Զոհրաբյանը՝ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների մասին (տեսանյութ) Նախարարությունների թիվը կրճատվելու է, ուղղակի պետք է դա մաքսիմալ անցնցում անել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կառավարության նիստ (LIVE) ԱԺ֊ն անգամ դեռ ծանոթ չէ այդ «Հարսանիք նախարարություններում» օպերացիայի պլանին Պատգամավոր՝ շնորհիվ արտասվելու «Պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա». Անդրանիկ Մանուկյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին Զարմանալի չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ինդուլգենցիա շնորհած լինի Արամ Հարությունյանին Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ ՀՅԴ կարևոր թևերը կբռնեն Արմեն Ռուստամյանի կողմը Իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Գևորգ Կոստանյանին Միքայել Մելքումյանը չի համակերպվում. Ինչո՞ւ Ծառուկյանը ԱԺ նախագահություն գործուղեց Վահե Էնֆիաջյանին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը հայտնի է Պատգամավորները մնացել են «անտուն» 10 մլն դրամ, 48 000 դոլար և 33 000 եվրո. դատավորի հայտարարագրումը Սասուն Միքայելյանը` ԵԿՄ նախագահ Ծառուկյանի Էդոին հասել է Մանվել Գրիգորյանի երկսենյականոց աշխատասենյակը Ձյուն է գալիս. Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է «Նոր ԱԺ-ն ընդամենը 3 օր է սկսել աշխատել, բայց արդեն հասցրել է կրկնել նախորդների անփառունակ դրսևորումները» Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ. Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում Պարզ չէ՝ ԵՄ հատկացրած 13 մլրդ եվրոյից որքանն է Հայաստանի բաժինը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին փոխարինո՞ղ են գտել Վրաստանում սուգ է ԱԺ-ն քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը՝ ուղիղ Նոր ԱԺ-ն՝ նախկինի ոճով. անփառունակ դրսեւորումները շարունակվում են Ականի պայթյունից վիրավորված Արման Միքայելյանը վիրահատվում է ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչ գործողություններ են ակնկալում Ռուսաստանից հրթիռային պայմանագրից դուրս չգալու համար Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը Թբիլիսիի բնակելի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր Շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Գևորգյանն է Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը. New York Post (Տեսանյութ) Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Microsoft-ը արհեստական ինտելեկտի և իրերի ինտերնետի լաբորատորիա կբացի Շանհայում Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է իրանցի լրագրողուհու ձերբակալումն ԱՄՆ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ վարչապետին Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի տնտեսական համաժողովին «Հայկ Կոնջորյանը սխալ բան չի ասել, բայց ամբողջ հարցն այն է, որ ամեն ճիշտ չէ, որ իշխող ուժի պատգամավորը պետք է ասի» Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Գերմանիայում առաջին անգամ տրանսգենդեր պատգամավոր կաշխատի Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ. առաջիկա ամիսներին նպատակաուղղված շփումները կշարունակվեն (Տեսանյութ) Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել առավելագույնս կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու ՄԻՊ-ի արձանագրած դեպքով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ 2019 թվականի սկզբից Եվրոպա են ժամանել 2000-ից ավելի միգրանտներ ու փախստականներ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին Ռեստորանների շրջանառության հարկի բարձրացման հետ կապված դեռևս հստակ որոշում չկա Մխիթարյանն ուզում է շուտ վերադառնալ խաղադաշտ ՀՀ նախագահը դատավոր նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայում հնարավոր է Եվրամիությանն անդամակցության շուրջ երկրորդ հանրաքվեն. Ֆարաջ
Հարցում

Սահմանը հատած թուրք անչափահասի հայրը Երևանում է. «Կալանավայրում որդուս լավ են վերաբերվել»

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, նախօրեին ժամանել է Երևան՝ որդուն տանելու: Մուստաֆա Օզմենը ավելի վաղ հայտնել էր, որ իրեն տեղեկացրել են, որ որդուն մոտ օրերս ազատ են արձակելու:
Ումութ Ալի Օզմենը դեպքը ուշագրավ է նրանով վերջին տարիների ընթացքում հայ-թուրքական սահմանի խախտման դեպքերից թուրքական մամուլի կողմից ամենաշատն է ուշադրության արժանացել: Օզմենի կալանավորմանը անդրադարձան թուրքական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները: Որոշները նույնիսկ լուրեր տարածեցին, թե Ումութ Ալիի ազատ արձակման գործին միջամտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ զանգահարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայկական կողմը ավելի ուշ հերքեց այս տեղեկությունը:
«Ermenihaber.am»-ը, հետևելով թուրք սահմանախախտի գործով բոլոր զարգացումներին, հարցազրույց է անցկացրել սահմանախախտի՝ Երևանում գտնվող հոր հետ:

-Պարոն Մուստաֆա, Ձեր որդին հատել էր հայ-թուրքական պետական սահմանը և հայտնվել Հայաստանում: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել. Ո՞րն է եղել նրա նպատակը:

-Երբ Ումութը փոքր երեխա էր, իրեն մեզ հետ յայլա (արոտավայր) էինք տանում, որը գտնվում էր սահմանին շատ մոտ: Այնտեղ մի բլուր կա, որի մյուս կողմում Հայաստանի սահմանն էր: Փոքր ժամանակ Ումութը տարբեր լեգենդներ էր լսել այն մասին, թե ինչեր կան այդ բլրի ետևում և իր մոտ հետաքրքրություն էր առաջացել դեռ այն ժամանակվանից: Այս տարի, երբ երկար ընդմիջումից հետո Ումութը նորից յայլա եկավ, մորն ասել էր, որ գնում է թեյի համար խոտաբույս հավաքելու ու գնացել էր բլրի ուղղությամբ: Բլրի վրա անասուններ են եղել և Ումութը գնացել է՝ նրանց ետ բերելու: Անասուններին բերելուց հետո իր հետաքրքասիրությունից դրդված որոշել է անցնել բլրի մյուս կողմն ու գալ Հայաստան: Միամիտ, պարզ ու հետաքրքրասեր երեխա է: Նա գիտակցել է, որ դեպի սահման է գնում, սահման է անցնելու, բայց չի գիտակցել, որ դա հանցանք է:

-Իսկ այստեղ գտնվելու ընթացքում Ձեր որդին գո՞հ է եղել իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից:

-Երբ առաջին անգամ եկա նրան տեսակցության, նա շատ գոհ էր: Իրեն շատ լավ են վերաբերվել: Ես էլ զգացի այդ ջերմությունը, հոգատարությունը: Հետագայում մանկական գաղութում փոքր միջադեպ էր տեղի ունեցել հերթապահներից մեկի հետ, որը լեզուն չհասկանալու հետևանք էր: Դրան կարևորություն չեմ տալիս, այդ միջավայրում հնարավոր են նման բաներ: Բայց որդիս չի ենթարկվել բռնության իր ազգային պատկանելիության և ինքնության համար: Ընդհակառակը՝ ելնելով իր ինքնությունից այստեղ ավելի ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ:

-Իսկ ի՞նչ կասեք այն խոսակցությունների և պնդումների մասին, որ իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով, որ ազատ արձակեն Ձեր որդուն:

-Անկեղծ ասած, այդ մասին ես իմացել եմ լրատվական կայքերից: Ինքս տեղյակ չեմ, թե դա որքանով է հավաստի: Եթե մեր հարգարժան նախագահը զանգահարել է շատ շնորհակալ եմ, եթե չի զանգահարել նորից շնորհակալ եմ: Շնորհակալ եմ նաև ձեր վարչապետին և ամբողջ ղեկավարությանը:

-Արդեն 2-րդ անգամ եք գալիս Հայաստան: Այս անգամ Ձեր գալու նպատակը ո՞րն է: Տեսակցությա՞ն համար եք եկել, թե՞ այլ զարգացումներ կան:

-Ինձ զանգահարեցին և ասացին, որ որդուս ազատ են արձակելու: Խնդրեցին գամ որդուս ետևից, որ իրեն տուն տանեմ: Այսօր քննիչի հետ խոսեցինք: Ասաց՝ իրենք պարզել են, որ որդիս որևէ հետին նպատակ չի ունեցել, հետախուզման մեջ չի եղել, ահաբեկչական կառույցների չի անդամակցել: Այնուամենայնիվ, նա սահման էր հատել, այսինքն՝ հանցանք էր գործել և անհրաժեշտ էր օրինական ճանապարհով, նախատեսված ընթացակարգով պարզել հանգամանքները: Քննիչը հայտնեց, որ այդ ամենը հաշվի առնելով՝ նրանք պատրաստվում են գործը կարճել և որդուս ազատ արձակել: Կինս և ես այլևս չէինք դիմանում: Ամեն օր տեսնում էինք, թե ուրիշ երեխաներ ինչպես են դպրոց գնում, իսկ մեր երեխան չկար, հեռու էր մեզնից: Մայրն ամեն օր արտասվում էր: Այս մարդկային վերաբերմունքի համար նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտոնյաներին, ղեկավարությանը և ժողովրդին: Մենք մշակույթներով մոտ ժողովուրդներ ենք, երբ փողոցում նայում եմ մարդկանց, նրանցից ոմանց շատ եմ նմանեցնում իմ այս կամ այն ազգականին: Այստեղ ինձ օտար չեմ զգում: Շատ կուզենայի, որ Ումութը երբ չափահաս դառնա, միասին ավելի նորմալ վիճակում գանք Երևանը տեսնելու, որովհետև շատ գեղեցիկ քաղաք է ու մարդիկ էլ այստեղ հյուրընկալ են:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan