Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
23
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Երկրի քաղաքական դաշտը «դեֆոլտի» մեջ է. Միակ խաղացողը մնացել է Փաշինյանը. Ինչ է սպասավում Հայաստանին

Անցած ընտրությունները պաշտոնապես արձանագրեցին, որ երկրում այլևս քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական խաղացողներ չեն մնացել, քանզի ընտրությունները ազատ և արդար բնույթ ունեին, և պարտվածները այլևս իրենց ձախողումները չեն կարողանա կապել ոչ ընտրակաշառքի գործոնի հետ, ոչ վարչական լծակների օգտագործման հետ, ոչ էլ՝ այլ խարդախությունների հետ, որոնք միշտ առկա էին նախորդ ընտրություններում:
Այսպիսով այսօր կարող ենք արձանագրել, որ ընտրություններին մասնակցած 12 քաղաքական միավորումներից առնվազն 9-ը այլևս որևէ էական գործոն չեն կարող դառնալ քաղաքական դաշտում, ապագա պառլամենտում չեն լինի, իսկ հանրության համար էլ գրեթե զրոյական նշանակություն կունենան: Ինչ վերաբերվում է «Լույսին» ու ԲՀԿ-ին, ապա այս ուժերը, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն ապագա ԱԺ-ի կազմում, սակայն նույնպես Նիկոլ Փաշինյանին լուրջ հակակշիռ չեն կարող լինել:
Իսկ թե ով կարող է Փաշինյանին հակակշիռ դառնալ այսօր դեռ տեսանելի չէ:
Փորձենք հասկանալ, թե ինչու:

Որն՞է Փաշինյանի հաջողության գլխավոր գրավականը

Իր «սև-սպիտակ»-ային հռետորաբանությամբ Փաշինյանը կարողացավ մաքսիմալ համախմբել իր ընտրազանգվածին և տարավ տպավորիչ հաղթանակ՝ ստանալով ձայների ավելի քան 80 տոկոսը /Հայկ Մարությանի գործոնը հաշվի առնելը նույնիսկ անլուրջ է, քանզի պարզ է, որ մարդիկ ընտրում էին Փաշինյանին, այլ ոչ թե կոմիկին/:
Անշուշտ, Փաշինյանի հաղթանակը կապված է ապրիլյան հեղափոխությունում իր դերի հետ: Սակայն ոչ բոլոր հեղափոխություններում է, որ ընդամենը մեկ մարդ է կարողանում կապիտալիզացնել հաղափության արդյունքները: Օրինակ, վրացական «վարդերի» հեղափոխության ժամանակ Սահակաշվիլիից բացի մեծ էին Ժվանիայի, Բուրջանաձեի և այլ գործիչների դերը: Ուկրաինայի «նարնջագույն» հեղափոխության ընթացքում բացի Յուշենկոյից մեծ դեր էին կատարում Տիմոշենկոն, Լիտվինը, Յացենյուկը և այլն:

88-ի հայկական հեղափոխության ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանից բացի մեծ դեր էին կատարում Վազգեն Մանուկյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը և այլն: Այս տարվա ապրիլյան հեղափոխությունը այդ իմաստով տարբերվում է բոլոր նախորդ նշված հեղափոխություններից նրանով , որ այստեղ «մեկ դերասանի թատրոն էր», որն իր մեջ պարունակում է լրջագույն վտանգներ՝ անկախ Փաշինյանի դրական և բացասական կողմերից:

Փաստացի այսօր երկրի ճակատագիրը հայտնվել է մեկ մարդու ձեռքում, որի շրջապատը իրենից ներկայացնում է միջակների հավաքածու:

Այս ֆենոմենալ իրավիճակի պատճառը հեղափոխության «անսպասելիության» մեջ է: Այն անսպասելի էր բոլորի, այդ թվում նաև Փաշինյանի համար: Եվ այդ հաջողության արդյունքում այսօր Փաշինյանը ընկալվում է, որպես «Փրկիչ»: Ինչպես որ 2000 տարի առաջ մարդիկ Քրիստոսից սպասում էին «հրաշագործություններ», այսօր էլ նույն սպասումը կա Փաշինյանից: Սակայն այսօրվա սպասումը հանրության դժբախտ մարդկանց սպասում է, ծայրահեղ աղքատների, գործազուրկների, սննկացած գործարարների, ցածր աշխատավարձով ապրող մարդկանց սպասում է: Այդ զանգվածի ճնշող մեծամասնությունը հենց Փաշինյանից է սպասում «փրկությունը»:

Այդ նույն մարդիկ 1917-ին դարձան բոլշևիկյան հեղափոխության և հետագա բռնատիրական համակարգի ստեղծման հիմքը: Նույնը իրականացավ 30- ական թվականներին Գերմանիայում:

Այդ զանգվածները ընտրում են, ոչ թե երկրի լիդերներ, այլ «Փրկիչներ», «Ազգի առաջնորդներ», որոնք պիտի կարճ ժամանակահատվածում փոխեն իրենց կյանքը, կամ էլ վատագույն դեպքում դժոխքի վերածեն հանրության համեմատաբար բարվոք վիճակում գտնվող շերտերի կյանքը:

Այստեղից էլ առաջանում է դասակարգային պահքարի և թշնամու կերպարի ստեղծման գաղափարները: Ռուս բոլշևիկների մոտ այդ պայքարի հիմքում ընկած էր «հարուստների», որպես դասակարգ, վերացման գաղափարը, իսկ գերմանացի նացիոնալ-սոցիալիստների պայքարի հիմքում դրված էր հրեաների, որպես էթնոս, և նրանց շահերը պաշտպանող կոմումիստների, սոցիալիստների, լիբերալների և քրիստոնեաների վերացման խնդիրը:
Այդ իմաստով այսպիսի հեղափոխությունները որակապես տարբերվում են, «թավշյա» տիպի հեղափոխություններից: «Թավշյա» տիպի հեղափոխության հիմքում ընկած է պոզիտիվ գաղափար, նրա շարժիչ ուժը միջին խավն է, դեմոկրատական գիտակցություն ունեցող զանգվածները և երկրի տնտեսապես ակտիվ խավը: Այդ հեղափոխություններում էլ կան իհարկե ատելության շեշտադրումներ, սակայն դրանք դոմինանտ դեր չեն կատարում: Եվ տրամաբանական է, որ այդ հեղափոխություններից հետո, սովորաբար, քաղաքական հետապնդումներ և լայն իմաստով «կուլակաթափության» երևույթներ չեն արձանագրվում /առանձին դեպքերը չհաշված/: Վկան՝ 88-ի հայկական հեղափոխությունն էր, վրացական, ուկրաինական, ռուսական ելցինյան հեղափոխություններն էին:

Մեր այս վերջին հեղափոխությունը տարբերվում է վերը նշած հեղափոխություններից և այդ իմաստով դառնում է ավելի անկանխատեսելի իր հետևանքներով: Այն իր ձևով նման է «թավշյային», սակայն իր բովանդակությամբ ավելի ու ավելի է նմանվում բոլշևիկյանին: Բնականաբար «մաքուր» բոլշևիկյան այն չի կարող լինել, քանզի դրսում 21-րդ դարն է, սակայն նմանությունները շատանում են, իշխանության գործելաոճով:

Իսկ ինչպես կարելի է հակազդել այս հնարավոր վտանգներին, սա արդեն վերլուծության այլ թեմա է:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan