Ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում. Արծրուն Հովհաննիսյան (լուսանկար)
Երկօրյա տառապանքներիս արդյունքը՝ «Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում։
Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։
Ամենայն հավանականությամբ գտել ենք «DC-3» ինքնաթիռ կամ նրա տարատեսակներից մեկը։
***
Գնդացրի փամփուշտները իրենց շղթայով հրդեհից հալվել ու կպել են ինքնաթիռի ալյումինե դետալներին։
***
Ինքնաթիռի որոնման աշխատանքները սկսեցինք այսպես։ Գնում ենք սարերը 3200-3300 մ բարձրություն, չնայած վատ եղանակին ու մոտ 8 կմ հեռավորությանը։ Մեզ ուղեկցում են «Angle of attack» արշավախումբը և այլոք։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից