Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Քանկոր. Մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոն՝ 24 ժամ Ձեր կողքին (ֆոտոշարք)

2012 թվականից Երեւանում գործում է «Քանկոր» բժշկական կենտրոնը, որտեղ կատավող սրտաբանական վիրահատությունները մեծաթիվ մարդկանց նոր կյանք են պարգևել: Ոչ թե բուժել ինֆարկտը, այլ կանխարգելել դրա առաջացումը. «Քանկոր» սրտաբանական բժշկական կենտրոնում առաջնորդվում են այս սկզբունքով: Անգամ բարդ դեպքերում, պացիենտները գիտեն, որ Քանկոր կենտրոնը այն մասնագիտացված բուժհաստատությունն է, որտեղ իրենք ոտքի կկանգնեն առավելագույնս սեղմ ժամկետներում՝ շնորհիվ իրենց գործը սիրող պրոֆեսիոնալների:

Փորձառու բժիշկների թիմը առաջնորդվում է աշխարհում ընդունված ու փորձված բուժման ամենաժամանակակից մեթոդներով ու չեն խուսափում գործ ունենալ անգամ ամենաբարդ դեպքերի հետ: Արդյունքների մասին խոսում են վիճակագրական տվյալները: 6 տարում կատարվել է շուրջ 12.000 սրտի միջամտություններ` ստենտավորումներ, բաց վիրահատություններ…

Հետվիրահատական կազդուրման, ապրելիության, կյանքի որակի բարելավման ցուցանիշները լիովին համընկնում են եվրոպական լավագույն չափանիշներին:
«Սրտամկանի ինֆարկտը չի առաջանում ուժեղ ապրումների արդյունքում: Ինֆարկտի դեպքում անոթը հիմնականում փակվում է տարիներ շարունակ զարգացող աթերոսկլերոզի պատճառով: Տարիներ առաջ ընդունված էր նախաինֆարկտային վիճակում գտնվող մարդուն երկարատեւ բուժում նշանակել, որը միայն երկարաձգում է անոթի փակվելու ժամանակը: Այսօր արդեն մենք կատարում ենք ստենտավորման միջամտություն, չենք թողնում փակվի` այսպիսով փրկելով հիվանդի կյանքը եւ մինիմումի հասցնելով բուժման ժամկետները», - պատմում է կենտրոնի հիմնադիր Շահեն Խաչատրյանը:

Հեղինակավոր մասնագետ ՀՀ-ում միջամտային սրտաբանության հիմնադիրն է ու մի ողջ կյանքն է նվիրել մարդկանց կյանքեր փրկելու առաքելությանը: Քանկոր բժշկական կենտրոնը կառուցելիս հաշվի է առել ամեն մի մանրուք. «Հիվանդանոցը ոչ միայն գեղեցիկ արտաքին տեսք պետք է ունենա, այլեւ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող միկրոստրուկտուրա, համատապասխանեցված լինի որակյալ բուժսպասարկման միջազգային ստանդարտներին, ճիշտ հաշվարկված լինի օդափոխող և տաքացնող, ազդանշանային համակարգերի տեղադրման պարամետրերը, արդյունավետ ու ճիշտ կազմակերպված լինի դեպի վիրահատարան կամ վերակենդանացման բաժանմունք տանող մուտքերը, հիվանդասենյակների հարմարավետությունը, պացիենտների հարազատների համար նախատեսված սպասասրահները: Մենք ձգտել ենք անել առավելագույնս, որպեսզի պացիենտն իրեն մեզ մոտ առավելագույնս կոմֆորտ զգա ու առավել արագ կազդուրվի»,- նշում է բժիշկը: Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ բոլոր ստորաբաժանումներից:
Շահեն Խաչատրյանը նաև վստահությամբ խոսում է իր թիմի պրոֆեսիոնալիզմի մասին, ընտրել է լավագույններին իր աշակերտներից ու կոլեգաներից, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում ու Հայաստան բերում առաջատար երկրների լավագույն փորձը: “Մեզ մոտ հավաքված են էնտուզիաստներ, ովքեր չափազանց սիրում են իրենց գործը ու անում առավելագույնը սիրտ-անոթային համակարգի հետ կապված ցանկացած խնդիր ունեցող հիվանդի օգնելու համար”,- նշում է նա: Կենտրոնը պատրաստ է նաև անհետաձգելի հիվանդների շուրջօրյա ընդունելությանն ու համապատասխան բուժօգնության կազմակերպմանը:

«Քանկոր» բժշկական կենտրոնում պոլիկլինիկական ծառայությունում այս պահին գրանցված են շուրջ 25.000 հիվանդ, ովքեր գտնվում են մշտական վերահսկողության տակ:

«Մեր կենտրոնում գործում է, այսպես ասած, բուժման ամերիկյան մեթոդը: Մեզ մոտ հստակ տարանջատում, տարբեր բաժանմունքներում աշխատող բժիշկներ: Մեկ հիվանդի բուժման պատասխանատուն կոնկրետ մասնագետ: Հիվանդը ստանում է համակողմանի բուժում, հսկողության տակ է գտնվում մշտապես՝ ախտորոշումից միչեւ հետվիրահատական շրջան: Այսպիսով բժիշկը ավելի քան լավ է ճանաչում իր պացիենտին, լավատեղյակ է նրա առողջական խնդիրներից եւ մշտական կապ է պահում պացիենտի հետ: Միեւնույն ժամանակ մենք չափազանց շատ ենք կարեւորում թիմային մոտեցումը: Հիվանդի շուտ եւ լիարժեք կազդուրվելը ամբողջ թիմի հոգսն է: Եթե գիշերը, օրինակ, ծանր դեպք ենք ունենում, վիրահատարանում, բացի հերթապահ բժիշկներից, պացիենտի կողքին կանգնած է լինում բժշկական ողջ անձնակազմը»,- պատմում է Շահեն Խաչատրյանը՝ կոչ անելով մարդկանց՝ մշտապես հետևել իրենց առողջությանը, հրաժարվել վնասակար սովորություններից, որպեսզի սրտի վրա կատարվող բարդ միջամտություններին գործը չհասնի:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan