20:00-ի դրությամբ Երևան քաղաքի բոլոր ընտրական տեղամասերը փակվեցին, սկսվել է ձայների հաշվարկը (LIVE)
Երեկոյան ժամը 20-ի դրությամբ Երևան քաղաքի բոլոր ընտրական տեղամասերը փակվել են, և սկսվել է ձայների հաշվարկը:
Նշենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ցուցակներում ընդգրկված են 848 343 ընտրող, կազմակերպվել են 475 ընտրական տեղամասեր, սահմանված կարգով բացվել են տեղամասային կենտրոնները:
Տեղամասային կենտրոններում գրանցումն իրականացվել է 1380 տեխնիկական սարքավորումների միջոցով:
Zham.am