Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան
Այսօր Շենգավիթ վարչական շրջանում 2 անգամ խուզարկություն է կատարվել «Բարգավաճ Հայաստանի» կողմնակիցներից մեկի բնակարանում:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲՀԿ նախընտրական շտաբի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: «Ահազանգը եղել է ընտրակաշառքի հետ կապված: Խուզարկություն են արել, ոչինչ չեն հայտնաբերել, հետո նորից են եկել արձանագրելու: Ընդամենը հերթական անգամ արձանագրվեց, որ հերթական կեղծ ահազանգն է եղել»,-ասաց Շաքե Իսայանը:
Ինչ վերաբերում է իրենց կողմից արձանագրված խախտումներին, պատգամավորն ասաց, որ 8/16 ընտրատեղամասում մատնահետք վերցնող սարքի հետ կապված խնդիր է եղել, այն չի աշխատել, հանձնաժողովին առաջարկվել է անսարքությունը վերացնել:
Մանրամասները՝ Tert.am-ում: