Հույս ունեմ՝ վաղվանից կսկսենք մաքուր էջից. Արտակ Զեյնալյան
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քվեարկել է արդյունավետ Երևանի ու արդար կառավարման օգտին՝ հանուն Երևանի հավերժության։
«Ես ընդհանրապես կողմնակից եմ էջը չմրոտել, առհասարակ, վաղվանից հույս ունեմ՝ կսկսենք մաքուր էջից», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Զեյնալյանը։
Նրա խոսքով, ԲՀԿ-ի՝ Աջափնյակի գրասենյակում խուզարկության մասին տեղյակ չէ։
«Այսօր վերնագրերը կարդալով, կարդալով Վալերիյ Օսիպյանի հայտարարությունը, ըստ դրանց, որևէ անօրինական բան չկա, չեմ ուզում կատարել եզրահանգումներ»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am