Ոչ ոք պարտավոր չէ պարզել Արագածոտնի մարզպետի դիպլոմի իսկությունը, ՏԿԵ նախարարը՝ պատգամավորին. Տեսանյութ Հակառուսական, հակաչինական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է Բա ինչի՞ Սերժի ժամանակ Վիվառոյի տերը Ալեն Սիմոնյանին չէր տանում Նիկոնոս՝ դիսկոտեկի. չէր տանում, որովհետև Սերժի ժամանակ դրանից քյար չկար. Ա. Մանուկյան. Տեսանյութ
8
Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է (ուղիղ) Ինչպե՞ս է Իսրայելն ազատում իր գերիներին. եթե ​​հրեաներն ունենային այնպիսի ղեկավարներ, ինչպիսին Փաշինյանն ու Սիմոնյանն են, ապա այսօր այս երկիրը գոյություն չէր ունենա Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին պատերազմի ու պարտության կուսակցությունն է. Ա. Թևանյան. Տեսանյութ «Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». Փաստում են ադրբեջանցիները. Լուսանկարներ Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ Դեմիրճյան մուտքը՝ ուղիղ Հրաչյա Հակոբյանը մուտք է գործել ԱԺ օգնականների համար նախատեսված մուտքից, վախենալով հիմնական մունքի մոտ հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատներին ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը Արցախը հանձնածները խոսում են Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Պուտինի և Բայդենի բանակցություններն ավարտվել են Պատերազմ Արցախում
Հնդկաստանում եղբայրը գլխատել է հղի քրոջը Դադարեցնել այն էժանագին շոուն, որն ամեն անգամ բեմադրում են իրենց ևս մեկ անգամ ծիծաղի առարկա դարձնելու համար BMW-ն ծրագրում է մինչև 2025 թվականն ավելացնել ամբողջովին էլեկտրական մեքենաների վաճառքը Աշան համայնքի բնակիչը գերության մեջ ենթարկվել է բռնության, առողջությանը պատճառվել է ծանր վնաս Նախորդ դեպքերում արտիստիզմը ձեզ մոտ գերակշռում էր, հիմա զրոյական է. Մկրտչյանը` Փաշինյանին. Տեսանյութ Ոչ ոք պարտավոր չէ պարզել Արագածոտնի մարզպետի դիպլոմի իսկությունը, ՏԿԵ նախարարը՝ պատգամավորին. Տեսանյութ Գերիների ցուցմունքներից ինչ-որ ընտրյալ, կոնտեքստից կտրված հատվածներ հրապարակելու վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ. 2022 թվականին Ադրբեջանը երկու հայց կներկայացնի ընդդեմ Հայաստանի «Ժպիտներ Շուշիից» լուսանկարի Էս պստոներին բոլորդ լավ ճանաչում եք. Օրեր առաջ էրեխեքը նամակ էին գրել Ձմեռ պապիկին Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է (ուղիղ) Սոցհարցում․ հարցվածների 56 տոկոսը պնդում է, որ իր քվեն չի տա Էրդողանին ՄԻՊ-ն այցելել է ոստիկանություն՝ տեսակցելու գերի ընկածների՝ բերման ենթարկված հարազատներին Ի՞նչ է սպասվում պատվաստման կամ թեստի հավաստագիր չներկայացնող աշխատակցին. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Առաջնագծի կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՊՆ Ամենավտանգավոր բանը, որ արեց Նիկոլը մեր ազգի հետ․․․ Մեսսին իր կարիերայում խփած գոլերի քանակով շրջանցել է Պելեին Դեկտեմբերի 15-ին սահմանագծման և սահմանազատման հարցով կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Սիրում եմ հայ ինտելեկտուալ էլիտայի «լռող տեսակը» Ինչպես են կարմիրբերետավորները բռնի ուժով բերման ենթարկում Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներին. Տեսանյութ Մի րոպե մի բան ասեմ. Ռուզաննա Խաչատրյան Հաագայի դատարանը միայն Ադրբեջանին է պարտավորեցրել կանխելու խտրականությունն ու դրա հրահրումը Թուրք ղեկավարիդ ես ենթարկվում, համբա՛լ. Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց. Տեսանյութ Տարածաշրջանում ապաշրջափակման հնարավոր հետևանքները դեռ մնում են գնահատականների մակարդակում. Արմեն Գևորգյան. Տեսանյութ Երեխուն թո՛ղ. կարմիր բերետավորները ուժ կիրառելով բացում են Բաղրամյանը. Տեսանյութ Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ գերությունից վերադարձած զինվորների ցուցմունքները հրապարակելուց Բայրամովը եւ Չավուշօղլուն քննարկել են համագործակցության «3+3» պլատֆորմը Արեւիկ Ուդումյանի եւ Արման Վարդեւանյանի դստեր 1-ամյակի լուսանկարներն ու մայրիկի գրառումը Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գույքի վրա Գերիների ծնողներին «իմ» ու «քո»-ի, «մերոնք-ձերոնք»-ի բաժանելը մեզ լավ տեղ չի տանելու. Թագուհի Թովմասյան. Տեսանյութ ՊՆ-ն հերքում է ՌԴ-ից դելիմիտացիայի հանձնաժողովի դելեգացիայի ժամանման մասին լուրը Հայաստանում չգրանցված դեղերի գովազդը կարգելվի Ալեն Սիմոնյանի խոսքերից հետո արդեն զարմանալի չէ, որ Հաագայի միջազգային դատարանը հրաժարվում է լուծել հայ ռազմագերիների հարցը Օլաֆ Շոլցին ընտրեցին Գերմանիայի կանցլեր Ռազմական բլոկին որևէ լուծում տրված չէ. այս բյուջեին միայն դրա համար կարելի է դեմ քվեարկել. Տիգրան Աբրահամյան. Տեսանյութ Հակառուսական, հակաչինական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է Կրակոցներ Երևանում Ինչպե՞ս է Իսրայելն ազատում իր գերիներին. եթե ​​հրեաներն ունենային այնպիսի ղեկավարներ, ինչպիսին Փաշինյանն ու Սիմոնյանն են, ապա այսօր այս երկիրը գոյություն չէր ունենա ԵՊՀ-ից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը Հրդեհ՝ Երեւանի շրջանային փողոցում. գործխարանի երրորդ հարկում ծուխ է նկատվել, մեկնել է 2 մարտական հաշվարկ Երևանում թանկ մեքենաներով շրջող, թանկ կուրորտներում քեֆ քաշող «ռազմագետները» պետք է հեռանան իշխանությունից. Չալաբյան Ալենին «սըրոչնի» փող ա պետք. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ «Վստահ չեմ՝ գուցե պայմանավորվել էին, որ Սևանի ա՞փ պետք է դուրս գար Ադրբեջանը, բայց ՌԴ-ն խափանեց, դա քննությունը կպարզի». Դ. Շահնազարյան. Տեսանյութ Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, նրա տղային չեն խոշտանգի. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան. Կառավարությունը պատերազմից հետո արտասահմանյան շրջագայությունների ծախսերը ավելացրել է հինգ անգամ. ինչո՞ւ. Ա. Թևանյան. Տեսանյութ Բա ինչի՞ Սերժի ժամանակ Վիվառոյի տերը Ալեն Սիմոնյանին չէր տանում Նիկոնոս՝ դիսկոտեկի. չէր տանում, որովհետև Սերժի ժամանակ դրանից քյար չկար. Ա. Մանուկյան. Տեսանյութ ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին պատերազմի ու պարտության կուսակցությունն է. Ա. Թևանյան. Տեսանյութ Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում. 24-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել Գերիների հարցով բարձրաստիճան պաշտոնյաների իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտում են իրավապաշտպան գործունեությունը Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

«Yerevan.today»-ում իրականացված խուզարկությունից անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել. հայտարարություն

Սեպտեմբերի 17-ին «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել հանրությանն այդ կոշտ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ. հայտարարություն է տարածել Yerevan.today-ը: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունել ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 17-ի և 19-ի պաշտոնական պարզաբանումներն առ այն, որ «…խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը…»։ Թեև խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված այնպիսի կարևոր գործի հետաքննությանը, ինչպիսին ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն է, այնուամենայնիվ, պաշտոնական պարզաբանումը կարելի է ընկալել միայն որպես հավաստիացում, որը պետք է ամրապնդվի ծանրակշիռ փաստերով և հիմնավորումներով։ Քանի դեռ դրանք չկան, մենք հայտարարում ենք, որ.

Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելիս իրավապահ մարմինները պարտավոր են առավել նրբանկատություն դրսևորել և հաշվի առնել, որ սարքավորումներ առգրավելը և օրեր շարունակ պահելը խափանում է ԶԼՄ-ի աշխատանքը և սահմանափակում է լսարանի՝ տեղեկություններ ստանալու իրավունքը,

Իրականացված խուզարկության համար հիմք կարող էին ծառայել միայն համապատասխան օպերատիվ տեղեկությունները, բայց ոչ՝ լրատվամիջոցի հրապարակումները,

Այդ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը և սպառնալ տեղեկատվության աղբյուրների պաշտպանվածությանը,

Չի կարելի անտեսել խուզարկության՝ լրատվամիջոցի համբավի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, ինչպես նաև լրատվական դաշտում ավելորդ զգուշավորություն առաջացնելու վտանգը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

Քննչական կոմիտեից՝ փորձաքննության ավարտից անմիջապես հետո հրապարակել դրա հիմնական արդյունքները, ինչից պարզ կդառնա, թե որքանով էին ՀՀ ոստիկանության և ՀՔԾ-ի գործողություններն անհրաժեշտ և համաչափ,

Ոստիկանությունից և ՀՔԾ-ից՝ հնարավորինս շուտ խմբագրությանը վերադարձնել համակարգիչը և հիշողության կրիչները, քանի որ, կարծում ենք, պրոֆեսիոնալ գործողությունների պարագայում իրավապահները կարող էին 3 օրվա ընթացքում ավարտել «Yerevan.today»-ի հետ կապված փաստերի ու հանգամանքների ուսումնասիրությունը,

Դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն սահմանել ոստիկանության և քննչական մարմինների գործողությունների նկատմամբ՝ կապված «Yerevan.today»-ում իրականացված խուզարկության հետ՝ քննության առարկա դարձնելով նաև այդ լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մատնանշած խախտումները։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել նախաքննության ընթացքին ու իրադարձությունների զարգացումներին և մեր դիրքորոշումն ու գնահատականները հայտնել հանրությանը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ

«ՀԱՆՐԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ՀԿ

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan