Փետրվարի 19-ի ուշագրավ լուրերը.Տեսանյութ Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ Կառավարությունն այդպես էլ չի արձագանքում «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությանը. Արփինե Հովհաննիսյան Կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Ե՞րբ է տիկին Սիլվան կաշառք տալու ցուցմունքով հանդես գալու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյանի հարցն աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Դսեղում է` ուղիղ Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի
ԼՐԱՀՈՍ
Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել Երկնքում միմյանց են բախվել հնդկական ռազմական երկու ինքնաթիռներ Խուզարկու շունը Սյունիքի լեռներում գտել է անցած շաբաթ կորած քաղաքացու մարմինը Փետրվարի 19-ի ուշագրավ լուրերը.Տեսանյութ Բռնաբարության համար հետախուզվող 54-ամյա Մարատին բերման են ենթարկել Հայանիստից «Այս քամին ձյան տեղ չի անում». Սուրենյան Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ուղիղ եթերում գրքեր են նվիրում. տեսանյութ Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել 12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած. տեսանյութ Իրավապահները դեռ չեն գտել Թբիլիսիի հայկական եկեղեցուց ուղիղ եթեր մտած և ՀՀ դրոշը վառած ադրբեջանցուն.տեսանյութ Արփինե Հովհաննիսյանը՝ նոր լուսանկարները Նիկոլ Փաշինյանը Երևանից Դսեղ ուղղաթիռով է մեկնել Ռամիլ Սաֆարովը, նույնիսկ ամենախաղաղ պայմաններում՝ պետք է սպանվի Տիմատին գնել է Երևանի կենտրոնում գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանը Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Լիլիթ Հովհաննիսյանը նոր հմայիչ լուսանկար է հրապարակել Հայկ Մարությանի հարցազրույցը ավստրիական Society ամսագրին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ Արտակ Համբարձումյանը Թուրքիայում բրոնզե մեդալ է նվաճել Ադրբեջանը կարող է կորցնել Վրաստանի գազի շուկայում մոնոպոլ դիրքը Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետական պատվեր է եղել. Նազելի Վարդանյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին Կառավարությունն այդպես էլ չի արձագանքում «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությանը. Արփինե Հովհաննիսյան Հայաստանի համար վատ տարբերակ չի լինի, եթե Բայդենը մասնակցի և հաղթի «Մի ուրվական է շրջում Առողջապահությունում՝ կոռուպցիայի ուրվականը» կամ` «Պայքար հողմաղացների դեմ». Արամ Քոչարյան. լուսանկար Կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ) Առավոտս սկսվեց ամենածանր այցով. Նաիրա Զոհրաբյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի Փաշինյանը Դսեղում մասնակցում է Թումանյանի 150–ամյակին նվիրված միջոցառումներին. տեսանյութ ՀՀ քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է Վրաստանից 649.6 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր ներկրել Հայաստան. ՊԵԿ Արայիկ Հարությունյանը թղթից է կարդում Թումանյանի ամենահայտնի քառյակներից մեկը. տեսանյութ Ե՞րբ է տիկին Սիլվան կաշառք տալու ցուցմունքով հանդես գալու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Երևանի փաբերից մեկում 5 երիտասարդ բերման է ենթարկվել Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյանի հարցն աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում (Տեսանյութ) «Արմենիա» ԲԿ-ի բակում հայտնաբերվել է նույն հիվանդանոցում բուժվող տղամարդու դին Քանի քեռին կա Մաշադյանները միշտ էլ «շոկոլադ են ուտելու» Նիկոլ Փաշինյանը Դսեղում է` ուղիղ Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամների ճեպազրույցը՝ ուղիղ Մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին, նրա տեղակալին և ևս 9 անձի Պատգամավորներն արտասանում են Թումանյանի քառյակները. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ֆլեշմոբ է սկսել. տեսանյութ Ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աղքատությունը գլուխներն առած լոդրները պետք է սերտեն Մաշադյանի կյանքի դասերը Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Ինչ նպատակով է Հայաստան ժամանել Արամ Առաջինը Թումանյանի ուղերձը բոլոր ժամանակների պաշտոնյաներին Ի՞նչ կիսանախագահական համակարգ Հայաստանի ժողովրդագրության հմայքը Սերգեյ Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը Աղքատությունը հաղթահարելը՝ քաղաքացուց, բա ի՞նչը կառավարությունից. Գևորգ Պետրոսյան ԿԲ նախագահը մարտին պաշտոնանկ կարվի. Փաշինյանն ուզում է այդ պաշտոնում իր մարդուն տեսնել Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Փաշինյանի ու իր թիմի առաքելությունն ավարտվեց, որովհետև նրանք այլ բան չէին խոստանում. Անդրանիկ Թևանյան. տեսանյութ Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունը Ալկոհոլ օգտագործողներն ավելի վտանգավոր են, քան մարիխուանա ծխողները.Արման Մարգարյան (տեսանյութ) Հոգեւորականների եւ ակտիվիստների միջեւ բախումը կանխվել է Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսում Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգրևավճարներ ստացել Նիկոլ Փաշինյան. անուղղելի հեղափոխականը կամ ում է խժռում հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը՝ Պուտինին Ֆեյսբուքյան «գիտակցված» անտարբերությունը, կամ՝ ռուսները ջղայնացե՞լ են Գործ ունենք բազմակողմ խաղի հետ. ՀԱԿ-ը քաղաքական կյանքում դերակատարություն ստանձնելու հայտ է ներկայացնում «Իմ քայլում» զգուշանում են ՀԱԿ-ից Թեժ պայքար. Ով կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները. նախագահ Արմեն Սարգսյան We are one.Հայաստանը միացավ մանկական քաղցկեղի դեմ պայքարի ֆլեշմոբին (Տեսանյութ, ֆոտոշարք) Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը Փետրվարի 18-ի ամենաուշագրավ լուրերը.Տեսանյութ Սիփան Փաշինյանը՝ «Սիփան Փաշինյանի մեծ բիզնեսը» հոդվածի մասին Արթուր Ղազինյանը կուսակցություն է ստեղծում ՀՀ պատվո պահակախմբի գեղեցիկ ելույթը Աբու Դաբիում. Տեսանյութ Պուտինը վստահում է Էրդողանին.Պեսկով Կապանում 80-ամյա կինն ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող Պոռնկությամբ զբաղվում են նաև անչափահասները.Տեսանյութ
Հարցում

Կառավարությունը չպետք է խրախուսի ո՛չ աղքատությունը, ո՛չ խաղամոլությունը. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Ձեր սեղաններին դրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում: Այն մեզ համար շատ մեծ իրադարձություն է ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Կարծում եմ՝ նոր Հայաստանում և ընդհանրապես ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ առիթ է, որ մենք այդ ուղղությամբ ևս մեկ քայլ անենք»:

Նիստում հավանության են արժանացել նաև «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունները: Այսպիսով՝ կառավարությունը կիսում է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակների մտահոգությունը, կարևորում առաջարկվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը և ներկայացնում մի շարք առաջարկություններ: Մասնավորապես՝ օրինագծով առաջարկվում է հնարավորություն տալ տոտալիզատորի կազմակերպիչներին, բացի վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից, իրականացնել նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ տեսակով: Այդ կապակցությամբ կառավարությունն առաջարկում է նշված հոդվածը խմբագրել՝ նախատեսելով, որ վիճակախաղերի կազմակերպիչներին իրավունք է տրվում, բացի վիճակախաղերի կազմակերպումից, զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ծրագրային ապահովման և դրա սպասարկման ծառայությունների մատուցման, կազմակերպչի աշխատակիցների համար և տոմսերի վաճառքի կետերում հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ: Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 5.3-րդ հոդվածով առաջարկվում է հանրային նշանակության օբյեկտներ շահագործող անձանց պարտավորեցնել՝ արգելափակելու ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը: Նախատեսվում է նաև վարչական պատասխանատվություն վերոգրյալ պահանջը չպահպանելու դեպքում: Փաստորեն, նշված սահմանափակումները չեն տարածվում օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի կազմակերպիչների պաշտոնական կայքերին, որոնք հասանելի են ՀՀ տարածքում: Կառավարությունը, մասնավորապես, գտնում է, որ նման մոտեցումը կբերի հանրապետության տարածքում չգրանցված կազմակերպությունների կողմից առաջարկվող նմանօրինակ կայքերի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող օգտատերերի ավելացմանը, ինչը կհանգեցնի անհավասար մրցակցային դաշտի ստեղծմանը և ՀՀ-ում լիցենզիա ունեցող կազմակերպիչների իրավական և ֆինանսական վիճակի վատթարացմանը: Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այդ կարգավորումից:

Անդրադառնալով օրենսդրական փաթեթին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ես որոշակի մտահոգություններ եմ ստացել, որ ոլորտի ներկայացուցիչների հետ բավարար չափով քննարկումներ տեղի չեն ունեցել: Ակնհայտ է, որ այս փուլում նախագիծը հավելյալ քննարկումների և լրամշակումների կարիք ունի: Այս ոլորտում մենք լուրջ պրոբլեմներ ունենք, որոնք պետք է լուծենք»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ քննարկումները պետք է շարունակվեն՝ համոզվելու համար, որ առաջարկվող լուծումները միտված են այն նպատակներին, որոնք տրամաբանական և ընդունելի են բոլորի համար»:

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է նաև, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում: Անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դա կբերի աշխատատեղերի զգալի կրճատմանը. «Խոսքը գնում է մի քանի հազար հոգու մասին, և կարծում եմ նաև, որ այս հարցում մենք պետք է ուշադիր լինենք և նաև քննարկումների միջոցով հասկանանք, թե ինչպես ենք դա անում: Ես համաձայն եմ, որ փաթեթը բավական լավն է, բայց պետք է անել փուլային և շատ զգույշ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ խնդրին պետք է տրվի հավասարակշռված լուծում: «Միանշանակ է, որ այդ գազալցակայաններում գործող անհասկանալի սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն գյուղական համայնքներում: Դա լուրջ խնդիր է, և դրանք ուղղակի պետք է հանվեն: Շատ կարևոր է, թե ինչպես կազմակերպել այդ գործընթացը, որպեսզի խնդիրն իսկապես ճիշտ լուծվի: Երբ նայում ենք տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է, որ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է, և մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը՝ մի կողմից, աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար՝ ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ ո՛չ մեկը խրախուսենք, ո՛չ էլ մյուսը», - ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է բաց, թափանցիկ, հրապարակային քննարկումներ, բացառել սուբյեկտիվության գործոնը և արագ լուծենք խնդիրը, որովհետև մարդիկ համատարած ահազանգում են այդ մասին:

Վարչապետի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս պարագայում առկա է տնտեսության կառուցվածքի խնդիր: «Եթե մեր տնտեսությունում շահումով խաղերը սկսել են դեր խաղալ և նկատելի դեր խաղալ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշների մեջ, դա արդեն շատ լուրջ խնդիր է մի երկրում, որտեղ շուրջ 30 տոկոս աղքատություն կա: Մեր քայլարշավի ընթացքում ամեն բնակավայրով անցնելիս այս հարցը կոնկրետ բարձրացվել է, ընդ որում, շատ հետաքրքիր է, որ նաև այն մարդկանց կողմից, ովքեր տառապում են խաղամոլությամբ, այսինքն՝ իրենք ասում են, այո՛, դա այստեղ դրված է, և դա գայթակղություն է:

Սա բոլոր առումներով խնդիր է, և եթե նույնիսկ մենք ֆինանսական որոշակի ռիսկեր ենք վերցնում, տնտեսական ակտիվության ցուցանիշի ռիսկեր ենք վերցնում, մենք պետք է գնանք դրան: Այսօր մեր տնտեսությունն ի՞նչ է իրենից ներկայացնում՝ ագրարային, ընդ որում՝ ոչ տեխնոլոգիական, ոչ ինտենսիվ գյուղատնտեսություն, երկրորդը՝ մոլախաղեր և երրորդը՝ ընդերքի արտահանում: Այս տնտեսական կառուցվածքը մեզ ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել:
Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակող գյուղատնտեսություն, այսինքն՝ սննդի արտադրություն և այլն, և այլն, այսինքն՝ պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա: Եվ այս ռեվերսի, այս փոփոխության շրջանում նաև որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ենք ունենալու, բայց պետք է գնանք, հակառակ դեպքում կստացվի, որ ուղղակի դանդաղ իրավիճակին հարմարվում ենք, այնքան որ որևէ փոփոխություն չլինի, իսկ դա, ինչպես հասկանում եք, անհնար է: Այդ փոփոխությունները չեն կարող չլինել, և մենք պետք է վճռական գնանք այդ քայլերին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է խնդիրը շատ կոնկրետ ձևակերպել. «Գազալցակայաններում և ամենուր տեղադրված այդ ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում: Սա առաջինը: Երկրորդը՝ պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով սահմանափակվի փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների գոյությունը, և, ի վերջո, նաև դրանք նույնպես դուրս գան: Առաջինը՝ պետք է անել շատ արագ և շատ վճռական, երկրորդը՝ քանի որ իրենք, այնուամենայնիվ, կազմակերպման ավելի բարդ ձևեր ունեն, պետք է ավելի լավ մտածված անել:

Եվ երրորդը՝ ռազմավարական առումով պետք է բացառենք այն իրավիճակը, երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, և ուզում ենք հասկանալ՝ այդ ինչ ցուցանիշ է, պարզվում է՝ ոչ մի բան տեղի չի ունեցել: Պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով և պարտվելով, բնականաբար: Այսինքն՝ այս 3 խնդիրը մենք պետք է լուծենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը մեկ անգամ ևս նշել է, որ պետք է ամեն ինչ բաց քննարկել, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ այս համատեքստում որևէ թեմա լոբինգ է արվում. «Եթե պարզվի, որ կան սուբյեկտիվ պահեր, այդ սուբյեկտիվ պահերն էլ պետք է վերացնել, հանել, որպեսզի ամեն ինչ լինի ճշգրիտ, ոչ թե ճիշտ, այլ ճշգրիտ»:

Գործադիրը հավանություն է տվել «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ներկայացված առաջարկվող փոփոխությունների նպատակը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելն է՝ 2019թ.-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2020 թ. հունվարի 1-ը: Փոփոխությունը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործումը իրականացնելն ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

 

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan