Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
ՆԱՏՕ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը:
«Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Եվ աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհների որոնման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»,- նշել է Գոտեմյուլերը: