Պահանջում եմ, որ վարչապետը հրապարակի վարակակիր լինելու բժշկական տեղեկանքը. Լուսանկար Սիլլեմ «լոգիզմդ» Վարչապետը ձախողումները փորձում է բարդել բոլորի վրա․ Արթուր Վանեցյան
7
Իշխանության բոլոր ճյուղերը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից, փոխարենը զիջելով Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները. Միքայել Մինասյան. Տեսանյութ Այսօրվա դրությամբ շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին. Նիկոլ Փաշինյան ՌԴ իշխանությունները Վորոնեժում հերթական մաքսանենգ ծխախոտով լի ինքնաթիռն են կալանավորել «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում. Տեսանյութ Տեր-Պետրոսյանը նոր պաշտոններ է պահանջում Փաշինյանից Համավարակը՝ մեր տնտեսության թվերում․ համարյա բոլոր ոլորտներն անկում են գրանցել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 12 364 է Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան Պարզվում է՝ ՔԿ-ի մի խումբ չինովնիկներ գաղտագողի ոչ մեծ խնջույք են կազմակերպել Գույքահարկի թանկացումը հարվածելու է հատկապես անապահով խավին. Արա Մարտիրոսյան. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Պահանջում եմ, որ վարչապետը հրապարակի վարակակիր լինելու բժշկական տեղեկանքը. Լուսանկար Սովորական «լակոտակրատիա» եք Ցինիզմի գագաթնակետն է Նիկոլն իր ապաշնորհության և հանցավոր անգործության պատճառով 250-ից ավելի մարդկանց մահվան պատճառ է դարձել (լուսանկար) Նիկոլը սպեցնազ կհանի, բայց ոչ հանրային առողջության ու կարգուկանոնի, այլ զավթածն ամեն գնով պահելու համար Իշխանության բոլոր ճյուղերը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից, փոխարենը զիջելով Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները. Միքայել Մինասյան. Տեսանյութ Այսօրվա դրությամբ շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին. Նիկոլ Փաշինյան Լավ, դու անհարմար չես զգու՞մ. Գեւորգ Պետրոսյանը` Լիլիթ Մակունցին 100 դրամ Հրաչը կամ Սիգարետ Հրաչը, անվանեք ինչպես կուզեք Արթուր Վանեցյան.«Կոչ եմ անում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, քննել վարչապետի ու կառավարության պատասխանատուների գործողություններն ու անգործությունը, տալ քաղաքական գնահատական» ՌԴ իշխանությունները Վորոնեժում հերթական մաքսանենգ ծխախոտով լի ինքնաթիռն են կալանավորել Ծառուկյանի ելույթը լսեցի: Ի՞նչն է սխալ ասում: Խոշոր հաշվով սխալ բան չի ասվում «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում. Տեսանյութ Փաստորեն ընդամենը մեկ քաղխորհրդի նիստը բավարար էր ավազե ապարանքների հիմքեր սասանելու համար Սիլլեմ «լոգիզմդ» Պատերազմների մասին խոսող առաջին նախագահը գուցե նույն ջանասիրությամբ գոնե մեկ անգամ շնորհավորեր Արցախի ցանկացած տոն ԲՀԿ-ի համար այլևս հետդարձի ճամփա չկա․ Բաբկեն Հարությունյան Գագիկ Ծառուկյան.«Փռեմ, ծեփեմ, պատին, պոլին. ո՞ր փողատեր մարդը կգա այդ երկրում գումար կներդնի» Ապացուցեցիք արդեն, որ քրեական գործերի հարուցումը մեր երկրում դառել է քաղաքական գործիք Եթե «պատերազմ» է, ձեզ պատերազմողի պես պահեք Միխայիլ Գալուստյանը թողարկել է «Золото» տեսահոլովակը. Տեսանյութ Օգնության եկած քաղաքական կնքահոր «մտքի քերականությունը», ընդամենը վերջին ճիգն է այն զենքով, որով տարիներ շարունակ «հակհհշյականությունը» կռվել է ԱԶԳԻ դեմ Նիկոլ, զգու՞մ ես ինչի մասին էր խոսում Քոչարյանը, երբ նշում էր «Կոնսենսուս մինուս մեկ» Թե ինչ եղավ հետո, երբ խոսեց Ծառուկյանը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հրաչ, բա դու քեռի՞ ես․ որ Մարիամիկը Ծառուկյանի դստեր հարսանիքին զուգարանում սելֆի էր անում, ինչի՞ չէիք ասում, որ Ծառուկյանը փիսն ա Կրպակը կապամոնտաժվի. Հակոբ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Դավիթ Խաժակյանին և Գայանե Եղիազարյանին՝ խնդրին արձագանքելու համար «Երբ միահյուսվում են Սիրունն ու գեղեցիկը». բալիկի սպասող Սիրուն Մինասի լուսանկարը Տավուշի Խաչարձան գյուղում երկհարկանի տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի Խոշոր ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. Քաջարանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինը վերածվել է մոխրակույտի. Լուսանկար Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան Մենք այլ ելք չունենք, քան մեր պետականության համար կռիվ տալը, մեր պետականությունը պահպանելն ու հզորացնելը. Ի՞նչ եկավ Դաղստանում Հակառակորդն անցած շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, մեկի վիճակը գնահատվում է ծանր․ դեպքերի ընդհանուր թիվը 59 է Կարանտինի վնասները․ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հոգնել են միմյանցից եւ որոշել են առանձին ապրել Պարզագույն դեմագոգիա Վարչապետը ձախողումները փորձում է բարդել բոլորի վրա․ Արթուր Վանեցյան ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Տեսանյութ Երկու տարի պահանջվեց մարդկանց կարճ հիշողությունը թարմացնելու համար Գանձախույզները շարունակում են քանդել Վանի հայկական «Սուրբ կույսեր» վանական համալիրի ավերակները Մանրամասներ՝ Կավասակի սինդրոմով երեխայի առողջական վիճակից Մահացած 7 պացիենտներից մեկը քրոնիկ որևէ հիվանդություն չի ունեցել. ԱՆ Սկսում ենք հանդիպումներ խորհրդարանի ներսի և դրսի ուժերի հետ. Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա. «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Տեր-Պետրոսյանը նոր պաշտոններ է պահանջում Փաշինյանից Աղջիկ, ուզում եմ հասկանալ՝դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին Համավարակը՝ մեր տնտեսության թվերում․ համարյա բոլոր ոլորտներն անկում են գրանցել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 12 364 է Սեւանն ունի բոլորիս կարիքը. Գնել Սանոսյան

«Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է

«Հրապարակ»-ը գրում է. «Ռուսաստանի նկատմամբ Ամե­րիկայի Միացյալ Նահանգ­ների սահմանած պատժամիջոցներն իրենց բացասական ազդե­ցությունն են ունենում ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև Հայաստանի վրա: Պատճա­ռը մեկն է՝ Հայաստանի կախվածու­թյունը Ռուսաստանից՝ ինչպես ռազ­մաքաղաքական, այնպես էլ տնտե­սական առումով: Ամեն նման հարված իր շղթայական ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեզանում գործում են ռուսական խոշոր ընկերությունների մասնաճյուղեր, որոնք ապրանք են արտահանում Ամերիկա, Եվրոպա և այլ շուկաներ: Այս սանկցիաները սկսվեցին դեռ Օբամայի օրոք՝ նախ դեսպանների, դիվանագիտական ներկայացուցիչների նկատմամբ և հասան ռուսական խոշոր ընկերու­թյուններին: Սանկցիաների հիմնա­կան պատճառը, հիշեցնենք, այն էր, որ ռուսական ազդեցիկ դեմքերն ԱՄՆ նախագահի ընտրություններում սատարել էին ԱՄՆ նախագահի թեկ­նածու Դոնալդ Թրամփին:

Ամիսներ առաջ ԱՄՆ Կոնգրեսը հրապարակեց սանկցիաների հեր­թական ցանկը, որտեղ նշված էին մի շարք խոշոր ռուսական ընկերու­թյունների անուններ, որոնց տերերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից են: Դրանցից մեկն էլ խոշոր գործարար Օլեգ Դերիպասկան է, ում պատկանում է «Ռուսալ» ալյումինի հզորագույն գործարանը: Այս գործարանը դուստր ձեռնարկություն ունի Հայաստանում՝ «Ռուսալ-Արմենալը»:

Այժմ «Արմենալը» կանգնած է փակման վտանգի առաջ: Երեկ այս մասին գրեցին մի քանի ռուսական լրատվամիջոցներ, մասնավորապես՝ rbk.ru կայքում հրապարակում եղավ՝ ««Ռուսալ» գործա­րանը Հայաստանում սանկցիաների պատճառով կրճատում է արտադրու­թյունը» վերնագրով: Մի քանի օր է՝ գործարանը չի աշ­խատում, արտադրական բոլոր հոսք­երը բերվել են հարկադիր պարապուր­դի վիճակի, աշխատակիցները պարա­պուրդի են մատնվել և վճարվում են միջին աշխատավարձի 2/3-ի չափով: Ասում են՝ մինչև այս ամսվա վերջ հարկադիր արձակուրդ կուղարկվի 184 աշխատակից:

Ընդհանուր առմամբ, ձեռնարկությունում աշ­խատում է 670 մարդ: «Արմենալն» ալյումինե փայլաթիթեղներ՝ ֆոլգա է արտադրում և արտահանում ԱՄՆ ու Եվրոպա: Ձեռնարկությունն ապահո­վում է Հայաստանի արտահանման 5 տոկոսը, ընդ որում արտադրանքի ուղիղ կեսն արտահանվում էր Մի­ացյալ Նահանգներ: Անցյալ տար­վա ցուցանիշներով՝ գործարանն արտադրել է 33,7 հազար տոննա ալյումին՝ ստանալով 101 միլիոն դո­լարի եկամուտ և զուտ շահույթ՝ 3 միլիոն դոլարի չափով: Եվ այս խոշոր ռուսական ձեռնարկությունը, որը 6 հարյուրից ավելի աշխատատեղեր է ապահովում Հայաստանում, այսօր կանգնել է: Գործարանում անորոշ վիճակ է, չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց, փակվելու են, թե կկարողանան փրկել դրությունն ու վերսկսել արտա­դրությունն ու արտահանումը:

Այս օրերին «Արմենալի» ղեկավա­րությունն ակտիվ բանակցություն­ների, նամակագրության մեջ է ԱՄՆ դեսպանատան, նաև ՀՀ կառավա­րության և այլ շրջանակների հետ, որ ԱՄՆ-ն գոնե «Արմենալի» մասով հանի սանկցիաները:

Այդ առնչու­թյամբ դիմել են նաև ՀՀ կառավա­րությանը, հատկապես, երբ իմացել են, որ հայկական կողմը ջանքեր է գործադրում Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման ուղ­ղությամբ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջա­նին: «Արմենալից» հույս ունեին, որ եր­կու երկրների ղեկավարների հանդի­պումը կկայանա, և ՀՀ վարչապետն այս հարցը կբարձրացնի ԱՄՆ նախա­գահի մոտ, բայց արդեն գրեթե հստակ է, որ հանդիպումը տեղի չի ունենալու:

Մեր ջանքերը՝ ստանալ որևէ պաշ­տոնական մեկնաբանություն «Արմենալ» գործարանից, երեկ ապարդյուն անցան: Որևէ կերպ չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը, գործարանից որևէ մեկը չի ցանկանում խոսել այս թեմայով:
Գործարանի մամուլի հարցերով պատասխանատու Ալեքսանդր Մելքումյանը մեր բոլոր հարցերին ընդամե­նը մեկ պատասխան ուներ. «Գործա­րանը պաշտոնապես չի մեկնաբանում այդ իրավիճակը: Եթե հետաքրքրում է՝ դիմեք կառավարություն, Էկոնո­միկայի նախարարություն»:

Իսկ թե ինչու չեն մեկնաբանում, ապա. «Որովհետև չենք մեկնաբանում»: Մելքումյանը, սակայն, պաշտոնական «մեկնաբանությունից» զատ մի նախադասություն էլ ասաց, բայց արդեն իր անունից՝ ոչ գործարանի. «Դիմեք

կառավարությանը, գուցե իրենք հի­շեն, որ Հայաստանում կա այդպիսի աշխարհահռչակ գործարան, որի նկատմամբ իրենք էդքան անտարբեր են: Բայց սա մեկնաբանություն չէ, պարզապես իմ կարծիքն է»»,-գրում է թերթը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan