Հոկտեմբերին Նյու Յորք կմեկնի ՀՀ նախագահը՝ East-West Institute-ի շնորհած «Համաշխարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանից հետո՝ հոկտեմբերի սկզբին, Նյու Յորք կմեկնի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ East-West Institute-ի կողմից իրեն շնորհված «Համաշխարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու: Տիտղոսը մինչ այդ շնորհվել է Վացլավ Հավելին, Ջորջ Բուշին, Հելմուտ Քոլին, նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին:
Մինչ այդ՝ սեպտեմբերի 21-ի Անկախության տոներից անմիջապես հետո, Սարգսյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի քաղաքում անցկացվող «Summit of Mindsw-ին՝ մինի-Դավոսին՝ մտքերի գագաթնաժողովին:
Ներքաղաքական կյանքում պասիվ Արմեն Սարգսյանի արտաքաղաքական «վոյաժներն» այսքանով չեն ավարտվում, մինչև տարեվերջ նա ևս մեկ անգամ կլինի Ֆրանսիայում արդեն պաշտոնական այցով, ապա պաշտոնական այց կկատարի Գերմանիա և Ռուսաստան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: