Մինասյանն իր ազատությունը ժամանակավորապես կզիջի, բայց պատրաստ չէ հայրենիքը զիջել. պաշտպան. Տեսանյութ Որ համայնքներում է ՔՊ-ն պարտվել «Թողնե՛լ, մերոնք են». 5 իրարամերժ հրաման՝ 10 րոպեում, «Ցորի» տղաների տեսած դժոխքը. Տեսանյութ
6
Ժողովրդավարությունը և պոպուլիզմը․ ինչո՞ւ են իշխանության գալիս պոպուլիստները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Երեկ Փաշինյանը պարտվեց նաև Հայաստանի թիվ երրորդ քաղաքում՝ Վանաձորում Անցած ՏԻՄ ընտրություններում մեծ ակտիվություն էին ցուցաբերել նաև ... ջավախեցիները 36 համայնքից ՔՊ֊ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15֊ում. Իշխան Սաղաթելյան Մենք պայքարելու ենք հարկադրաբար ընտրություններ կազմակերպելու դեմ․ Դավիթ Համբարձումյան. Տեսանյութ Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել․ ՊԲ Նրա հայրը սպանել է 5000 մարդու. սփյուռքահայը փողոցում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի դստերը Տեսանյութ․ Բացառիկ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ իշխանական պատգամավորը սպառնացել և մայր է հայհոյել եզդի գյուղապետին Մուրադովը Բաքվից Երևան է բերել հայ ռազմագերիների Երեկ Կրեմլը որոշել էր հերթական անգամ բացահայտել Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի ստերը Պատերազմ Արցախում
Թրքահպատակների մերժման պրոցեսը այլևս սկսված է և այն արդեն անշրջելի է․ Սայաթ Շիրինյան Սա պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է․ Քրիստինե Վարդանյան Ստուգումներ մարտական հենակետերում Հունիսի 20-ից հետո Վանաձորում «Քաղաքացիական պայմանագրի» ձայները նվազել են 18 000-ով, Աբովյանում ու Վեդիում՝ գրեթե կրկնակի․ խոշոր քաղաքների ամփոփ տվյալները Ռուսաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել Ինչո՞ւ է գաղտնի պահվել ԲԴԽ անդամների այցը Ալբանիա Վրաստանում կենսաթոշակները հունվարից բարձրացվում են Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում Երևանի ամենատարեց ծառերը անձնագրեր կունենան Աշխատանքից ազատե՞լ են ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարին Կարեն Սարուխանյանն ազատվել է պաշտոնից Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի գույքի բռնագանձման պահանջով Տավուշի մարզում բախվել են մարդատարն ու բեռնատարը. վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր Հնդկաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները 2022 թվականի սկզբին կսկսվեն Պեսկովը խոսել է Պուտինի և Բայդենի առաջիկա բանակցությունների մասին Սյունիքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայում լույս տեսնող «Ասպարեզ» օրաթերթն անդրադարձել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ԱՄՆ այցին Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա․ Լուկաշենկո Այսքան ցածր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում չի կարող խոսել անվտանգության մասին Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք. Ալեքսանյանը՝ Առուշանյանի մեղադրանքի շինծու լինելու մասին Որ նիկոլին սատարողներին ասում ենք ՆԱԽԻՐ` նեղանում են Արմեն Սարգսյանն ու Արամ Սարգսյանը հանդիպել են. քննարկվել են ներքին և արտաքին խնդիրները Գրեթե երեք տարվա իմ դիվանագիտական առաքելությունն Իսպանիայում մոտեցավ իր ավարտին. Դեսպանի ուղերձը Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը. Փաստաբան. Տեսանյութ Որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. Մասնակցել են նաեւ ԱԽ անդամ չհանդիսացող անձինք Մինասյանն իր ազատությունը ժամանակավորապես կզիջի, բայց պատրաստ չէ հայրենիքը զիջել. պաշտպան. Տեսանյութ Աշոտ Մինասյանը պատրաստ է զիջել ազատությունը, բայց ոչ հայրենիքը Պատվաստված եւ օմիկրոն շտամով վարակված մարդկանց մոտ հիվանդության ծանր դեպքեր չեն արձանագրվել. Անահիտ Ավանեսյան Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ տղամարդու դի է հայտնաբերվել Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին Ադրբեջանն այս պահին խնդիրը դրել է ավելի շատ Սյունիքի ուղղությամբ, քան Արցախի. Տիգրան Աբրահամյան. Տեսանյութ Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթը» կարող է արդեն մտնել շուկա. Վահան Քերոբյան Արման Թաթոյանը մեկնում է Ֆրանսիա Կովիդ թեստերից մարդիկ գերշահույթ են ստանում, որովհետև դրանց ինքնարժեքը 2000 դրամ է. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Զեկույց․ Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել Թուրքական լիրայի փոխարժեքը մոտենում է պատմական նվազագույնին Մենք փակված ենք համարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման Ինչո՞ւ է Բայդենը կիսում աշխարհը. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլուզվում է. իր այսօրվա գրառումը դրա ապացույցն է. Ագնես Խամոյան Խաղաղապահները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները Պատգամավորները ներկայացնում են 2022թ. բյուջեի նախագծի մասին «Հայաստան» դաշինքի մոտեցումները. Տեսանյութ «Չսովորեցինք հարգել գոնե մեր վիշտը, ոչ լիարժեք ուրախանալ սովորեցինք ուրիշի ուրախությամբ, ոչ լիարժեք ներել կամ ընդունել սխալը»․ Նազենի Հովհաննիսյան «Հայրենիք»-ը բոլոր հինգ համայնքների ավագանիներում կունենա խմբակցություններ Ժողովրդավարությունը և պոպուլիզմը․ ինչո՞ւ են իշխանության գալիս պոպուլիստները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնալու համար պետք կլինի ՀՅԴ-ի աջակցությունը Թուրքիայում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Այս լուսանկարներում պատկերված իրերը չի ստացվել տարհանել Շուշիի գորգերի թանգարանից. Ֆոտոշարք «Չկա քո նմանը․․․ սիրում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանի շնորհավորանքը որդուն

Yerevan.Today կայքի հայտարարությունը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Քննչական Կոմիտեի և Ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց Yerevan.today լրատվականի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվեց մոտ 6-7 ժամ՝ խաթարելով կայքի գործունեությունը: Նախ աշխատակիցների մուտքը գրասենյակ արգելված էր քննչական գործողությունների իրականցման հիմքով, այնուհետև այդ հնարավորությունից զրկված էին, քանի որ խուզարկության ավարտին հատուկ գործողություն իրականացնող խումբն առգրավեց գլխավոր խմբագրի համակարգիչը և 3 այլ համակարգիչների կոշտ սկավառակները, որոնք պարունակում են նաև լրագրողական, առևտրային և անձնական տվյալներ:


Հիմքը համացանցում տարածված տեղեկատվությունն էր, իբրև ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալված աղմկահարույց հեռախոսազրույցը դրա տարածումից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, տեղադրել էր մեր կայքը, հետո՝ հեռացրել: Այս տեղեկատվությունը պաշտոնապես հերքվել էր մեր և ոլորտին տիրապետող փորձագետների կողմից՝ հավաստելով, որ Google որոնողական համակարգի սխալի արդյունք է: Մասնավորապես, համակարգը սխալ էր ցույց տվել տեղադրման օրը և ոչ միայն այդ նյութի:

Ըստ Google-ի՝ սեպտեմբերի 11-ին ԱԱԾ և ՀՔԾ տնօրենների հրատապ հրավիրած մամուլի ասուլիսի վերաբերյալ տեղեկատվությունը ևս Yerevan.Today-ը տեղադրել էր երկու օր շուտ, ինչն աբսուրդ է: Այդ որոնման արդյունքն իսկ փաստում էր, որ խնդիր կա Google որոնման համակարգում: Նույն որոնման համակարգի սխալների շարքում էր նաև այն, թե մի քանի այլ կայքեր ևս տեղեկությունն ավելի վաղ են տեղադրել: Այս ամենի մասին համապատասխան հիմնավորմամբ խուզարկությունից օրեր առաջ հանդես եկավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այդ օրերին եղան հրապարակումներ, հերքումներ, պարզաբանումներ, բայց, ըստ երևույթին, իրավապահ մարմիններն ավելի շատ ուշադրություն դարձրին ֆեյքերի լուրերին: Նպատակը, երևի, այլ էր…

Ուշադրություն ենք հրավիրում, որ խուզարկության նպատակն էր նաև հայտնաբերել գաղտնալսող սարքեր և այլ նյութեր՝ կապված այդ ձայնագրության հետ:

Մեր տպավորությամբ, սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևութների քնադատությամբ և փորձ է խաթարելու կայքի բնականոն աշխատանքը: Սա միտված է մեր օրինակով «դաս» տալ ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին: Սա անուղղակի պարտադրանք է՝ ազատ մտածելն ու արտահայտվելը փոխարինելու ներքին գրաքննությամբ:

Այս գործելաոճը մեզ հայտնի է դեռ Սովետմիության տարիներից, որն իր գագաթնակետին հասավ անկախ Հայաստանի 90-ականներին, երբ փակվում էին իշխանության տրամաբանության գծից շեղվող կուսակցություններ և լրատվամիջոցներ: Լրատվադաշտի համախմբված պայքարը՝ այս արատավոր գործելակերպի դեմն առնելու, անցած տարներին հաջողություն արձանագրեց, իսկ այժմ, ցավոք, վերադառնում են մեր պատմության ամոթալի էջերը: Մեր երկրում, ստացվում է, իրավական համակարգը շարժվում է ֆեյքերի և ֆեյքային տրամաբանությամբ գործող իշխանական թերթի թելադրանքով:

Ազատ, անկաշկանդ ու տրամաբանված, հիմնավորված քննադատությունը յուրաքանչյուր իշխանության համար կարևոր գործիք է սխալներից հնարավորինս զերծ մնալու, և չափազանց կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը շարժվի այս գիտակցումով:

Մենք պատրաստվում ենք դիմել ներհայաստանյան և միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են մամուլի և խոսքի ազատության պաշտպանության շրջանակներում՝ իրենց վերաբերմունքը բարձրաձայնելու ակնկալիքով:

Սևակ Հակոբյան

Yerevan. Today կայքի գլխավոր խմբագիր

18.09.2018թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan