Հոկտեմբերից թանկացումների նոր ալիք կլինի

Այս թեմայով
- Այս մարդը կոտրեց «ողջ ժողովուրդը պահանջում է», «սա ժողովրդի պահանջն է» արտահայտությունների միֆերը
- «Մարդիկ սկսել են կորցնել վստահությունը սեփական ապագայի նկատմամբ». Մանե Թանդիլյան
- «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկներ ունի
- Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ
Հայաստանում թանկացումների նոր ալիք է սպասվում: Հոկտեմբերի 1-ից ալյուրն ու ցորենը Վրաստանի մաքսային տարածք ներկրելու կամ Վրաստանի մաքսային տարածքից արտահանելու համար թույլատրվելու է միայն երկաթգծի միջոցով և ծովային տրանսպորտով: Հայաստանը ցորեն ներկրում է ՌԴ-ից, Վրաստանի տարածքով: Այս որոշման արդյունքում մոտ 30 տոկոսով կթանկանա ցորենը և դրանից ստացվող արտադրանքը:
Հայաստանի նոր իշխանությունները փորձեցին պայմանավորվածություն ձեռք բերել Վրաստանի հետ, որպեսզի հայ ներկրողները կարողանան ցամաքային ճանապարհով ցորեն ներկրել, կամ վրացական երկաթուղուց օգտվեն որոշակի զեղջերով, սակայն այս պահին դեռևս չկա պայմանավորվածություն և ամենայն հավանականությամբ Վրաստանը չի ընդառաջի Հայաստանի այս հարցում:
Հոկտեմբերից թանկացումներ կլինի նաև գյուղմթերքի շուկայում: Հայաստանում բացօթյա պայմաններում արտադրվող գյուղմթերքի ծավալները պակասում են՝ եղանակային պայմաններից ելնելով ու արտադրողները չեն կարողանալու ապահովել շուկայի պահանջարկը: Այս պահին էլ շուկայի պահանջարկը չի ապահովվում և դա է պատճառը, որ անցյալ տարի 200-300 դրամ արժեցող լոլիկը, վարունգը այս տարի արժեն 700-900 դրամ:
Այս պահին իշխանությունները չունեն խնդրի լուծման մեխանիզմներ և չեն կարողանում կարգավորել շուկան: Թանկացումների շքերթը կշարունակվի, եթե մինչև դեկտեմբեր Հայաստանի կառավարությունը չկարողանա պայմանավորվածություն ձեռք բերել Ռուսաստանի իշխանությունների հետ և գազի սակագնի բարձրանա: Այս դեպքում գնաճը շխթայական կլինի, քանի որ գազը օգտագործվում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում:
Աղբյուր՝ Politik.am
Հետևե՛ք մեզ Telegram-ում