ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են Անկախության տոնին
ՀՀ երեք նախագահներըը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, հրավիրվելու են Անկախության տոնին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Սեպտեմբերի 21-ի առթիվ մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ են նախատեսվում:Կենտրոնական մի շարք փողոցներում, մասնավորապես, Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:
Միջոցառումների ցանկում այս տարի ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցել 100 մլն դրամի շեմը: