Մասիսի քաղաքապետը ազատ է արձակվել. պաշտպան
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քիչ առաջ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով:
ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի խափանման միջոցը ընտրելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել:
Zham.am