Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

Հարց. Պարո՛ն նախարար, կներկայացնե՞ք, թե ինչ օրակարգով եք այցելում Արցախ, ի՞նչ հանդիպումներ եք անցկացրել:

Զոհրաբ Մնացականյան. Սա մեր խորհրդակցությունները և համագործակցությունը մշտապես ակտիվ պահելու գործառույթներից է: Մեզ համար սա շատ մեծ նշանակություն ունի, որովհետև առիթ է՝ միասին գնահատելու ներկայիս իրավիճակը, միասին խորհրդակցելու և ուրվագծելու այն բոլոր քայլերը, որ մենք միասին կատարում ենք: Սա միասնական աշխատանք է: Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը վերաբերում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղին, և վերջնական որոշումն ու որոշիչ ձայնն այս հարցում պատկանում է Արցախին: Եվ առանց խորհրդակցելու, առանց միասին աշխատելու մենք չենք կարող որևէ լուրջ առաջընթաց գրանցել: Սա էր այցի առաջնային նպատակը: Սա մշտական գործընթաց է, շարունակական գործընթացի հատվածներից մեկն է:

Շատ շնորհակալ եմ և՛ Հանրապետության նախագահին՝ պարոն Սահակյանին, և՛ գործընկերոջս՝ արտգործնախարար Մայիլյանին: Նաև առիթ ունեցա հանդիպել Ազգային ժողովում: Այդ բոլոր հանդիպումների ընթացքում մենք խոսեցինք ներկայիս դրությամբ մեր կարևորագույն հարցերի շուրջ համակարգման առումով: Կարծում եմ՝ արդյունքները շատ հստակ են: Շնորհակալ եմ, որ մենք կարողացանք հստակեցնել և հարստացնել մեր պատկերացումներն ու մեր գնահատականները:

Իհարկե, առիթ ունեցա շնորհավորելու Հանրապետության նախագահին, իմ գործընկերներին Արցախի անկախության հռչակման 27-ամյակի կապակցությամբ: Նաև Արտաքին գործերի նախարարությունում մեր գործընկերները նշել են Նախարարության հիմնադրման 25-ամյակը: Սա ևս առիթ էր շնորհավորելու մեր գործընկերներին:

Այցի շրջանակներում առիթ եմ ունենալու նաև տեսնելու, շփվելու Արցախի հասարակության, հատկապես, երիտասարդության հետ: Գիտեք, որ բոլորիս համար Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, Լեռնային Ղարաբաղը մարդիկ են: Արցախցիները, մարդիկ, կոնկրետ՝ 150 հազար, իրենց անուններով, առօրյայով, իրենց ընտանիքներով, իրենք հոգսերով, իրենց հույսերով, իրենց նպատակներով, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, կերտում են իրենց ապագան, իրենց կյանքը:

Ցանկանում առավել ընդգծել այն հանգամանքը, որ, երբ խոսում ենք Արցախի անվտանգության և կարգավիճակի մասին որպես մեզ համար գերակա խնդիրներ, նկատի ունենք մարդկանց: Շատ եմ սպասում այդ հանդիպմանը, երբ առիթը կունենամ տեսնելու երիտասարդներին՝ Արցախի նոր սերունդը, ինքս զգալ, իմ աչքերով տեսնել, թե ինչպես են իրենք ստեղծում իրենց ապագան:

Հարց. Պարո՛ն նախարար, առիթն օգտագործելով՝ խնդրում են նշեք սպասվող զորավարժությունների մասին Ձեր վերաբերմունքը, մանավանդ, որ պոտենցիալ թշնամին, ըստ Ադրբեջանի, լինելու է Հայաստանը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք մշտապես ընգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարևոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: Այն, ինչ կատարվել է այս շրջանում, որևէ կերպ չի նպաստում նման միջավայրի ձևավորմանը՝ թե՛ հռետորաբանության առումով, թե՛, առավել ևս, գործողությունների առումով: Սա դատապարտելի է և անընդունելի, երբ մենք ունենք լարվածության նշաններ, ունենք խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողություններ: Սա բնականաբար անընդունելի է:

Մենք հստակ նշել ենք, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ: Մենք պետք է ամեն կերպ խուսափենք ճգնաժամերից, խուսափենք այն իրավիճակից, որ պարզապես կարող է այս տարածաշրջանը բերել աղետի: Դրանից ոչ ոք ոչ հաղթելու է, ոչ պարտվելու: Սա պետք է շատ հստակ գիտակցել: Անընդունելի է, դատապարտելի և լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին:

Հարց. Պարո՛ն նախարար, հստակեցվե՞լ են Ձեր՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման մանրամասները:

Զոհրաբ Մնացականյան. Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին՝ ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն: Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է: Արդեն մեկ անգամ նշել եմ, կրկնեմ, որ հարգում եմ նման գործընթացի մեջ աշխատելու կանոնները, և այդ կանոններից մեկը նաև համաձայնեցված կերպով հայտարարելն է հանդիպման օրը, ժամը, վայրը: Վստահ եղեք, որ այդ ամենը կարվի հենց համաձայնեցված ձևով և բնականաբար հասանելի կլինի բոլորին: Շնորհակալություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan