Ինչո՞ւ են անընդհատ գժտվում «կլասիկ լուսավորներն» ու «բարգավաճները» Մոսկվայում զայրացա՞ծ են Փաշինյանի վրա ԱԺ-ի ղեկավար մարմինների ձևավորման պատճառով Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը Կառավարության նիստ (LIVE) ԱԺ-ն քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը՝ ուղիղ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ. առաջիկա ամիսներին նպատակաուղղված շփումները կշարունակվեն (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Բաքվի հայտարարություններն արժանի են աջակության. Սերգեյ Լավրով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ունեցվածքը
ԼՐԱՀՈՍ
Արտագաղթի կանխման` «Lydian Armenia»- բանաձևը Գոնե Աղաջանովներին տեղեկացրեք վարչապետի որոշման մասին. Ռուբեն Մելիքյան Հունվարի 1-ից նպաստները կբարձրանան. ընտանիքները չեն զրկվի 18 հազար դրամ սոցիալական նպաստից (տեսանյութ) Վանեցյանը՝ ԱԱԾ-ի՝ Կառավարությանը կամ ԱԺ-ին ենթարկվելու մասին (Տեսանյութ) Պատգամավորի հայտարարությունն իրականում վրիպակ չէր. Արթուր Ղազինյան Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Հեղափոխությունը կանգ չի առնի․ հեղափոխությունը խժռում է իր զավակներին (Լուսանկարներ) Քրեական հեղինակություն «Տույը» 10 հազար դոլար է տվել Փաշինյանի խորհրդականին Կիմ Չեն Ունն իր պատվիրակի միջոցով նամակ է փոխանցել Թրամփին. Yonhap Ուսուցիչներին «դաստիարակելու» հրապարակային այս գործընթացը հանրակրթությունը բարելավվելու՞ համար է Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով 1itpPDRTZu8 Ինչո՞ւ են անընդհատ գժտվում «կլասիկ լուսավորներն» ու «բարգավաճները» Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց` ուղիղ Բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն. ներգրավված է եղել նաև ոստիկան. ԱԱԾ Իրանն ավտորիտար համարող Հայկ Կոնջորյանի ունեցվածքը Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան Մոսկվայում զայրացա՞ծ են Փաշինյանի վրա ԱԺ-ի ղեկավար մարմինների ձևավորման պատճառով Անվտանգության հատուկ համակարգերով կահավորված զինամթերքի նոր պահեստներ են կառուցվել սահմանամերձ գոտիներում (տեսանյութ) Տեղավորվել եմ քաղաքի կենտրոնում գտնվող շքեղ բնակարանում Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը «Թողենք աշխատեն» լոզունգը ամենուրեք կրկնողները սովորական հիմարներ են կամ էլ իշխանություններին ծառայող խաբեբաներ Նաիրա Զոհրաբյանը՝ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների մասին (տեսանյութ) Նախարարությունների թիվը կրճատվելու է, ուղղակի պետք է դա մաքսիմալ անցնցում անել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կառավարության նիստ (LIVE) ԱԺ֊ն անգամ դեռ ծանոթ չէ այդ «Հարսանիք նախարարություններում» օպերացիայի պլանին Պատգամավոր՝ շնորհիվ արտասվելու «Պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա». Անդրանիկ Մանուկյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին Զարմանալի չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ինդուլգենցիա շնորհած լինի Արամ Հարությունյանին Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ ՀՅԴ կարևոր թևերը կբռնեն Արմեն Ռուստամյանի կողմը Իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Գևորգ Կոստանյանին Միքայել Մելքումյանը չի համակերպվում. Ինչո՞ւ Ծառուկյանը ԱԺ նախագահություն գործուղեց Վահե Էնֆիաջյանին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը հայտնի է Պատգամավորները մնացել են «անտուն» 10 մլն դրամ, 48 000 դոլար և 33 000 եվրո. դատավորի հայտարարագրումը Սասուն Միքայելյանը` ԵԿՄ նախագահ Ծառուկյանի Էդոին հասել է Մանվել Գրիգորյանի երկսենյականոց աշխատասենյակը Ձյուն է գալիս. Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է «Նոր ԱԺ-ն ընդամենը 3 օր է սկսել աշխատել, բայց արդեն հասցրել է կրկնել նախորդների անփառունակ դրսևորումները» Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ. Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում Պարզ չէ՝ ԵՄ հատկացրած 13 մլրդ եվրոյից որքանն է Հայաստանի բաժինը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին փոխարինո՞ղ են գտել Վրաստանում սուգ է ԱԺ-ն քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը՝ ուղիղ Նոր ԱԺ-ն՝ նախկինի ոճով. անփառունակ դրսեւորումները շարունակվում են Ականի պայթյունից վիրավորված Արման Միքայելյանը վիրահատվում է ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչ գործողություններ են ակնկալում Ռուսաստանից հրթիռային պայմանագրից դուրս չգալու համար Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը Թբիլիսիի բնակելի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր Շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Գևորգյանն է Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը. New York Post (Տեսանյութ) Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Microsoft-ը արհեստական ինտելեկտի և իրերի ինտերնետի լաբորատորիա կբացի Շանհայում Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է իրանցի լրագրողուհու ձերբակալումն ԱՄՆ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ վարչապետին Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի տնտեսական համաժողովին «Հայկ Կոնջորյանը սխալ բան չի ասել, բայց ամբողջ հարցն այն է, որ ամեն ճիշտ չէ, որ իշխող ուժի պատգամավորը պետք է ասի» Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Գերմանիայում առաջին անգամ տրանսգենդեր պատգամավոր կաշխատի Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ. առաջիկա ամիսներին նպատակաուղղված շփումները կշարունակվեն (Տեսանյութ) Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել առավելագույնս կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու ՄԻՊ-ի արձանագրած դեպքով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ 2019 թվականի սկզբից Եվրոպա են ժամանել 2000-ից ավելի միգրանտներ ու փախստականներ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին Ռեստորանների շրջանառության հարկի բարձրացման հետ կապված դեռևս հստակ որոշում չկա Մխիթարյանն ուզում է շուտ վերադառնալ խաղադաշտ ՀՀ նախագահը դատավոր նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայում հնարավոր է Եվրամիությանն անդամակցության շուրջ երկրորդ հանրաքվեն. Ֆարաջ Մանբիջում առնվազն ինը մարդ է զոհվել պայթյունից, այդ թվում՝ ամերիկացի զինվորականներ. Al Jazeera Քանի ուշ չի՝ մեկդ Հայկին հուշեք ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատող Տիգրան Ավինյանը վերանշանակվեց
Հարցում

Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

Հարց. Պարո՛ն նախարար, կներկայացնե՞ք, թե ինչ օրակարգով եք այցելում Արցախ, ի՞նչ հանդիպումներ եք անցկացրել:

Զոհրաբ Մնացականյան. Սա մեր խորհրդակցությունները և համագործակցությունը մշտապես ակտիվ պահելու գործառույթներից է: Մեզ համար սա շատ մեծ նշանակություն ունի, որովհետև առիթ է՝ միասին գնահատելու ներկայիս իրավիճակը, միասին խորհրդակցելու և ուրվագծելու այն բոլոր քայլերը, որ մենք միասին կատարում ենք: Սա միասնական աշխատանք է: Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը վերաբերում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղին, և վերջնական որոշումն ու որոշիչ ձայնն այս հարցում պատկանում է Արցախին: Եվ առանց խորհրդակցելու, առանց միասին աշխատելու մենք չենք կարող որևէ լուրջ առաջընթաց գրանցել: Սա էր այցի առաջնային նպատակը: Սա մշտական գործընթաց է, շարունակական գործընթացի հատվածներից մեկն է:

Շատ շնորհակալ եմ և՛ Հանրապետության նախագահին՝ պարոն Սահակյանին, և՛ գործընկերոջս՝ արտգործնախարար Մայիլյանին: Նաև առիթ ունեցա հանդիպել Ազգային ժողովում: Այդ բոլոր հանդիպումների ընթացքում մենք խոսեցինք ներկայիս դրությամբ մեր կարևորագույն հարցերի շուրջ համակարգման առումով: Կարծում եմ՝ արդյունքները շատ հստակ են: Շնորհակալ եմ, որ մենք կարողացանք հստակեցնել և հարստացնել մեր պատկերացումներն ու մեր գնահատականները:

Իհարկե, առիթ ունեցա շնորհավորելու Հանրապետության նախագահին, իմ գործընկերներին Արցախի անկախության հռչակման 27-ամյակի կապակցությամբ: Նաև Արտաքին գործերի նախարարությունում մեր գործընկերները նշել են Նախարարության հիմնադրման 25-ամյակը: Սա ևս առիթ էր շնորհավորելու մեր գործընկերներին:

Այցի շրջանակներում առիթ եմ ունենալու նաև տեսնելու, շփվելու Արցախի հասարակության, հատկապես, երիտասարդության հետ: Գիտեք, որ բոլորիս համար Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, Լեռնային Ղարաբաղը մարդիկ են: Արցախցիները, մարդիկ, կոնկրետ՝ 150 հազար, իրենց անուններով, առօրյայով, իրենց ընտանիքներով, իրենք հոգսերով, իրենց հույսերով, իրենց նպատակներով, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, կերտում են իրենց ապագան, իրենց կյանքը:

Ցանկանում առավել ընդգծել այն հանգամանքը, որ, երբ խոսում ենք Արցախի անվտանգության և կարգավիճակի մասին որպես մեզ համար գերակա խնդիրներ, նկատի ունենք մարդկանց: Շատ եմ սպասում այդ հանդիպմանը, երբ առիթը կունենամ տեսնելու երիտասարդներին՝ Արցախի նոր սերունդը, ինքս զգալ, իմ աչքերով տեսնել, թե ինչպես են իրենք ստեղծում իրենց ապագան:

Հարց. Պարո՛ն նախարար, առիթն օգտագործելով՝ խնդրում են նշեք սպասվող զորավարժությունների մասին Ձեր վերաբերմունքը, մանավանդ, որ պոտենցիալ թշնամին, ըստ Ադրբեջանի, լինելու է Հայաստանը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք մշտապես ընգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարևոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: Այն, ինչ կատարվել է այս շրջանում, որևէ կերպ չի նպաստում նման միջավայրի ձևավորմանը՝ թե՛ հռետորաբանության առումով, թե՛, առավել ևս, գործողությունների առումով: Սա դատապարտելի է և անընդունելի, երբ մենք ունենք լարվածության նշաններ, ունենք խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողություններ: Սա բնականաբար անընդունելի է:

Մենք հստակ նշել ենք, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ: Մենք պետք է ամեն կերպ խուսափենք ճգնաժամերից, խուսափենք այն իրավիճակից, որ պարզապես կարող է այս տարածաշրջանը բերել աղետի: Դրանից ոչ ոք ոչ հաղթելու է, ոչ պարտվելու: Սա պետք է շատ հստակ գիտակցել: Անընդունելի է, դատապարտելի և լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին:

Հարց. Պարո՛ն նախարար, հստակեցվե՞լ են Ձեր՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման մանրամասները:

Զոհրաբ Մնացականյան. Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին՝ ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն: Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է: Արդեն մեկ անգամ նշել եմ, կրկնեմ, որ հարգում եմ նման գործընթացի մեջ աշխատելու կանոնները, և այդ կանոններից մեկը նաև համաձայնեցված կերպով հայտարարելն է հանդիպման օրը, ժամը, վայրը: Վստահ եղեք, որ այդ ամենը կարվի հենց համաձայնեցված ձևով և բնականաբար հասանելի կլինի բոլորին: Շնորհակալություն:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan