Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Պատերազմ Արցախում
Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ)

Եթե Ալեքսիս դե Տոկվիլն ապրեր այսօր Հայաստանում, ապա նա կհռչակվեր «սև» և «հակահեղափոխական»

Հայաստանում այսօրվա սկսված «սևերի» և «սպիտակների» դիսկուրսը նոր չէ : Այն դեռ անցյալ դարերում էր ընթանում, սկզբից Ֆրանսիայում, հետո ԱՄՆ-ում, հետո շարունակվեց բոլշևիկյան Ռուսաստանում և իր ավարտին հասավ նացիստական Գերմանիայում:

Ժողովրդին երկու մասի բաժանալու շատ տեսություններ են ստեղծվել, որոնցից ոչ մեկից այդ ժողովուրդները չեն շահել, ճիշտ հակառակը:

Այսօր կուզենք ներկայացնել հայտնի քաղաքագետ, քաղաքական գործիչ և փիլիսոփա Ալեքսիս Դե Տոկվիլի տեսակետները, որը նա ներկայացրել էր դեռ 19 դարի կեսերին, Միացյալ Նահանգներ այցելությունից հետո, որից հետո լույս տեսավ նրա «Ժողովրդավարությունը Ամերիկայում» հայտնի աշխատությունը:

Նա վերլուծելով հետհեղափոխական էյֆորիան Միացյալ Նահանգներում եկել էր այն եզրակացության, որ «ժողովրդական զարթոնքը իր մեջ պարունակում է նաև սպառնալիք՝ ազատությանը, մարդկանց տարրական իրավունքներին, և վերջնարդյունքում այդ զարթոնքը վերածվում է բռնատիրության, եթե իհարկե ժամանակին չկանխվի դա երկրի վերնախավի կողմից»:

«Մեծամասնության հասարակական կարծիքը, որը ճնշում է ցանկացած այլ տեսակետ, դա բռնապետության ստեղծման ամենավտանգավոր տեսակներից է, քանզի այդ բռնապետությունը հիմնվում է լայն զանգվածների վրա»,- նշում էր Տոկվիլը իր գրքում: Ըստ նրա, հակառակ կարծիք ունեցողները հայտնվում էին վախի մթնոլորտի մեջ, և այդ «փափուկ ահաբեկչական մթնոլորտը» ապագա բռնապետության նախերգանքն էր դառնում: Ըստ Տոկվիլի, այդպիսի հասարակությունը դառնում է «համախբված ամբոխ» իր կասկածելի նպատակներով: Սակայն այդ «հոտ» դարձած հանրությունը չի կարող ապրել առանց ուղղորդման: Բնականաբար առաջանում է նաև «ուղղորդողը», ով սկսում է առաջնորդել այդ «հոտը» այս կամ այն ուղությամբ:

Հասկանալի է, որ այդ հասարակության մեջ անհատությունը դառնում է ոչինչ, իսկ «ամբոխը»՝ ամեն ինչ:

Ըստ Տոկվիլի այս ամենի մեջ կա օբյեկտիվ օրինաչափություն, քանզի այս իրավիճակին նախորդում էր սովորաբար «զանգվածների» նվաստացման մի փուլ: Իսկ հեղափոխությունը փորձում է «վրեժ» լուծել այդ իրավիճակի համար:
Բարեբախտաբար Միացյալ Նահանգները խուսափեցին հեղափոխական էյֆորիայի բացասական երևույթներից: Մինջդեռ Ռուսաստանը 1917-ից հետո և Գերմանիան 1933-ից հետո չկարողացան խուսափել դրանից և վճարեցին մեծ գին:

Տոկվիլը այս ամենը գրել էր իր հայրենիք Ֆրանսիայի համար, սակայն որպես արժեք և դիրքորոշում այն համամարդկային բնույթ ունի, քանզի զարգացած վերնախավ ունեցող ժողովուրդները թույլ չեն տա, որ երկիրը հայտնվի վատ վիճակի մեջ, և ճիշտ հակառակը, թերզարգացած երկրները դատապարտված են հայտնվելու այդ ծուղակում՝ իր հետևանքներով:

Եթե Տոկվիլն այսօր ապրեր Հայաստանում, ապա անկասկած նա կհայտարարվեր «հակահեղափոխական», քանզի մեր ներկայիս վերնախավը թերզարգացած է, և չունի 1917-ի, 1937-ի կամ 1933-ի իմունիտետները: Սակայն մենք ունենք կոնկրետ հակառակորդ ի դեմս Ադրբեջանի, որը սպառնում է մեր գոյությանը և եթե մենք այս հարցում գնանք սխալ ուղղությամբ, ապա կասկածի տակ կդնենք մեր անվտանգությունը՝ հնարավոր բոլոր հետևանքներով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan