Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին Ինչու՞ Փաշինյանը ԱԺ-ում հարձակվեց հատկապես Էդմոն Մարուքյանի վրա Գագիկ Ծառուկյանը Պուտինի կազմակերպած միջոցառմանը առաջարկ է արել Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների հավաք Երևանում․ ռուսական զլմները շարունակում են բարձրաձայնել թեման (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը.Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը Քոչարյանը պարտադիր չէր լիներ կալանքում.Փաշինյանն անձնական հաշիվներն է լուծում Պարույր Հայրիկյան. Տեսանյութ Քոչարյանի նկատմամբ վենդետա է տեղի ունենում.Գուրգեն Եղիազարյան. Տեսանյութ ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
ԼՐԱՀՈՍ
Ի՞նչ թանկարժեք նվեր է ստացել Հռիփսիմե Հակոբյանը Սուրբ Վալենտինի տոնին. տեսանյութ Իրանում ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ «Նրանք ուզում են, որ ինչ-որ մեկը նրանց տանի իր ետևից» Դեմքներին 80-100 հազար դրամ են շպրտում՝ 800 հազարի մուննաթ ծախելով Էմանուել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին. դեսպան Տոմսկում շները գզել են մեկամսյա փոքրիկի Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Ուկրաինայից իմ արտաքսումն արագացնում են. Սաակաշվիլի Վիգեն Ստեփանյանը անդրադարձել է Մակունցի գրառմանը Այդ մեկնաբանության տակ տասնյակ գրագետ, կիրթ ու հպարտ, դուխով սրտիկներ ու հավանումներ Սպասվում են տեղումներ` ձյան տեսքով Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան 70 ավտոբուս առաջիկայում դուրս կգա երթուղի. Հայկ Մարությանը վարորդների գործադուլի մասին (տեսանյութ) ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորի սնունդը յուրացնելու մեջ. ՀՔԾ-ն պարզաբանում է Կառավարությունը որոշեց ՊԵԿ-ից հետ վերցնել 45 ծառայողական ավտոմեքենա Պուտինը և Ռոհանին զգուշացրել են Էրդողանին.«Չպետք է հանդուրժել Իդլիբի գրոհայիններին» Հյուրանոցի բացմանը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին դհոլ նվագող երեխաները. տեսանյութ Ինչու՞ Փաշինյանը ԱԺ-ում հարձակվեց հատկապես Էդմոն Մարուքյանի վրա Արմեն Սարգսյան․ «Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել գիտական ու տեխնոլոգիական երկիր» «Կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից»․ Մակունցը՝ դերասան Վիգեն Ստեփանյանին. տեսանյութ Ավինյանն Ալավերդի չի ժամանել. տեղացիները կրկին փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը Լավ լուր ՌԴ-ի աշխատող մեր հայրենակիցների համար Մայր աթոռը՝ Գարեգին Բ-ի հեռանալու լուրերի մասին Գագիկ Ծառուկյանը Պուտինի կազմակերպած միջոցառմանը առաջարկ է արել Մոսկվայում ադրբեջանցիները եւ չեչենները ծեծկռտուք են սարքել. տեսանյութ Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների հավաք Երևանում․ ռուսական զլմները շարունակում են բարձրաձայնել թեման (տեսանյութ) Ընդդիմադիրների առաջարկը մերժվեց․ կառավարությունը քրեական օրենսգրքում գործող հոդվածը թողեց անփոփոխ Պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան Ի՞նչ ունեցվածք ունի վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը.Տեսանյութ Պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն. Արսեն Թորոսյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Նպաստ ստացող մարդը աշխատելու պատճառով չպետք է զրկվի նպաստից. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը Դոնալդ Թրամփը պատրաստվում է երկրում արտակարգ դրություն հայտարարել Ամեն բան ընթանում է ծրագրված և նույն գեղական սցենարով ԱԺ-ում զոռբայությամբ հայտնվել են քաղաքական անցյալ չունեցող, բայց սև ու սպիտակ տրամաբանություն ունեցող մարդիկ. Հովհաննես Ազոյան. տեսանյութ Քոչարյանը պարտադիր չէր լիներ կալանքում.Փաշինյանն անձնական հաշիվներն է լուծում Պարույր Հայրիկյան. Տեսանյութ Ինչո՞ւ է այսքան «համեստ» Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) Քոչարյանի նկատմամբ վենդետա է տեղի ունենում.Գուրգեն Եղիազարյան. Տեսանյութ Հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ Վարչապետի նոր` «գրպանային արդարադատությունը». նա ելքը գտել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում «Մորքուրի գանձը». Միլիոնատեր Մաշադյանները վարչապետի կնոջ բարեկամներն են Պուտինի այլընտրանքային առաջարկը Փաշինյանին Մովսես Հակոբյանը հարցաքննվել է 2018-ը թվերով. առաջին պաշտոնական տվյալները Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել Փաշինյանը Պուտինից մեկ տարվա «պաուզա» է խնդրել Բանակը ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել. Ս․ Օհանյանը՝ մարտի 1-ի մասին. տեսանյութ Մարուքյան. հեղափոխական Փաշինյանին լավ ենք ճանաչում, բայց կառավարիչ Նիկոլ Փաշինյանն էսօր շատ վատ պահեց իրեն Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել». Բանը հասել է սպառնալիքների Որոնք են այն 12 հիմնական մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի առջև Գարեգին Բ-ն կհեռանա Ինչու՞ թոշակները չեն բարձրանում Վարչապետը ՌԴ-ից 1 տարվա «պաուզա» է խնդրել «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը. լուսանկար Սիրուշոյի սիրո խոստովանությունը՝ ամուսնուն (լուսանկար) Կանխվել է 29-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Հաղթանակի կամրջից Վահագն Հարությունյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ ՀՀԿ ԳՄ նիստը վարել է Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին պայմանավորվել են ապրիլին անցկացնել հայ- լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստը Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» Կարող է պարզվի՝ Քոչարյանը գիտեր, որ Մարտի 1-ին օպերացիա է լինելու, բայց չգիտեր՝ ժամը 7-ին․ Արամ Օրբելյան (տեսանյութ) Արջուտ գյուղի գիշերային ակումբում Ջոնը կրակել է պարուհու ուղղությամբ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը Սորոսի հիմնադրամի 20.000 դոլար գրանտ է ստացել. Դավիթ Ափոյան Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Արմեն Գրիգորյանը և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն անդրադարձել են անցումային արդարադատությանը Թուրք-չինական հարաբերություններում առկա լարվածությունն աճում է ԱԱԾ-ն կանխել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձը Շուտով Նիկոլից նույն բովանդակությամբ կոչ ենք լսելու, ինչ արվել էր ԼՏՊ-ի կողմից․ ըմբռնումով մոտեցեք ու հարևաններից պարտք արեք Բոլշևիզմ՝ առանց սոցիալիզմի Մերի Մակարյանը կրակի վրայով թռչելիս սայթաքել ու ընկել է. տեսանյութ Իմացի՛ր ավելին ... «Էդմոն Մարուքյանը պետք է զերծ մնա անպատասխանատու հայտարարություններից». Հովհաննես Հովհաննիսյան Ո՞վ ինչպես է քվեարկել կառավարության ծրագրին ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրել է միանգամից 6 վճիռ Դեպուտատներ ջան, էդ համերգ չէր, էդ ԱԺ-ի նիստ էր. Արմեն Մովսիսյան «Գորշ գայերի» նշանի արգելման պատճառով թուրք-ավստրիական հարաբերությունները լարվում են
Հարցում

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի չեխական անշարժ գույքը (լուսանկար)

«Հետքը» գրել էր Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածուների ունեցվածքի մասին, ինչից պարզ է դառնում, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը ոչ միայն ամենահարուստն է (ըստ հայտարարագրերի), այլեւ միակ թեկնածուն, որ արտերկրում անշարժ գույք ունի:

Չնայած Հ. Մարությանը հաշվառված է Հյուսիսային պողոտայում, որտեղ 170 քմ մակերեսով բնակարան ունի եւ 27 քմ տարածքով ավտոտնակ, փաստացի բնակվում է Հանրապետության փողոցում:

Բացի Հյուսիսային պողոտայում ունեցած գույքից՝ Հ. Մարությանը, ըստ հայտարարագրի, նաեւ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 5 բնակարան ունի, 1 առանձնատուն եւ 2 հողամաս: Սրանցից մի քանիսը նրա սեփականությունն են, մյուսները՝ համատեղ սեփականություն կնոջ՝ Իվա Մարությանի հետ, որը Չեխիայի քաղաքացի է:

Թեկնածուի հայտարարագրից նաեւ տեղեկանում ենք, որ նա իր չեխական բնակարանները վերջին մեկ տարում (2017-ի օգոստոսից մինչեւ 2018-ի օգոստոս. հայտարարագիրը ներակայացվել է այս ժամանակահատվածի համար) վարձով տվել է տեղացիների, ինչի արդյունքում ստացել է 1.338.000 չեխական կրոնի եկամուտ (շուրջ 30 մլն դրամ):

Քարտեզին նայելով՝ կարելի է տեսնել, որ Մարությանի՝ Պրահայում գտնվող տները հետաքրքիր ձեւով դասավորվել են մի գծի վրա:

Այժմ անդրադառնանք դրանց ըստ հերթականության:

Լիբեն թաղամասի Կրեյչիհո 2279/6 հասցեում (Krejčího 2279/6, Libeň, Praha 8) Հ. Մարությանն, ըստ հայտարարագրի, 63 քմ մակերեսով բնակարան ունի, ինչպես նաեւ 45 քմ տարածքով հողամաս: Այս փաստը հաստատվում է նաեւ չեխական կադաստրի փաստաթղթերով:

Երեւանի քաղաքապետի թեկնածուի ամբողջ գույքը գտնվում է Վլտավա գետի աջ ափին ու համեմատաբար հեռու է Պրահայի կենտրոնից, սակայն վերը նշված շենքը (տես ստորեւ՝ նկարում) դրանցից համեմատաբար ամենամոտն է Հին քաղաքին:

Այս շենքից ընդամենը 550 մ հեռավորության վրա Հայկ Մարությանը 2 բնակարան ունի նույն Լիբեն թաղամասի Վ Զահրադախ 2406 հասցեում (V zahradách 2406. հստակ չէ, թե իրար կից 2406/37 եւ 2406/39 շենքերից կոնկրետ որտեղ են բնակարանները): Ըստ հայտարարագրի՝ բնակարաններից մեկի մակերեսը 73 քմ է, մյուսինը՝ 59 քմ: Սրանք նույնպես Մարությանի միանձնյա սեփականությունն են:

Հայկ Մարությանը կնոջ հետ համատեղ սեփականությամբ 55 քմ մակերեսով բնակարան ունի Լետնյանի թաղամասի Տերեզինսկա 702/7 շենքում (Terezínská 702/7, Letňany, Praha 18): Լետնյանին համարվում է Պրահայի ամենահարուստ շրջաններից մեկը: Քաղաքապետի թեկնածուի եւ նրա կնոջ վերաբերյալ կադաստրային թղթերում իբրեւ գրանցման հասցե նշվում է հենց Տերեզինսկա 702/7-ը: Այսինքն՝ սա Մարությանների չեխական հիմնական հասցեն է:

Հայկ եւ Իվա Մարությանները եւս մեկ համատեղ բնակարան ունեն Կբելի թաղամասի Հերլիկովիցկա 1021 հասցեում (Herlíkovická 1021, Kbely, Praha 19. քանի որ 1021 հասցեի տակ իրար կից մի քանի շենք կա (տես ստորեւ՝ նկարում), դժվար է ասել, թե կոնկրետ որտեղ է Մարությանների բնակարանը): Ըստ հայտարարագրի՝ դրա մակերեսը 60 քմ է:

Չնայած թեկնածուն Հերլիկովիցկա 1021-ում հայտարարագրել է միայն կնոջ հետ համատեղ բնակարանը, չեխական կադաստրում տեսնում ենք, որ Հ. Մարությանը եւս մի գույք ունի այս հասցեում, որը նրա միանձնյա սեփականությունն է (տես ստորեւ):

Մարության ամուսինները համատեղ սեփականությամբ նաեւ առանձնատուն ու հողամաս ունեն Պրահայի ծայրամասում՝ Վինորժ թաղամասի Լիպոլտիցկա 807/15 հասցեում (Lipoltická 807/15, Vinoř, Praha 19):

Ըստ Հ. Մարությանի հայտարարագրի՝ տան մակերեսը 178 քմ է, սակայն կադաստրի տվյալներով՝ այն 78 քմ է: Քանի որ առանձնատունը երկհարկանի է, չի բացառվում, որ թեկնածուն ներկայացրել է ընդհանուր մակերեսը: Տունը նաեւ կիսանկուղային ավտոտնակ ունի:

Առանձնատան հարեւանությամբ, ինչպես կարելի է տեսնել վերեւի եռաչափ նկարում, 356 քմ մակերեսով հողամաս կա, որի տարածքը, սակայն, Հ. Մարությանը ներակայացրել է 434 քմ (ներառել է նաեւ առանձնատան 78 քմ հողը):

Չնայած 2011-ին արված եռաչափ պատկերում երեւում է, որ հողատարածքն անմշակ է, հետագայում դրա տեսքը փոխվել է (տես ստորեւ):

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan