Կլի՞նի արդյոք Փաշինյանի պատասխանը Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքներին

Այս թեմայով
- Նաիրա Զոհրաբյանը մոդելային կարիերա կսկսի
- Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է հիվանդանոցների գերհագեցվածության խնդրի մասին
- Նաիրա Զոհրաբյանը՝ Շադոյանի «ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» նոր հավաքածուի դեմք (Լուսանկարներ)
- Ձեր խորհրդարանում կարո՞ղ եք մեկ թուրք պատգամավոր ցույց տալ, իսկ Թուրքիայի խորհրդարանում կա 3 հայ պատգամավոր. միջադեպ Նաիրա Զոհրաբյանի և թուրք պատգամավորի մասնակցությամբ
Ինչպես հայտնի է, երեկ հերթական հանրահավաքի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը մեղադրեց Փաշինյանին՝ Սերժ Սարգսյանի հետ ստվերային համագործակցության մեջ:
Ընդ որում, այդ մեղադրանքները վերացական բնույթ չէին կրում: Արագ արձագանքումը Փաշինյանի կողմից չուշացավ: ՔՊի- ի խոսնակը անրադառնալով ԲՀԿ-ին ու տիկին Զոհրաբյանին նշեց, որ « ... ձեր սուրը կտրում է մինջև «դու սուս» հրահանգը»: Ակնարկը բացահայտ էր, Փաշինյանը ակնարկում է, որ եթե Զոհրաբյանը շարունակի այս ոճով խոսելը, ապա Ծառուկյանը գործ կունենա պետական պատժիչ մեքենայի հետ: Փաստացի Փաշինյանի թիմը հաստատում է, որ նրանք Ծառուկյանի մասով շարունակելու են Սերժ Սարգսյանի գործելաոճը:
Հասկանալի է, որ Փաշինյանը բովանդակային վեճի մեջ չի մտնի Զոհրաբյանի հետ, քանզի դրանից չի շահի: Իսկ ահա Ծառուկյանի վրա ճնշման գործոնը կօգտագործի, քանզի դա փորձված և աշխատող մեթոդ է, դեռ անցյալ ժամանակներից:
Սակայն անկախ ամեն ինչից, Զոհրաբյանի խոսքերը չեն կարող իրենց ազդեցությունը չթողնել Փաշինյանի «մաքուր» իմիջի վրա: Մանավանդ, որ այս հարցում կասկածները ժամանակի ընթացքում էլ ավելի են խորանալու:
Արտակ Հակոբյան