Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանը բաց պատերազմ հայտարարեց Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

Մալաթիա-Սեբաստիա համայնքում ԲՀԿ-ի հանրահավաքին Նաիրա Զոհրաբյանի երեկվա ելույթը   այս ընտրարշավի քաղաքական «ռումբն էր», որտեղ տիկին Զոհրաբյանը մի շարք աղմկահարույց բացահայտումներով հանդես եկավ: Բանն այն է, որ ողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի կողմնակիցները «սև» փիարով էին հանդես գալիս իր մրցակիցների հանդեպ:

Այդ գործելաոճը սկսեց անձամբ Փաշինյանը՝ բոլորին հռչակելով «սև» ուժերի կողմնակիցներ, դրանով իսկ ստանալով դիրքային առավելություն մյուսների նկատմամբ: Ողջ հասարակության համար պարզ դարձավ, որ Փաշինյանը անձամբ է ուզում տնօրինել հետհեղափոխական իշխանության բոլոր պտուղները: Նա գրեթե բացահայտ հայտարարում է, որ ուզում է ստանալ հանրության աջակցության 80-ից 90 տոկոսը: Նշենք, որ այդպիսի աջակցության ակնկալիք չունեն ոչ Իլհամ Ալիևը Ադրբեջանում, ոչ էլ՝ այլ բռնապետեր: Փաշինյանի այս մոտեցումը թաքնված բացասական տրամադրություններ է առաջացրել գրեթե բոլոր քաղաքական ուժերի մոտ: Բոլորն էլ հասկանում են, որ Փաշինյանը նախկին մենաշնորհի փոխարեն ուզում է կառուցել իր անձնական մենաշնորհը: Բոլորն էլ հասկանում էին, բայց լռում էին, քանզի չէին ուզում հայտնվել հեղափոխական «ալիքի» տակ:

Եվ ահա, Նաիրա Զոհրաբյանը առաջինը կոտրեց այս տաբուն: Ընդ որում նա գնաց այդ քայլին ստիպված: Քանզի հասկանում էր, որ հակառակ դեպքում հայտնվելու էր 11 մերժված «սևերի» շարքում: Իր այս քայլով, նա ձեռնոց նետեց Փաշինյանին, ցույց տալով, որ պակաս հեղափոխական չի դառնա, եթե անհրաժեշտություն լինի:

Զոհրաբյանը, փաստացի, կասկածի տակ դրեց Փաշինյանի քաղաքական «մաքրությունը», ակնարկելով, որ նա ստվերային ձևով կապված է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի հետ: Այն, ինչ շշուկով խոսում են շատերը, Զոհրաբյանը հրապարակեց, ընդ որում ոչ թե վերացական, այլ կոնկրետ մեղադրանքներ հնչեցին: Իսկ թե ինչ կպատասխանի այս ամենին Նիկոլ Փաշինյանը պարզ չէ: Պարզ է մեկ բան, որ այս քայլով Նաիրա Զոհրաբյանը քաղաքական պատասխան տվեց Փաշինյանին և իր թիմին, դրանով իսկ դառնալով այս քարոզարշավում Փաշինյանի գլխավոր մրցակիցը: Հասկանալի է, որ հետհեղափոխական էյֆորիան ֆավորիտ է դարձնելու Փաշինյանի թեկնածուին, սակայն արդեն դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այս ընտրություններում Փաշինյանի հաղթանակը, իրական, թե՞ պիղոսյան, սա է խնդիրը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan