Վարչապետի հանձնարարականով ստուգումներ են սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը:
Հարցին՝ ի՞նչ ստուգումներ են, Պեպանյանը պատասխանեց. «Բնապահպանական մասով տեսչական մարմինը ստուգում է իրականացնում տվյալ ընկերությունում»:
Մեր հարցին՝ բոլո՞ր հանքարդյունաբերական ընկերություններում են ստուգումներ իրականացվում, Պեպանյանը արձագանքեց. «Միանգամից բոլորը բնականաբար հնարավոր չի իրականացնել: Կա տարեկան ստուգման պլան, որի համաձայն՝ տեսչական մարմինը իր ստուգումներն իրականացնում է: Նաեւ, ինչպես գիտեք, վարչապետը հանձնարարել է մետաղական հանքերում ստուգումներ սկսել, եւ դա այդ շրջանակներում է: Նախորդը «Լիդիան Արմենիա» ընկերությունում ստուգում իրականացվեց, իսկ հիմա Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերությունում ենք իրականացնում»:
Մանրամասները՝ Armtimes.com-ում: