ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106» և «ՈՒԱԶ»-ը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, ավտոմեքենաները հոսանքազրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը՝ Ա. Ք., ուղևորներ չկան) և «ՈՒԱԶ» մակնիշերի (վարորդը՝ Ս. Բ.) ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: