Առաջիկա օրերին նոր մեքենաները կլինեն Երևանում. «Սանիթեք» ընկերության տնօրեն (տեսանյութ)
«Մեքենաները Երևանի ճանապարհին են արդեն, մոտակա երկու օրերին այստեղ կլինեն: Իհարկե, շատ գումար ենք ներդրել նաև, որպեսզի պահեստամասեր գնենք: Բայց նույնիսկ, եթե մենք 700 նոր մեքենա բերենք, և աղբավայրը լինի նույն վիճակում, ու մեր աղբամանները վառվեն կամ վնասվեն, լինի դա «Սանիթեքը», թե ուրիշ այլ կազմակերպություն, նույն խնդիրներին է բախվելու, ինչին մենք»,- նշեց «Սանիթեքի» տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը: