Հանքարդյունաբերությունը չի վնասում տուրիզմին հակառակը՝ նպաստոմ է զարգացմանը
Ոմանք, իհարկե, չեն հասկանում, բայց հանքարդյունաբերությունը չի խանգարում տուրիզմի զարգացմանը, չի խանգարում նաև եկրի ընդհանուր էկոլոգիական մաքրության մակարդակին: Նույն Կանադան և Շվեդիան հանդիսանալով աշխարհի էկոլոգիապես ամենանամաքուր երկրներից մեկը շարունակում են ակտիվորեն զարգացնել հանքարդյունաբերությունը:
Հունաստանում, Իսպանիայում, Նոր Զելանդիայում նույն ճանապարհով են գնում, անգամ դեպքեր կան, որտեղ հանքը գտնվում է տուրիստական վայրին մոտիկ, կա անգամ դեպք, երբ հանքը քաղաքի կենտրոնում է: Բայց դա արվում է, որովհետև պահպանվում են բոլոր էկոլոգիական նորմերը ու պետությունը օգուտ է ստանում թե հանքարդյունաբերությունից, թե տուրիզմից: Հիմա ինչու՞ շվեդներն ու հույները կարող են դա անել, իսկ մենք՝ ոչ: Ինչու՞ են «բնապահպանները» զրկում մեզ հանքարդյունաբերությունից: Ինչու՞ են իրենք փակում դեպի Ամուլսար տանող ճանապարհը:
Տեսեք, եթե հանքարդյունաբերությունը աշխատի հավուր պատշաճի տնտեսության մեջ եղած փողերը կարելի է ներդնել դրանք ենթակառուցվածքների զարգացման վրա, տուրիզմի զարգացման վրա ու վերջում բոլորս դրանից օգուտ կստանանք, բնությունն էլ չի տուժի:
Այստեղ կարևոր է, որ դա կառավարությունում նույնպես գիտակցեն և չտրվեն ոմանց սադրանքների ու բացեն Ամուլսարի հանքը:
Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից