ՌԴ-ի հետ նոր «ռազմական» վարկի կնքումը դեռ ընթացքի մեջ է, խոսքը 100 միլիոն դոլարի մասին է. Դավիթ Տոնոյան
Դիտել նաև
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ
Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ռուսաստանի հետ նոր «ռազմական» վարկի կնքումը դեռ ընթացքի մեջ է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության մասին:
«Դա մի գործընթաց է, որն իրականացվելու է: Ես չեմ կարող մանրամասն ներկայացնել զինատեսակները: Ժամանակին դրա վերաբերյալ տեղեկություններն առկա կլինեն բոլորիդ համար: Համագործակցությունը Ռուսաստանի հետ բավականին հաջող ձևավորվում և զարգանում է»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահին խոսքը 100 միլիոն դոլարի վարկ ստանալու մասին է:
Հարցին, արդյոք ինքնաթիռների գնումն այդ վարկի մեջ է մտնո՞ւմ է, Տոնոյանը պատասխանեց՝ ո՛չ:
Աղբյուր՝ Tert.am