Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են. Վանեցյան
Դիտել նաև
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան. Տեսանյութ
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. «Հրապարակ»
Արթուր Վանեցյանը վստահ է, որ եղբոր դեմ շինծու գործ է հարուցված, իսկ Փաշինյանի թերթի հրապարակմանը առաջարկում է վերաբերվել հումորով
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի գումարները պահված են բանկերում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Էն մարդիկ, որոնք ասում էին՝ բա ո՞ւր են Սաշիկի 50 տոկոսները, ասեմ՝ Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են: Հավատացեք՝ Սաշիկի գումարներն առաջիկայում կհրապարակվեն: Մի մասը դրսի բանկերում է պահված, մի մասը՝ ներսի: Միլիարդավոր դոլարներ են գողացված»,- ասաց նա:
ԱԱԾ–ը տնօրենն ասաց, որ միլիարդավոր դոլարներ է գողացված այս երկրից ու հավելեց, որ ինչ-որ մեկը թող չմտածի, որ այս ամեն ինչով սենսացիա արեցին, իրենց կլիկվիդացնեն ու կանեն ինչ ուզում են։ «Կանենք մեր գործը, նոր հաճույքով կգնանք ու կզբոսնենք մեր սիրելի քաղաքում»,–ասաց նա։
Zham.am