Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Սպորտում լավագույնը դառնալու հնարավորություն (ֆոտոշարք)

Սպորտի մասսայականացումը և ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակությունը, առողջ ապրելակերպը, ինչպես նաև ազգային ավանդույթները հիմք են հանդիսանում սպորտային նորանոր ձեռքբերումների ու նվաճումների համար: Որքան շատ դպրոցահասակ երեխաներ ներգրավվեն սպորտաշխարհում, այնքան ավելի մեծ կլինի նրանցից լավագույններին ընտրելու հնարավորությունը. սա է փաստում նաև «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի 70-ամյա փորձը:

Այդ փորձը նաև հուշում է, որ սպորտի մասսայականացման համար պետք է դպրոցներում պատշաճ մակարդակով իրականացնել և լուծել ֆիզիկական դաստիարակության խնդիրները, իսկ մարզական պարբերական մրցումները դարձնել դպրոցականի առօրյան: Հենց մրցումների նախապատրաստության և մասնակցության ժամանակ են բացահայտվում սպորտի ապագա չեմպիոնները, ի հայտ են գալիս իրենց չռեալիզացված հնարավորությունները, ձգտում ինքնակատարելագործման, զգում առողջ մրցակցության ոգին: Մեր հանրապետությունում պարբերական բնույթ կրող նմանատիպ միջոցառումներ են ՀՀ անկախության տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական մարզական խաղերը, Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը, ըստ գործող մարզաձևերի հանրապետական բաց առաջնություններ, ՀՀ «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի օլիմպիադան: Այս և այլ միջոցառումների նախաձեռնողն ու ղեկավարը «Աշխատանքային ռեզերվներ» մարզական-հասարակական կազմակերպությունն է: Մրցումներն հիմնականում անցկացվում են խաղային մարզաձևերից` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինթոն, ըմբշամարտ, բռնցքամարտ, հանդբոլ, նաև ատլետիկա: Սակայն այս մարզաձևերի համակողմանի զարգացման և բարձր արդյունքների համար միայն այդ մրցաշարերը դեռ բավարար չեն: «Աշխատանքային ռեզերվների» ղեկավար, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Արա Մեհրաբյանը կարծում է, որ պետք է ավելի շատ անցկացվեն ամենամյա պարբերական մրցաշարերը: Օրինակ՝ բացի ՀՀ առաջնություններից անհրաժեշտ է անցկացնել ՀՀ գավաթի առաջնություններ, ընկերական, միջազգային և այլ հանդիպումներ: Բացի այդ՝ պակասում է մասնակցությունը միջազգային մրցաշարերում. «Քանի որ Հայաստանը հաջողակ է ուժային մարզաձևերում` ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, բնականաբար, ապահովված է նաև նրանց միջազգային մասնակցությունը տարբեր մրցաշարերում: Իսկ խաղային մարզաձևերի դեպքում մրցաշարերը Հայաստանի առաջնությամբ ավարտվում են, հաղթող թիմերը միջազգային ասպարեզում իրենց ուժը փորձելու հնարավորություն չունեն: Անգամ եթե գնում են, վերջին տեղն են գրավում, հիասթափվում ու էլ չեն մեկնում: Բայց չէ՞ որ հաղթանակները միանգամից չեն տրվում: Պետք է աշխատել, քայլ առ քայլ առաջ գնալ, հիասթափությունը տեղ չունի սպորտում. բոլոր տեղերն էլ պատվավոր են»:

Արա Մեհրաբյանը կողմնակից է բոլոր մարզաձևերի համակողմանի զարգացմանը: Նրա ղեկավարած կազմակերպության գերնպատակը մարզական խաղերի միջոցով սպորտը մանուկների և պատանիների առօրյան դարձնելն է, սպորտի աշխարհ հնարավորինս շատ երեխաների ներգրավելը և նրանցից ապագա չեմպիոններ պատրաստելը. «Նմանատիպ մրցույթների անցկացումը, հաղթանակներն ու պարգևները ոգևորում են երեխաներին, խթան հանդիսանում, որ ավելի լավ պարապեն, վերջապես մասնագիտանան և դառնան պրոֆեսիոնալ մարզիկներ, սպորտային Հայաստանի հուսալի ռեզերվը դառնան, իրենց երկիրը պատվով ներկայացնեն միջազգային տարբեր մրցաշարերում»:

Եվ բնական է նաև այստեղից ծագող պահանջը. «Աշխատանքային ռեզերվների» մրցումներին մասնակացող երեխաները ֆիզիկական պատրաստվածությունից բացի պիտի իմանան ՀՀ օրհներգը: Հայրենասիրությունը և հայրենիքի պաշտանությունը միշտ եղել են այս կազմակերպության գլխավոր գաղափարային կետերը դեռ ստեղծման առաջին տարիներից (1943թ. Հայրենական Մեծ պատերազմի տարիներին) այն մարզական պատրաստականության հետ նաև ռազմահայրենասիրական դաստիարակության հարցեր է լուծել: «Աշխատանքային ռեզերվները» մրցաշարերում երեխաներին ներգրավելու համար համագործակցում է մարզերի ու Երևանի տարբեր մարզախմբերի, մարզիչների, մանկապատանեկան մարզադպրոցների ու հանրակրթական դպրոցների հետ: «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության կազմում են գործում Օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի և ըմբշամարտի մարզադպրոցները, Գյումրու մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը, Վանաձորի մարզական բաժանմունքները: Հայաստանի սպորտի բազմաթիվ անվանի գործիչներ են իրենց մկրտությունը ստացել «Աշխատանքային ռեզերվներում», նրա հովանու ներքո են մարզվել Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի շատ չեմպիոններ. օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյան, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյան, նոր սերնդի մարզիկներից օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ և մրցանակակիրներ Դավիթ Թորոսյան, Մեխակ Ղազարյան, Արթուր Հակոբյան, Օլեգ Կլևցով, Մխիթար Մանուկյան, Ռաֆայել Մանուկյան, Դավիթ Սաֆարյան, Գառնիկ Պապիկյան և ուրիշներ: 2013 թվականին չեմպիոնների շարքերը համալրեցին պատանիներ Էդգար Խաչատրյանը, Ժորժիկ Մարությանը, Արամ Աբրահամյանը, Սարգիս Հովսեփյանը: Այս հաղթանակները պահպանելու և զարգացնելու համար սպորտի մասսայականացումը պետք է լինի պետական մշտական հոգածության առարկա: «Այնինչ այսօր հանրապետությունում չկան որակյալ մարզաբազաներ: Այսօր սպորտին լիարժեք ծառայում է միայն «Դինամո» մարզահամալիրը: Հիմնականում օգտագործում ենք հանրակրթական դպրոցների մարզաբազաները, որոնք էլ իրենց հերթին անմխիթար վիճակում են: Սպորտային առօրյան առավել անմխիթար է մարզերում, որտեղ երեխաները մարզվելու և մարզական միջոցառումներ անցկացնելու գրեթե պայմաններ չունեն: Չկան մարզադաշտեր, խաղահրապարակներ, անհրաժեշտ մարզագույք: Անգամ գնդակն է նրանց համար դեռ խնդիր: Այնինչ այսօր հայտնի են 21-րդ դարի նստակյաց կյանքի վնասները, որոնք սպառնում են նաև համակարգչի առաջ ժամերով նստող երեխաներին: Իսկ սպորտային ներգրավվածությունը առողջ հայացք է աշխարհին, լայն շփման դաշտ ու աշխարհաճանաչողություն»,- նշում է Ա. Մեհրաբյանը:

Ապագա սերնդի առողջության, բարեկեցության ու կյանքի որակի բարելավման համար պետական և հասարակական կառույցների ուշադրությունը պետք է անընդհատ սևեռել մասսայական սպորտի, մասսայական ֆիզիկական դաստիարակության խնդիրներին: Այս առումով «Աշխատանքային ռեզերվների» ղեկավարը կարևորում է ԱԺ գավաթի մրցաշարը, որին ամեն տարի մասնակցում են 1-ինից 6-րդ դասարանի աշակերտներ ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից: «Այս մրցաշարը ակամա պատգամավորների ու ղեկավարների ուշադրությունը կսևեռի ֆիզիկական դաստիարակության և սպորտի զարգացման, նաև մարզերում սպորտային կյանքը աշխուժացնելու խնդիրների վրա: ԱԺ գավաթին ներկա են լինում և պարգևներ են հանձնում ԱԺ նախագահը, կրթության և գիտության նախարարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Սա ևս մեծ խթան է երեխաների համար, որ ավելի մեծ ոգևորությամբ պատրաստվեն մրցաշարերին»: Անհրաժեշտ է դպրոցականների կենցաղում արմատավորել ամենօրյա ֆիզիկական վարժություններով զբաղվելու պահանջարկը:

Այսօր աշխարհում արդիական են դարձել ուսումնական հաստատություններում մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության ուսուցման-ուսումնառության ժամանակակից մեթոդների կիրառումը: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե առարկայական գիտելիքներին, այլ որ առարկան ընկալվի որպես ծառայություն: Այդ առումով կարևոր է, որ ֆիզկուլտուրա առարկայի ուսուցումը դառնա նաև ուսուցում բնության մեջ. սարերում արշավներ, գետերում և լճերում լոգանքներ, ձմեռը՝ դահուկավազք և այլն: «Պետք է ընդօրինակել աշխարհի լավագույն փորձը»,- ասում է Ա. Մեհրաբյանը:

70 տարի շարունակ «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացնում դպրոցահասակ երեխաների շրջանում սպորտը մասսայականացնելու, ավելի շատ երեխաներ ներգրավելու համար: Այդ գործում արած ներդրումները փոխհատուցվել են աշխարհի և Եվրոպայի գլխավոր մրցանակներով. դրանք լրացնում են ՀՀ սպորտի պատմության հաղթական էջերը: Հերթափոխում նոր սերունդն է:

Yerevaklur.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan