Կանայք թոշակի կգնան 60 տարեկանում, տղամարդիկ՝ 65. Պուտինը անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխումներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր տեսաուղերձով անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխումներին և հայտարարել, որ թոշակի անցնելու տարիքը կանանց համար կերկարաձգվի ոչ թե 8 տարով, ինչպես առաջարկել է կառավարությունը՝ այլ 5 տարով: Կանայք թոշակի կգնան 60 տարեկան հասակում, նախատեսված 63-ի փոխարեն: Տղամարդկանց համար մեղմացում չի հայտարարվել՝ նրանք թոշակի են անցնելու 65 տարեկան հասակում:
Պուտինն ասել է, որ կեսաթոշակային բարեփոխումները հնարավոր չէ հետաձգել, քանի որ մի քանի տարի անց թոշակային հիմնադրամի գումարները չեն բավարարի թոշակները վճարելու համար:
Թոշակի անցնելու տարիքը բարձրացնելու Ռուսաստանի իշխանությունների որոշման դեմ վերջին ամիսներին երկրով մեկ բողոքի ցույցեր են անցկացվում: