Նոր ուսումնական տարում Ստեփանակերտի դպրոցներում դասերը կսկսվեն 8:30-ին
Ստեփանակերտի հանրակրթական բոլոր դպրոցներում սեպտեմբերի 3-ից դասերը սկսվելու են տեղական ժամանակով ժամը 8:30-ին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:
Նա հայտնել է, որ բացի դասերի ժամի փոփոխությունից, նաև Ստեփանակերտի հանրակրթական դպրոցները, բացի N1 և N7 ուսումնական հաստատություններից սեպտեմբերից անցնելու են հնգօրյա ռեժիմի:
«Դասերը սկսելու ժամի փոփոխությունները կապված են հնգօրյա ռեժիմին անցնելու և ժամանակի խնայողության հետ:Իսկ մայրաքաղաքի N1 և 7 դպրոցները, քանի որ երկհերթ են,նրանց դասերի ռեժիմը կմնա նույնը՝ վեցօրյա, բայց դասերը նույնպես կսկսվեն ժամը 8:30-ին»,-նշել է Կ. Մարգարյանը:
Բարձրագույն ուսումնական հաստատություններին վերոհիշյալ փոփոխությունները չեն վերաբերում:
Նշենք, որ մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը քննարկման փուլում է նաև Արցախի շրջանների դպրոցների ռեժիմի փոփոխության հարցերը: