77 հազար քաղաքացու թոշակներն ու նպաստները հունվարի 1-ից կավելանան
Դիտել նաև
Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու դեպքում մասնագիտական եզրակացություն կտրամադրի լիազոր մարմինը
Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները
Արցախցի զինվորականները Փաշինյանից թոշակ են խնդրում
Երբ կփոխանցեն սեպտեմբեր ամսվա կենսաթոշակը
Ե՞րբ կսկսվի ապրիլ ամսվա կենսաթոշակի վճարումը
Կենսաթոշակի և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։ Այս մասին նշված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում:
Ըստ առաջարկի՝ պարենային աղքատության նվազագույն շեմից ցածր կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի չափը կենսաթոշակ կամ նպաստ ստացող շուրջ 77 000 շահառուի համար 2019թ. հունվարի 1-ից կդառնա առնվազն 25500 դրամ։